Ջեյ Զին ու Բեյոնսեն Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ զույգն են՝ շոուբիզնեսի աստղերի շրջանում։ Նրանց համատեղ ունեցվածքը գնահատվում է մեկ միլիարդ դոլար (մենք այստեղ անգամ չենք պատկերացնում, թե մեկ միլիարդ դրամը ինչ տեսք ունի, իսկ նրանք միլիարդ դոլարի հետ գործ ունեն, գրողը տանի)։ Կարճ ասած՝ անցնենք բուն թեմային։ TMZ–ը գրում է, որ Բեյոնսեի On The Run 2 շրջագայությունից հետո զույգը վերադարձել է Նահանգներ։
Ըստ երեւույթին Եվրոպայում Բեյոնսեի պատկերով մարզաշապիկները, աքսեսուարներն ու մնացած արտադրանքը վատ էր վաճառվում, ու ըստ ամենայնի մաքսանենգ ապրանքները՝ այդ նույն մարզաշապիկները, չափից շատ էին վաճառվում այն համերգասրահի մոտ, որտեղ երգչուհին էր ելույթ ունենում։
Վերադառնալով ԱՄՆ (հայտնի երգչուհին շուտով համերգ է տալու Ֆոքսբորոյի Gillette Stadium համալիրում) աստղերն առաջինը հասել են նրան, որ դատարանը արգելել է Բեյոնսեի արտադրանքի կեղծիքների վաճառքն այն վայրերում, որտեղ տեղի են ունենում նրա համերգները։ Հիմա զույգը կկարողանա տեղական իշխանություններից պահանջել, որ նրանք համերգային համալիրի մոտակայքից վերացնեն այն արտադրանքը, որը վաճառվում է «Պաշտոնական արտադրանք» ապրանքանիշով։
Վատ չի ապրում Բեյոնսեն՝ պաշտոնական մարզաշապիկն արժի 40 դոլար, իսկ կեղծիքը՝ 5-ից 10-ը։
Ի դեպ, դատարանի կողմից նման վճիռ էին նախկինում պահանջել նաեւ Լեդի Գագան, Քեթի Փերին ու Փինքը։
Լուսանկարները՝ REX, Shutterstock, Getty
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է11:10, 1 մայիսի
Էլիզաբեթ Հերլին ցուցադրել է իր՝ «տարիքին մարտահրավեր նետող» կազմվածքը10:13, 1 մայիսի
Քիմ Քարդաշյանը ներկայացել է նոր արտասովոր կերպարով09:00, 1 մայիսի
ՄԱՅԻՍԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ