Ավտոբուսների մեծ մասը մեկնում եւ ժամանում է Կերկիրայի ավտոկայան: Եթե ձեր ավանի մոտակա կանգառում ժամանակացույց չկա, ապա այն կարելի է իմանալ կա՛մ նախապես՝ ավտոկայանում, կա՛մ մոտակա սրճարանում եւ խանութներում. ձեզ մոտավորապես կկողմնորոշեն առաջիկա ավտոբուսի հարցում: Կղզում երկու տեսակի ավտոբուս կա. կապույտը (Blue Bus) երթեւեկում է Կերկիրայի շրջակայքում, կանաչը (Green Bus)՝ բոլոր հեռակա գյուղերով: Տոմս կարելի է գնել շրջակա տաղավարներից, վարորդից կամ ավտոկայանի ավտոմատ-սարքերից: Տոմսի գինը բավական հասանելի է, շուրջ 4-5 եվրո:
Տրանսպորտային սեփական միջոցով, սակայն, կղզում ավելի հարմար է: Կարելի է վարձույթով ավտոմեքենա վերցնել (օրական 40 եվրոյից սկսած), մոպեդ (օրական 10 եվրոյից սկսած) կամ նույնիսկ քվադրոցիկլ (օրական 20 եվրոյից սկսած): Ճանապարհները լիքն են վարձույթով վերցված փոքր ավտոմեքենաներով, որտեղ եվրոպական հանդարտ թոշակառուներն անշտապ գլորվում են դեպի ծով: Ընդհանրապես, երբեմն չափազանց ոլորուն ճանապարհային հատվածներին հանդարտությունից դուրս են գալիս շինանյութերով բեռնված բեռնատարների վարորդները. չնայած կղզին վաղուց համարվում է հանգստավայր, նոր առանձնատների շինարարությունը շարունակվում է: Իհարկե, դրա համար հույները ստիպված են լինում բարձրանալ լեռները: Ափի երկայնքով եւ դեպի հարեւան կղզիներ են ուղեւորվում բազմաթիվ մոտորանավեր, սակայն մայիսին դրանց մեծ մասին մենք չհանդիպեցինք: Միայն Պալեոկաստրիցայում էր նրանց բիզնեսը եռում, հավանաբար, զբոսաշրջիկներն այնտեղ արդեն շատ էին:
Ի՞նչ դիտել
Կորֆու կղզին հարուստ եւ փառավոր պատմություն ունի: Այն հերթականությամբ տիրապետել են հույները, հռոմեացիները, բյուզանդացիները, վենետիկցիները, ֆրանսիացիները եւ, վերջապես, ժամանակակից հույները: Միայն թուրք-օսմանցիները չեն կարողացել գրավել այս կղզին՝ միակը հունական կղզիներից: Այդ պատճառով այդ նվաճումների հուշարձաններն այս կղզում բավականաչափ են:
Կղզու գլխավոր Կերկիրա քաղաքի համար, որ ճանաչված է պատմական թաղամասով, հին ու նոր ամրոցով եւ միանգամայն հստակ վենետիկյան ազդեցությամբ, արժե մեկ օր տրամադրել: Այն գեղեցիկ եւ կոկիկ է, բայց միջերկրածովյան ծաղկուն կյանքը, բույրերն եւ կենդանի բնության ձայներն անհուսալիորեն պարտվում են լեռներին ու ծովափին:
Կղզու հյուսիսային հատվածի վրա իշխում է Պանտոկրատոր լեռը, որի գագաթին, ճնշելով փոքրիկ մենաստանի ներքին բակը, կախված է հեռուստաաշտարակը: Շատ տարօրինակ հարեւանություն է, որից մոգություն է բուրում. տարածության մի կետից ձգված են բոլոր թելերն ու կապերը: Արբանյակային ափսեները շրջանակում են մենաստանի քարաշեն պատերը, վանահայրը միակ ավտոմեքենան կայանում է ավանդական զանգակատնով վանքի դարպասների անմիջապես դիմաց: Վերեւում քամին է տիրում, ջերմաստիճանը մի քանի աստիճանով իջնում է: Այցելուների մեծ մասը գալիս է մեքենաներով, որոնցից որոշները լեռնային ճանապարհներին նուրբ եւ հմուտ վարմունք են պահանջում. մեր Atos-ը դեպի վեր շարժվում էր միայն առաջին փոխանցմամբ: Ճանապարհին հանդիպում են մեկ փողոցով լեռնային գյուղերը, միմյանց սեղմված տների մեծ մասը լքված է: Այստեղ՝ բարձունքում եւ սառը օդին, տեղական գյուղացիները նախկինում հացահատիկ էին աճեցնում եւ ոչխար արածեցնում: Հիմա արդեն զբոսաշրջությունն ու կենտրոնական Հունաստանից ստացվող ավելի էժան ցորենը դուրս են մղել բնակիչների մեծ մասին:
Եթե հիմնական ճանապարհից մի փոքր թեքվեք, կարող եք տեսնել հին ժամատունը՝ փոքրիկ ներքին բակով: Կողքին ընտանեկան գերեզմանատունն է, շրջակայքում եռացող կյանքի մեջ անհավանական մի բան. բոլոր շիրիմներին մեկ ազգանուն է, որոնց դիմանկարներից նայում են բեղավոր լուրջ տղամարդիկ:
Կղզու հյուսիսն ավելի խիտ է բնակեցված, քան հարավային հատվածը, այդ պատճառով ամբողջ ափը պատված է փոքրիկ գյուղակներով եւ քաղաքներով: Կասսիոպին, որի ամրոցից միայն պատերն են մնացել, գեղեցիկ է եւ ոչ մարդաշատ: Երբ վենետիկցիները նվաճել են կղզին, ձկնորսական գյուղի բնակիչները հուսահատ, բայց ապարդյուն պաշտպանվել են: Որպես պատիժ նրանց ամրոցը քանդվել է: Պատերից հրաշալի տեսարաններ են բացվում: Տեսանելի է Ալբանիան, մոտորանավակով կարելի է 45 րոպեում հասնել Սարանդա:
Հյուսիս-արեւմուտքում տեղակայված է Պալեոկաստրիցան՝ կղզու ամենահին հանգստավայրը: Այստեղ կյանքը բավական եռուն է: Երկու հրվանդանները բնական նավահանգիստ են կազմում, կողքին՝ սարի վրա, կախված է մենաստանը, շրջակայքում տեղակայված հյուրանոցներից կվադրոցիկլներով լողափ են գալիս զբոսաշրջիկները: Այստեղ նրանց ամենամեծ կենտրոնացումն էր: Մենաստանում փոքրիկ տաղավար կա, որտեղ վաճառում են ձիթապտղի ձեթ, քացախ (հեշտ է շփոթել, ուշադիր եղեք), վանքի բակում անհամար կատուները տրվում են հետճաշյա հանգստի, բոլորը՝ ուտելիքով թասիկներով շրջապատված: Նվազագույն տնտեսություն կա՝ մի զույգ հավ եւ, չգիտես ինչու, սիրամարգեր, որոնց ձայնը դուրս է բերում թմբիրից: Ուղեցույցը շփոթեցնում է թուրքական նավի մասին պատմությամբ, որն աղոթքի ուժով վերածվել է քարի, որից էլ առաջացել է այս ամենը:
Մնացած ժամանակ, երբ տեղաշարժվում էինք առանց ավտոմեքենայի, զբոսնում էինք շրջակայքում: Չնայած կղզու վրա զբոսանքները յուրահատուկ են, դրանց երթուղին ձգվում է ափի երկայնքով, որի կողքից հիմնականում շարված են մասնավոր տարածքների ցանկապատերը: Տեղ-տեղ մայթ նախատեսված չէ, բարեբախտաբար՝ երթեւեկությունն այնքան էլ աշխույժ չէ: Երբեմն մայրեզրից կտրուկ աստիճաններ են իջնում՝ կիսաթափանցիկ մակագրությամբ Hidden beach (փակ լողափ): Եվ դա գրեթե միշտ օրվա գտածոն եւ ուրախությունն է: Քանի որ երբ ծառերի եւ թփերի միջոց սողալով հասնում եք ծովին, հիասքանչ է: Ալիքներով լվացված ոչ մեծ քարայրը, ոտքերի տակ խոշոր խճաքարը եւ ծովը ձեր առջեւ են: Կարելի է ուտելիք վերցնել եւ ամբողջ օրը ծովի հետ մենակ անցկացնել:
Շարունակությունը՝ հաջորդիվ…
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ