«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ալեքսանդր Մասլյակովը սկանդալային պատմության մեջ է հայտնվել

15:15, 24 հուլիսի

ՈՒՀԱ-ի հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը սկանդալային պատմության մեջ է ընկել։ Starhit-ը գրում է, որ հանգուցյալ էքստրասենք Ջունայի մտերիմ ընկերը հայտնել է, որ ժամանակին էքստրասենսի կողմից վարձակալվող առանձնատունը հիմա նոր սեփականատեր ունի, որը մտադիր է այդ տունը ռեստորանի  վերածել։ Սեփականատիրոջ անունն էլ Ալեքսանդր Մասլյակով է։

Ջունան իր մահից հետո որպես ժառանգություն թողել է չորսհարկանի առանձնատուն ու երեքսենյականոց բնակարան Մոսկվայի կենտրոնում։ Սակայն, միակ ժառանգորդը՝ նրա որդի Վախթանգը, մահացել է մի քանի տարի առաջ, դրա համար էլ հիմա էքստրասենսի ունեցվածքի համար պայքարում են նրա հեռավոր ազգականները։ Հարկ է նշել, որ Ջունայի առանձնատունը ժամանակին վերադարձվել էր մոսկովյան իշխանություններին, որոնցից էլ նա երկար տարիներ վարձակալում էր այն։

Ասում են, թե հիմա Ջունայի տունը նոր սեփականատեր ունի։ Այս մասին պատմել է նրա մտերիմ ընկեր Վալերի Կամշիլովը։

«Օրերս   փաստաթղթեր ստացա այն մասին, որ տան առաջին երեք հարկերը անցնում են «ՈՒՀԱ մոլորակի ՄԵԿ» կազմակերպության տրամադրության տակ։ Սկսեցի տեղեկություններ պարզել, իմացա, որ ընկերության սեփականատերը հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովն է։ Ճշգրիտ չգիտեմ, թե նրա ինչին է դա պետք, բայց կարող եմ ենթադրել, որ կարգավիճակի համար»,- Ջունայի ընկերոջը մեջբերում է Starhit-ը։

Կամշիլովը պատմել է, որ Մասլյակովը փորձում է վերակառուցել շենքը։

«Նա շենքը վեր է ածում ռեստորանի»,- հայտնել է Ջունայի ընկերը։ Հետաքրքիր է, որ  հարակից շենքերի բնակիչները դժգոհ են վերանորոգման աշխատանքներից ու իբրեւ արդեն դատի են տվել Մասլյակովին։

Ջունայի բնակարանի հետ կապված նույնպես անհասկանալի բաներ են կատարվում։ Հայտնվել է տեղեկություն այն մասին, որ վերջերս դրանից հանել են էքստրասենսի իրերն ու իբրեւ այդ պատմության հետ դարձյալ առնչություն ունի Ալեքսանդր Մասլյակովը։ Ուշագրավ է, որ Կամշիլովի խոսքով առ այսօր հստակ հայտնի չէ, թե ով է Ջունայի բնակարանի սեփականատերը։

«Մեզ հայտնել են, որ բոլոր իրերը հանում են ու որպես թափոն ուղարկում ինչ-որ տեղ, իբր նրանց ոմն Մասլյակով է նման թույլտվություն տվել։ Նույնիսկ չգիտեմ՝ դա զուգադիպություն է, թե ոչ»,- հայտնել է Վալերի Կամշիլովը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել