Մի քանի օր առաջ Անի Լորակի ամուսինը՝ թուրք գործարար Մուրատ Նալչաջիօղլուն «բռնվել է» կնոջը դավաճանելու պահին։ Անի Լորակի ամուսնուն տեսագրել էին Կիևի կարաոկե ակումբներից մեկում մի ուկրաինուհու հետ, մինչ նրա կինը ելույթ էր ունենում տարբեր փառատոններում։
Մուրատին տեսել էին Կիևի ակումբների մշտական հաճախորդ Յանա Բելյաևայի հետ ակումբում, որից հետո նրանք միասին տուն էին գնացել։ Ավելի ուշ պարզվել էր, որ թուրք գործարարը աղջկա համար տուն էր վարձել քաղաքի կենտրոնում ու ըստ ամենայնի՝ դրա վրա ծախսել էր կնոջ փողերը, քանի որ պարզվել է, որ Մուրատի բիզնեսն իրականում Լորակի միջոցների վրա է կառուցված։
Մինչդեռ Անի Լորակի մամուլի ծառայությունը ոչ մի կերպ չի մեկնաբանում սկանդալը։
Dni.Ru-ն հայտնում է, որ Լորակն արդեն 4 օր ոչինչ չի հրապարակում իր սոցցանցերում, ինչը մեծ ընդմիջում է Ինսթագրամի ակտիվ օգտատիրուհու համար։
«Դա պատրանք է, որ ես հարուստ ամուսին ունեմ։ Ամեն դեպքում ես այնպես եմ դաստիարակված, որ միշտ միայն ինքս ինձ հետ եմ հույս կապում ու ոչ մեկի վզին չեմ նստում։ Ես անվերջ աշխատում եմ, ու պարզապես սարսափելի հոգնած եմ։ Աշխատում եմ ուժասպառության աստիճանի։ Ու երազում եմ միայն մի քիչ տեմպը նավզեցնելու, շունչ քաշելու ու պարզապես քնից հագենալու մասին», - օրերս ասել էր Լորակը ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը