Գվինեթ Փելթրոուն հերքում է այն նորությունները, որ Ջեյ Զին Բեյոնսեին իր հետ է դավաճանել ։ Բոլորը հիշում են այն իրավիճակը, երբ Բեյոնսեի ու Ջեյ Զիի ամուսնությունը ճաք էր տվել՝ երգչուհին ուզում էր բաժանվել, քանի որ իմացել էր, որ ամուսինը դավաճանում է իրեն։
Բայց Ջեյ Զին ու Բեյոնսեն կարողացել են հաղթահարել այդ խնդիրները՝ այն էլ այնպես, որ հետո երկվորյակ են լույս աշխարհ բերել։ Իսկ Բեյոնսեն իր նոր երգերից մեկում (Sorry) երգում էր ոմն «Բեկիի մասին, որը շեկ մազեր ունի», որի հետ քնել է իր ամուսինը։
Մամուլը մինչեւ հիմա չի պարզել, թե ով է եղել ռեփերի սիրուհին, ասում էին, որ դա կարող էր լինել նրա փիառ մենեջերը, Ռիհաննան, Ռիտա Օրան կամ բազմաթիվ այլ հայտնի ամերիկուհիներ։
Թվում էր, թե այդ պատմության մասին մոռացել էին, բայց օրերս Էմբեր Ռոուզը իր հարցազրույցներից մեկում հայտնել էր, որ ռեփերի սիրուհին Գվինեթ Փելթրոուն է եղել։
«Նրանք մտերիմ ընկերներ էին՝ այդ երեքը։ Ես կարծում եմ, որ Գվինեթն է քնել Ջեյ Զիի հետ։ Արդեն մի տարի է, այդ երեքին միասին չենք տեսնում։ Բոյենսոն հաստատ չի ուզում տեսնել Գվինեթին ու դա պատահական չէ։ Ո՞ւր կորավ նրանց մտերմությունը», - հայտնել է Էմբերը։
Գվինեթի ներկայացուցիչները անմիջապես արձագանքել են, չնայած մամուլում արդեն բարձրացել է լուրերի նոր ալիք։ «Դա հարյուր տոկոսանոց սուտ է, Գվինեթը Ջեյ Զիի ու Բեյոնսեի մտերիմ ընկերն է»,- հայտնում են Փելթրոուի ներկայացուցիչները:
Աղբյուրը՝ Just Jared
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ