«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Գվինեթ Փելթրոուն հերքում է, որ Ջեյ Զին իր հետ դավաճանել է Բեյոնսեին

18:15, 27 հուլիսի

Գվինեթ Փելթրոուն հերքում է այն նորությունները, որ Ջեյ Զին Բեյոնսեին իր հետ է դավաճանել ։ Բոլորը հիշում են այն իրավիճակը, երբ Բեյոնսեի ու Ջեյ Զիի ամուսնությունը ճաք էր տվել՝ երգչուհին ուզում էր բաժանվել, քանի որ իմացել էր, որ ամուսինը դավաճանում է իրեն։

Բայց Ջեյ Զին ու Բեյոնսեն կարողացել են հաղթահարել այդ խնդիրները՝ այն էլ այնպես, որ հետո երկվորյակ են լույս աշխարհ բերել։ Իսկ Բեյոնսեն իր նոր երգերից մեկում (Sorry) երգում էր ոմն «Բեկիի մասին, որը շեկ մազեր ունի», որի հետ քնել է իր ամուսինը։

Մամուլը մինչեւ հիմա չի պարզել, թե ով է եղել ռեփերի սիրուհին, ասում էին, որ դա կարող էր լինել նրա փիառ մենեջերը, Ռիհաննան, Ռիտա Օրան կամ բազմաթիվ այլ  հայտնի ամերիկուհիներ։

Թվում էր, թե այդ պատմության մասին մոռացել էին, բայց օրերս Էմբեր Ռոուզը իր հարցազրույցներից մեկում հայտնել էր, որ ռեփերի սիրուհին Գվինեթ Փելթրոուն է եղել։

«Նրանք մտերիմ ընկերներ էին՝ այդ երեքը։ Ես կարծում եմ, որ Գվինեթն է քնել Ջեյ Զիի հետ։ Արդեն մի տարի է, այդ երեքին միասին չենք տեսնում։ Բոյենսոն հաստատ չի ուզում տեսնել Գվինեթին ու դա պատահական չէ։ Ո՞ւր կորավ նրանց մտերմությունը», - հայտնել է Էմբերը։

Գվինեթի ներկայացուցիչները անմիջապես արձագանքել են, չնայած մամուլում արդեն բարձրացել է լուրերի նոր ալիք։  «Դա հարյուր տոկոսանոց սուտ է, Գվինեթը Ջեյ Զիի ու Բեյոնսեի մտերիմ ընկերն է»,- հայտնում են Փելթրոուի ներկայացուցիչները:

Աղբյուրը՝ Just Jared


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել