Ու նորից մենք վերադառնում ենք այն սկանդալին, որի կենտրոնում հայտնվել էր Արմեն Ջիգարխանյանը։ Ռուսական մամուլն ուշադիր հետևում է Արմեն Ջիգարխանյանի ու Վիտալինա Ցիմբալյուկ- Ռոմանովսկայայի վիճաբանություններին, իսկ «Մարգոշա» ու «Մոլոդյոժկա» ու «Զինվորները» սերիալների աստղ Անատոլի Կոտն արտահայտվել է առասպելական դերասան Արմեն Ջիգարխանյանի ընտանիքում առաջացած սկանդալային պատմությանը։ «Դնին» գրում է, որ Կոտն արդեն ավելի քան տասը տարի աշխատում է մեծ վարպետի հետ։ Անատոլին հայտնվել է Արմեն Ջիգարխանյանի թատերախմբում 2005-ին։ «Կամենսկայա» սերիալի նկարահանումների ժամանակ նա ծանոթացել է դերասան Ստաս Դուժնիկովի հետ, որն այդ ժամանակ աշխատում էր Արմեն Բորիսիի մոտ։
«Ստասը խոսեց նրա հետ ու Ջիգարխանյանը, լսելով ինձ, հրավիրեց իր թատերախումբ»,- հիշում է Կոտը գեղղեկավարի հետ ծանոթությունը։ Դերասանը նշում է, որ վաղուց ժամանակն է, որ հանրությունը մոռանա ժողովրդական արտիստի ու նրա նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ- Ռոմանովսկայայի հետ սկանդալային պարզաբանումները։
«Ջիգարխանյանը սիրում էր Վիտալինային, բայց կյանքում ամեն բան պատահում է։ Իհարկե նրանց միջև տարիքային տարբերությունը շատ մեծ էր, բայց կան զույգեր, որոնց հաջողվել է հաղթահարել այդ խնդիրը։ Օրինակ Տաբակովն ու Զուդինան, Բելոխվոստիկովան ու Նաումովը, կամ այդ նույն Կանչալովսկին ու Վիսոցկայան»,- վարպետի սիրային հարաբերություններին է անդրադարձել դերասանը։
Անատոլիի խոսքով՝ կանայք իրենք են ընտրում՝ երիտասարդ տարիները վատնել թեկուզև հանրահայտ, բայց արդեն թոշակառու ամուսնու վրա , թե ոչ։
«Յուրաքանչյուրն ինքն է որոշում։ Ոմանք՝ սեքսուալ բաղադրիչը հաշվի առնելով, ոմանք էլ՝ այլ կերպ»,- հավելել է դերասանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix ֆանտաստիկ որակի Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների և գովազդի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով