«IQ-իկ»․ փոքրիկները՝ երաժշտության մասին

Ոչ մի բաց հագուստ հայրենիքում. Քիմ Քարդաշյանի ոճը` հայաստանյան այցի ժամանակ

Exclusive: Քարդաշյանների երեխաների զբոսանքը` Հյուսիսային պողոտայում

Քիմ Քարդաշյանը լուսանկարվեց եւ ինքնագրեր բաժանեց վաղ առավոտից իրեն սպասող երկրպագուներին

Երկրպագուները ողջունում են Քիմ Քարդաշյանին Երեւանում

Աշխարհահռչակ դիջեյ Արմին Վան Բյուրենը ժամանեց Երեւան

Ինչպե՞ս է նշել իր տարեդարձը Լիա Զախարյանը, եւ ովքե՞ր են եղել իր հյուրերը

Իսպանիայի հմայիչ թագուհի Լետիսիայի ոճային կերպարները

Exclusive. Քրիստինա Կարապետյանն ու Կարո Նաղդալյանը մկրտեցին իրենց որդուն

65 մ երկարություն եւ 410 կգ քաշ. Երեւանում պատրաստված աշխարհի ամենամեծ գաթան տարեցտարի գերազանցում է իր չափսերը

Աշոտ Շարմազանովիչը, նրա փաստաբանն ու քաղաքական ծանոթ իրավիճակներ. «Save Միլիոն» ներկայացման պրեմիերան եւ հայտնի հյուրերը

Ամառ 2019. հայ հայտնիները՝ լողազգեստով

Սրբուկը, Իվետան եւ Ֆելիքսը Գյումրիում ելույթ չեն ունեցել Անկախության 28-ամյակին

Թագուհի Մաքսիմայի գլխի ոճային աքսեսուարների հավաքածուն

Ո՞վ է Women’s Club-ի նոր մասնակիցը

Ի՞նչ look-ով են հայտնիները ներկայացել «Ազնիվ գողերը» ֆիլմի կարմիր գորգին

Շեյխա Մոզայի անկրկնելի ոճը

Հարկատուներին զայրացնում է․ որքան գումար է Ֆրանսիան ծախսում Բրիջիտ Մակրոնի վրա

Անգլերենի ուսուցիչները, համառ տուր օպերատորները եւ Չինաստանի դեսպանատան անտանելի աշխատանքը՝ Երեւանում. NEWS.am STYLE-ի փորձը

17:07, 30 հուլիսի

Այն, որ Չինաստանը դարձել է մեզ համար նոր երկիր՝ «խոպանի» համար, գիտեն արդեն բոլորը, այդ թվում նաեւ մեր երկրում: Մեծամասնությունը մեկնում է գումար վաստակելու, որպես անգլերենի ուսուցիչ, մեկնում են աշխատանքային վիզաներով եւ կոպիտ ասած՝ աշխատում՝ ոչ օրինական: Չինաստանի կառավարությունը փորձում է փոքր-ինչ կարգ ու կանոն սահմանել այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են՝ Շանհայը, Հոնկոնգը եւ Պեկինը:  Գործատուները, իսկ դրանք հիմնականում դպրոցներն ու մանկապարտեզներն են, սահմանել են վերահսկողություն՝ կանանց համար: Անգլերեն դասավանդողները պետք է լինեն միայն դիպլոմավորված անձինք եւ ցանկալի է՝ native speaker (լեզուն կրողներ):

Եթե դուք եղել եք Չինաստանում, իսկ այս տողերի հեղինակն այնտեղ երկու անգամ է եղել, ապա հավանաբար, հանդիպել եք ուսուցիչների, որոնք Ալբանիայում, Սերբիայում, Բուլղարիայում, Վրաստանում, Հայաստանում, Զիմբաբվեում եղել են գործազուրկ փականագործներ, իսկ այժմ՝ նրանք  Չինաստանում աշխատում են, որպես ուսուցիչներ:

Չինական աշխատաշուկան պարզ է՝ կան գործակալներ, որոնք գտնում են դասավանդողների եւ նրանց տեղավորում են դպրոցներում: Քանզի, բացի վերը նշվածներից մյուս քաղաքներում դեռ քաոս է տիրում: Իսկ, քանի որ Չինաստանին անհրաժեշտ են ուսուցիչներ՝ Հայաստանից թիվը գնալով ավելանում է: 

Աշխատանք առաջարկող գործակալներին կարող եք գտնել ինքներդ՝ WEchat հավելվածի օգնությամբ (չինական ֆեյսբուքն է, միայն՝ ավելի լավը) նրանցից ստանալ հրավեր,  բիզնես վիզա (Չինաստանում լինելով ձեզ հարկավոր է 4 անգամ դուրս գալ երկրից գնալ որեւէ տեղ, հետո կրկին վերադառնալ) եւ մեկնել այնտեղ դասավանդելու, մի քիչ էլ ձեր համարձակության եւ վախի վրա պետք է աշխատեք, քանզի դա Չինաստանն է, այնտեղ կարողանում են «քցել»՝ մեր եղբայրները ոչ պակաս:

Բայց մեր ազգը միամիտ չէ եւ երեւանյան «դալալները» կարողանում են լավ գումարների դիմաց մեծաթիվ ցանկացողներին ուղարկել աշխատելու:

Այսօր՝ առավոտյան ժամը 10-ի, հրավերս ձեռքիս ես գնացի Չինաստանի դեսպանատուն (դեսպանատանը ընդունելությունը ժամը՝ 10:00-ից 12:00-ն է, միայն երկուշաբթի եւ հինգշաբթի օրերին): Սպասասրահում մենք 20 հոգի էինք, ինձ «բախտը ժպտաց» դեսպանատան պատուհանը դադարեց աշխատել այն պահին, երբ իմ հերթն էր հասել: Բանն այն է, որ ինձնից առաջ պատուհանի առջեւ 30-ական րոպեով զվարճանում էին երկու կին՝ յուրաքանչյուրը՝ երեքական երեխաների անձնագրերով (համարյա բոլորը մեկնում էին Չինաստան՝ աշխատելու), այդուհանդերձ զրուցում էին փաստաթղթեր ընդունող միակ աշխատակցի՝ Մարիամի հետ:

Այն բանից հետո, երբ դալալներն ավարտեցին իրենց աշխատանքը, արդեն ժամը 12-ն էր: Եվ խեղճ Մարիամը ձեռքերը թափահարելով ասաց, որ վերջ՝ «ֆիլմն ավարտված է»: Ձեր հավատարիմ ծառան, իհարկե, աղմուկ բարձրացրեց եւ փաստաթղթերի հանձնման պատուհանի մոտ աշխատող չինուհուց բացատրություն պահաջեց տեղի ունեցածի համար:

Դեսպանատան աշխատակցուհին նույնիսկ չշրջվեց, դեպի ինձ արեց իր մեջքը, անջատեց լույսն ու հեռացավ՝ առանց որեւէ բացատրության: Եթե հաճելի է Չինաստանում ինչ-որ վայրում գտնվելը, ապա շատ տհաճ է այստեղ՝ Հայաստանում՝ նրանց դեսպանատանը:

Եթե ձեզ թողել են ներս մինչեւ ժամը 12-ը, ապա պարտավոր են սպասարկել: Եթե շատ մարդ կա, ապա բոլորին ներս մի թողեք, կամ մեր ծանր գրաֆիկում եւս մեկ օր ավելացրեք փաստաթղթերի ընդունելության համար: Եվ այդ դալալ կանանց համար, որոնք տուր օպերատորներ են կոչվում եւ որոնց այդքան լավ եք ճանաչում լրացուցիչ օր նշանակեք: Այս ամենը, թերեւս նմանվում է մեքենա գնել-վաճառելուն: Հարկավոր է առավոտյան ժամը 6-ից հարմար տեղավորվել, ինչպես անում են դալալները, որոնք հերթի մեջ գրավում են բոլոր տեղերը:

Մինչ տեղի ունեցածից դժգոհ մարդիկ ինձ հետ միասին բղավում եւ պատասխան էին պահանջում, խեղճ Մարիամը (այն աղջիկն է, որը ոչ մի մեղք չունի) բացատրեց ինչպես կարող էր, նրան միացավ դեսպանատան եւս մեկ աշխատակից, որը փորձում էր հանդարտեցնել ստեղծված իրավիճակը: Լսելով իմ բողոքն այն մասին, որ դալալները եկել իրենց կարգ ու կանոնն են սահմանել, չգիտես ինչու մենք ենք տուժում, եւ դեսպանատանը հաստատ տեղյակ են ամեն ինչից, ինչ տեղի է ունենում այստեղ, մեզ խորհուրդ տվեցին բողոք գրել կամ զանգահարել եւ բողոքել: Բայց մենք ընտրեցինք գրավոր տարբերակը եւ որոշեցինք ձեզ ցույց տալ նաեւ դեսպանատան պատին փակցված տեղեկանքի լուսանկարը, ինչպես մեր համաքաղաքացիների, այնպես էլ դեսպանատան աշխատակիցների համար )))

Խնդրանք հենց աշխատակիցներին՝ դադարել համագործակցել դալալների հետ, հարգել այն երկրի քաղաքացիներին, որտեղ նրանք գտնվում են, քաղաքակիրթ գտնվել եւ հնչող հարցերին սպառիչ պատասխանել, պահպանել սեփական աշխատանքային գրաֆիկը, նաեւ հետաքրքրվել ուրիշ դեսպանատներից, թե ինչպե՞ս են նրանք աշխատում ու սպասարկում են արդյո՞ք մարդկանց, որոնք մուտք են գործել դեսպանատուն մինչեւ նրանց աշխատանքի ավարտը:

Հեղինակ՝ Պարույր Սինիավսկի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում








@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության