Հունա-ալբանական սահմանի դիմաց, մայրցամաքից 2 կմ հեռավորությամբ տեղակայված կանաչ եւ լեռնային Կերկիրա կամ, ինչպես իտալական ձեւով այն անվանում են՝ Կորֆու կղզի ավելի լավ է այցելել մայիսին: Ո՛չ այն պատճառով, որ տարվա մյուս եղանակներին Կորֆու կղզին վատն է, այլ որովհետեւ հույների համար մայիսը սեզոնային չէ: Լողափերը դատարկ են եւ մաքուր, ռեստորանում միշտ ազատ սեղան կա՝ լավագույն տեսարանով, դատարկ են նաեւ ծովափին գտնվող առանձնատները: Զարմանալի՞ է: Օ՜, այո: Միակ թերությունը. ծովը բավական սառն է, բայց դա փոխհատուցվում է նրանով, որ այն կվայելեք հպարտ միայնության մեջ: «Զբոսաշրջիկները քիչ են, սեզոնը չէ»,- դեմքի տխուր արտահայտությամբ ձեզ կասեն հույները:
Ժայռային ռելիեֆով լողափերով եւ ընդհանուր հանգստացնող ջերմությամբ ձգվող ծովի երկայնքով զբոսանքը, կղզին եւ, ընդհանրապես, Հունաստանը, լավագույնն են:
Կորֆուն տեղակայված է Հունաստանի Իոնական կղզիախմբում, այնպիսի կղզիների հետ, ինչպիսիք են Զակինֆը եւ Կեֆալոնիան: Այն Աթենքից մոտավորապես հյուսիս-արեւմուտքում է, Ալբանիայից ոչ հեռու: Ուղիղ դեպի կղզի թռչում են Aegean Airlains ավիաընկերության ինքնաթիռները, մայիսին չարթերային չվերթներ ոչ միշտ կարելի է գտնել, իսկ ահա տարանցիկ ճանապարհով կարելի է թռչել տասնյակ ավիաընկերություններով: Կարելի է նաեւ փոքր-ինչ դժվարացնել երթուղին եւ դեպի Աթենք ուղիղ չվերթին ավելացնել, օրինակ, Աթենք-Կորֆու ներքին չվերթը: Առաջին հերթին կշահեք գնային առումով, բացի այդ, չվերթի եւ ժամանման ժամերը կարող են հարմար լինել հենց ձեզ: Օրինակ՝ չվերթը, որով մենք մեկնեցինք, Աթենք հասավ կեսօրին մոտ, իսկ ներքին փոխադրող Olympic Air-ի չվերթը Կորֆու մեկնեց երեկոյան 6-ին: Արդյունքում, լիարժեք 3 ժամ ունեցանք Աթենքում զբոսնելու համար: Տարանցիկ ճանապարհով չվերթը ժամանակային այդքան մեծ տարբերություն չէր տալիս. ժամերը կամ շատ քիչ էին՝ միայն օդանավակայանով անցնելու համար, կամ շատ երկար, ինչը նշանակում էր, որ կղզի ենք հասնում գրեթե կեսգիշերին:
Տեսականորեն, կարելի է Աթենքից մեկնել ավտոբուսով կամ գնացքով, իսկ հետո՝ շոգենավով: Գնային առումով այս տարբերակները համարժեք են չվերթին, շահույթը հավասար է շուրջ երկու տասնյակ եվրոյի, իսկ ժամային առումով կորցնում է նվազագույնը հինգ ժամ: Խնդիրն անձնական ընտրության մեջ է. տնտեսել ժամանակը կամ գումարը:
Նախ՝ հարկավոր է որոշել նպատակները: Կղզին հարմարվելու տարատեսակ հնարավորություններ է ընձեռում:
Եթե ցանկանում եք ոչ մի բանի մասին չմտածել եւ ստանալ փաթեթային շրջայցերի բոլոր առավելությունները, ապա ծովափին հյուրանոցը կատարյալ տարբերակ է: Ձեզ կկերակրեն, կառաջարկեն կղզով էքսկուրսիա եւ կապահովեն անհրաժեշտ ամեն ինչով, ընդհուպ՝ ռուսախոս ուղեկցորդով: Նման հյուրանոցներ կան կղզու ամբողջ հյուսիսային ափին, օրինակ՝ ավազային լողափերով Ախավարիում կամ Պալեոկաստրիցայում, Բարբատիում եւ Իպսոսեում ձեզ սպասում են մանր եւ ոչ շատ մանր խճաքարեր: Սովորաբար հյուրանոցային գինը ներառում է նվազագույնը նախաճաշը, իսկ սննդակարգը կարող է տարբերվել ԱՄԷ-ում եւ Եգիպտոսում սովորական «շվեդական սեղան»-ից: Ընթրիքը կարող է մատուցվել ճաշացանկով կամ այդ համակարգերի տարատեսակ տարբերակներով: Օրինակ՝ սառը խորտիկները ներկայացված են սրահում, իսկ տաք ճաշատեսակները ստիպված կլինեք ընտրել 2-3 տարբերակով օրվա ճաշացանկից:
Ուրբանիզացիայի սիրահարների համար կա կղզու ամենախոշոր եւ կենտրոնական քաղաքը՝ Կերկիրան: Կորֆու կղզում քաղաքում ապրելը նշանակում է խառնել, բայց չթափահարել պատմական գեղեցկությունը, լողափերով ծովը եւ խանութները-ռեստորանները-պարասրահները:
Կղզու ամբողջ ափով կարելի է գտնել տարբեր գների բնակարաններ: Դրանք սկսում են 15 եվրոյից՝ երկու տեղանոց սենյակ-ստուդիայի համար, ինչը նշանակում է, որ կունենաք ձեր սեփական ոչ մեծ խոհանոցը: Որպես կանոն, սնունդը գնի մեջ ներառված չէ: Բնակարանները հարմար են նրանով, որ ենթադրում են սնունդ պատրաստելու եւ հյուրանոցային կարգուկանոնից կախված չլինելու հնարավորություն:
Մեր ոչ մեծ Glyfa Apartments համալիրը տեղակայված էր Բարբատիի եւ Նիսակիի միջեւ, արժեր 54 եվրո եւ անթիվ առավելություններ ուներ: Նախ՝ մայիսի սկզբին այն դատարկ էր, 8 սենյակներից միայն մերն էր զբաղված: Տանտերն այնքան բարի էր, որ մեզ առաջարկեց ավելի լավ համար, քան մենք վճարել էինք. մեր տրամադրության տակ հայտնվեց երկու հարկ՝ հյուրասենյակով եւ երկու պատշգամբով: Երկրորդ՝ այն գտնվում էր անմիջապես ծովափին, փոքրիկ գեղեցիկ լողափի մոտ՝ շրջապատված ժայռերով եւ բուսականությամբ: Կարիք կա՞ ասել, որ լողափին մենք մենակ էինք: Եվ երրորդ՝ երկու լողավազան կար, խորովածի համար անհրաժեշտ բոլոր պարագաներով ու կահույքով ընդարձակ տարածություն:
Սակայն մինչեւ մոտակա ռեստորանն ու խանութը հարկավոր էր շուրջ 15 րոպե քայլել, իսկ անմիջական հարեւանությամբ ոչինչ չկար, բացի նմանատիպ առանձնատներից, որոնք վարձով տրված էին զբոսաշրջիկներին կամ ընդհանրապես դատարկ էին:
Երեկոյան տեսանելի էին Կերկիրայի հեռավոր լույսերը, վայրէջք կատարող ինքնաթիռները եւ սրճարաններից վեր բարձրացող գոլորշին: Իսկ առավոտյան վառ կապույտ ծովն աշխուժության այնպիսի լիցք եւ գեղեցկություն էր հաղորդում, որ անհնար էր նարնջի հյութը քիչ-քիչ խմել: Ցանկանում էինք անհապաղ ինչ-որ տեղ վազել, ներս սողալ կամ մագլցել: Ինչով եւ զբաղվում էինք:
Շարունակությունը՝ հաջորդիվ…
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը