Ինչպես ասում է ճապոնական ասացվածքը. «Ո՞վ կարող է Քիմ Քարդաշյանից ավելի սեքսուալ լինել, քան հենց ինքը՝ Քիմ Քարդաշյանը» (խստաբարո սամուրայների ժամանակաշրջանի ասացվածք)։
37-ամյա հեռուստաաստղն իր Instagram-ում հրապարակել է լուսանկար ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ։ Մենք այդ լուսանկարը հուզիչ ենք անվանել, բայց մեզ համար այն էլ ավելի սեքսուալ է, քան այն լուսանկարները, որտեղ Քիմը ներկայանում է կիսամերկ։
«Ժպտում ենք մեր ներսում»,- փիլիսոփայորեն մակագրել է լուսանկարը Քիմը։
Երեկ Jimmy Kimmel Liveշոուի YouTube ալիքով հրապարակվել է մի հատված՝ շատ հայտնի կնոջ մասնակցությամբ, որը երեկ Քիմմելի շոուի հյուրն էր։ Խոսքը Քիմ Քարդաշյանի մասին է։
Քիմը պատմել է այն մասին, թե ինչպես է օգնել Էլիս Ջոնսոնին ազատվել բանտից։ Քիմ Քարդաշյանը հանդիպել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որպեսզի քննարկեր թմրանյութերի ապօրինի վաճառքի համար ցմահ ազատազրկման դատապարտված ու արդեն 21 տարի բանտում անցկացրած 62-ամյա Էլիս Ջոնսոնին ներում շնորհելու հնարավորությունը։ Ու Քիմը հասել է նրան, որ նախագահը ներում էր շնորհել Էլիսին։
«Ես գիտեի, որ ես հարյուրից ընդամենը մեկ հնարավորություն ունեմ Էլիսի համար համաներման հասնելու համար։ Ու ես որոշեցի փորձել: Ես խնդրեցի հանդիպում նախագահի հետ («Նրա կառավարման ամենաերջանիկ պահը»- ասել է այդ պահին Ջիմին՝ մեկնաբանելով Քիմի ու Թրամփի համատեղ լուսանկարը)։ Ու նա ինձ զանգահարել է մեկ շաբաթ հետո։ Նա զանգահարել էր այն պահին, երբ ես մասնակցում էի Սթիվեն Քլայնի ֆոտոշարքին, իսկ եթե գիտեք, թե ով է նա, ուրեմն հասկանում եք, որ ֆոտոշարքը նյու ոճով էր։ Ես լրիվ մերկ էի, երբ զանգահարեց Թրամփը։ Ու ես խուճապի մեջ ընկա, քանի որ շատ էի սպասում այդ զանգին («Դուք նրան ասեիք, որ մերկ եք, այդ դեպքում նա բոլոր բանտարկյալներին կազատեր»- մեկնաբանել էր Քիմմելը )։ Հետո ես հանդիպեցի նրա հետ։ Ես ցնցված էի Սպիտակ տնից ու Օվալաձեւ գրասենյակից։ Մենք խոսեցինք Էլիսի մասին, ահա և արդյունքը»,- պատմել է քիմը։
Ջիմին նշել է, որ քանի որ Քիմը հիմա զբաղվում է բանտարկյալ կանանց գործերով (հայուհին վերջերս այցելել էր Քալիֆորնիայի կանանց բանտը), ապա պետք է նաեւ Մելանիա Թրամփին ազատի Դոնալդի գերեվարությունից։
Քիմը վերջում պատասխանել է այն հարցին, արդյոք ինքը վիճում է Քանյեի հետ այն թեմայով, որ Քանյեն աջակցում է Թրամփին, իսկ ինքը՝ ոչ։
«Ես ուզում եմ, որ հստակ լինի։ Մենք այդքան հաճախ չենք քննարկում քաղաքական թեմաներ, ու Քանյեն իր կարծիքն ունի, որը ես հարգում եմ։ Բայց Քանյեին դուր է գալիս ոչ թե Թրամփի քաղաքականությունը, այլ նրա անձը, այն փաստը, որ ոչ ոք չէր ակնկալում, որ նա կհաղթի ընտրություններում, իսկ նա՝ հաղթեց։ Նրան դուր է գալիս Թրամփի եռանդը, ոչ ստանդարտ մտածողությունը»,- ասել է Քիմը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը