Անցած շաբաթ հայտնի է դարձել, որ 72-ամա Եվգենի Պետրոսյանը բաժանվում է իր չորրորդ կնոջից՝ Ելենա Ստեպանենկոյից։ Ամուսնալուծության պատճառը 29-ամյա Տատյանա Բրուխունովան է, Եվգենի Պետրոսյանի անձնական օգնականուհին։
Հայտնի երգիծաբանն ու նրա կինը՝ Ելենա Ստեպանենկոն, օգոստոսի 6-ին հանդիպելու են Խամովնիչեսկու դատարանի նիստերի դահլիճում։ Զույգը կիսելու է համատեղ ունեցվածքը, որը կես միլիարդ ռուբլի է գնահատվում։ Ելենան պահանջում է ունեցվածքի 80 տոկոսը, մինչդեռ Պետրոսյանի փաստաբան Սերգեյ Ժորինը դա լկտիություն է համարում։ Ի դեպ, Ստեպանենկոյին դատարանում ներկայացնելու է Ելենա Զաբրալովան, որի հաճախորդներից են եղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, պատրիարք Կիրիլը, «Ռոսնեվտի» ղեկավար Իգոր Սեչինն ու այլ խոշոր ձեռներեցներ։ Ստեպանենկոն նաև պահանջում է ապահարզանի մասին քաղաքացիական հայցի շրջանակում իրեն փոխանցել մոսկովյան տասը բնակարաններից ութը, նաև թանկարժեք իրերը։
Սերգեյ Ժորինը նշում է, որ իր հաճախորդի ու նրա կնոջ ամուսնալուծության հարցը վաղուց էր հասունացել։ Եվգենի Վահանին փորձել է այդ հարցը լուծել խաղաղ ճանապարհով՝ զագսի միջոցով։ Dni-ն նշում է, որ Պետրոսյանը արդեն ավելի քան 15 տարի իր կնոջ Ելենա Ստեպանենկոյի հետ նույն տանը չի ապրում։ Փաստաբանը վստահեցնում է, որ ամուսինները դեռ շատ մտերիմ հարաբերություններ ունեն ու շարունակում են համագործակցել աշխատանքում, դրա համար էլ հայցի հետ կապված իրավիճակը տարօրինակ է թվում։
Ռուսաստանի Պետական դումային առընթեր տեղեկատվական հասարակության ու լրատվամիջոցների զարգացման հարցերով փորձագիտական խորհրդի անդամ Վադիմ Մանուկյանը գտնում է, որ Պետրոսյանին ստիպել են ներգրավվել նախկին կնոջ դեմ հանրային հայցին։
«Միշտ ավելի լավ է, երբ հարաբերություններն ավարտվում են քաղաքակիրթ ձեւով, առանց դատարանի ներգրավվածության։ Իհարկե, եթե նրանք բաժանվեին 50/50-ով, դա մարդկային կլիներ, սակայն պարզվում է՝ ելենելով նրանից, թե ինչ են լրատվամիջոցները գրում, խոսքն այն մասին է, որ նրա ունեցվածքից գրեթե մեկ միլիարդ են ցանկանում դատարանի միջոցով վերցնել»,-պարզաբանել է փորձագետը։
Մանուկյանի խոսքով՝ դատարանի մասին լուրը դերասանի համար լրիվ շոկ է դարձել։ Պետրոսյանը՝ որպես ինտելեկտուալ մարդ, սկզբում փորձել է հարթել բոլոր սուր անկյունները։ Սակայն, ավելի ուշ հումորիստը գիտակցել է, որ միակ ելքը պատասխան հայցով հանդես գալն է։ Փորձագետը շեշտել է, որ ինքը Եվգենի Վահանովիչի կողմից է։
«Չեմ ողջունում, երբ վաստակավոր մարդկանց փորձում են մինչեւ վերջին թելը կողոպտել, եւ դա ամբողջ երկրի առաջ։ Երկու երգիծական դերասանների սիրո եւ փոխհարաբերությունների շատ տխուր եզրափակիչ էր», - ամփոփել է Մանուկյանը։
Սղբյուր՝ Dni
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»