«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Ես կարող եմ առանձնանալ ու լաց լինել, սակայն դրա մասին ոչ ոք չիմանա». Գայա Արզումանյանն իր համարձակ կերպարի եւ նոր նախագծի մասին

12:08, 14 օգոստոսի

Անկեղծ, համարձակ, անկոտրուն եւ խենթ՝ այսպիսին է Գայա Արզումանյանը բեմում եւ տեսահոլովակներում: Ինչպիսի՞ն է Արցախի ամենահզոր ձայներից մեկն իրական կյանքում: NEWS.am STYLE-ը զրուցել է էմոցիոնալ երգչուհու հետ կարիերայի սկզբի, շոու-բիզնեսի, Արցախի հանդեպ մեծ սիրո, աղմկահարույց տեսահոլովակի եւ նոր նախագծի մասին:

Գայա, զրույցը կցանկանայի սկսել ամենասկզբից:) Երգի հանդեպ սերն ինչպե՞ս է ծնվել Ձեր մեջ՝ ընտանիքում երգիչներ կա՞ն, թե՞ ամեն ինչ պայմանավորված է ձայնային տվյալներով:

Դեռ փոքր տարիքից անընդհատ երգել եմ, սիրել եմ երգել, դրան գումարած ունեցել եմ ձայնային տվյալներ, սակայն ավելի գիտակից տարիքում եմ որոշել զբաղվել պրոֆեսիոնալ երգարվեստով, ապա նաեւ դասավանդել եմ։

Նշեմ նաեւ, որ հայրս է սիրում երգել ընտանեկան խնջույքների ընթացքում։

Արտաքուստ միշտ «դուխով» եք երեւում, համարձակ, այնպիսի տպավորություն է, որ ոչինչ Ձեզ չի կարող հուզել կամ խոչընդոտել, երբ բեմում եք: Կյանքում ինչպիսի՞ն եք:

Ես ինչպիսին բեմում եմ, այդպիսին էլ առօրյայում եմ։ էմոցիոնալ եմ, անկոտրուն, սակայն շատ փխրուն է հոգիս. ես կարող եմ առանձնանալ ու լաց լինել, սակայն դրա մասին ոչ ոք չիմանա։

Ի՞նչը Ձեզ կարող է խորապես վիրավորել:

Դավաճանությունը եւ այն փաստը, որ կարող է մտերիմս կամ հարազատս ինձ չհասկանալ կամ չվստահել։

Ձեր համարձակ կերպարների եւ տեսահոլովակների պատճառով հաճախ արժանանում եք հանրության քննադատություններին, նաեւ դառնում խոսակցությունների թեմա. շատ արտիստներ նախընտրում են չկարդալ իրենց հասցեին գրված մեկնաբանությունները: Դուք ինչպե՞ս եք վարվում եւ ինչպե՞ս եք վերաբերվում դրանց:

Ճիշտ եք նկատել ու դա ինձ առանձնապես չի խանգարում. որոշ դեպքերում, նույնիսկ, ուժ է տալիս։

Քննադատություններին՝ թե լավ, թե վատ, նորմալ եմ վերաբերվում, իսկ վատ քննադատությունները կարդում եմ, երբեմն ժպտում ու առաջ անցնում: 

Բեմը լցնում եք խենթ ելույթներով, իսկ կյանքում ամենամեծ խենթությունը ո՞րն է եղել:

Իմ կյանքը լի է խենթություններով… Այս պահին դժվարանում եմ հիշեմ ինչ-որ բան, թեեւ հիշում եմ՝ մի անգամ համերգներից մեկի ընթացքում բարձրախոսը այնքան ցածր էր, որ մի կողմ դրեցի ու առանց բարձրախոսի երգեցի։ Հանդիսատեսը ոտքի կանգնած ծափահարում էր: 

Միշտ հպարտությամբ եք նշում Ձեր արցախցի լինելու փաստը, սիրով խոսում ծննդավայրի մասին: Արցախը ի՞նչ է Ձեր մեջ սերմանել, ինչով, միգուցե, տարբերվում եք հայկական շոու-բիզնեսի մյուս ներկայացուցիչներից:

Արցախն ինձ համար հայր է, մայր է, հայրենիք է, իմ օդն ու ջուրն է։ Չգիտեմ՝ կա՞ կամ կգտնվի՞ ինչ-որ մեկը, ով այսչափ սիրում է. ես միայն ուրախ կլինեմ, երբ իմանամ՝ կա։

Ես կարծում եմ՝ առանց Արցախի չեմ կարող ապրել։ Նկատած կլինեք, որ երբ  բեմում նշվում է Գայա Արզումանյան անուն-ազգանունը, այնտեղ անպայման պետք է հնչի նաեւ Արցախի անունը։

Շոու-բիզնեսում ունե՞ք ընկերներ: Ովքե՞ր են նրանք:  

Բոլորի հետ ընկերություն եմ անում, չկա մեկը, ում հետ չեմ շփվում, բայց կան մի քանիսը, որոնց հետ առանձնահատուկ են հարաբերություններս։

Ինչպիսի՞ն էիք հայկական շոու-բիզնեսում հայտնվելուց առաջ եւ ինչպիսի՞ն եք հիմա: Ի՞նչ եք սովորել տարիների ընթացքում:

(Ծիծաղում է): Իմ ամենացավոտ կողմին դիպչեցիք։ Մինչ շոու-բիզնես մուտք գործելը միամիտ, ամոթխած, համեստ, չշփվող եւ  չխոսկան աղջնակ էի… Հիմա չեմ կարող ուղղակի այդպիսին լինել, մի վայրկյանում կուլ կտան ինձ: Ես հիմա Գայա Արզումանյանն եմ՝ այն, ինչ տեսնում եք։

Մի հավելում անեմ. ամեն անգան հենց ինձ նեղացնում կամ դավաճանում են կամ չարախոսում շոու-բիզնեսի ընկերներիցս մեկը, պրոդուսերս՝ Արայիկ Գաբաջյանը, կես կատակ կես լուրջ ասում է. «Ես զարմանում եմ, որ դու դեռ զարմանում ես»:

Ամեն մի վայրկյանը մեր կյանքն է, որը պետք է վայելենք, բայց երեւի յուրաքանչյուրիս կյանքում էլ եղել է մի պահ, որը ցանկացել ենք բռնել եւ բաց չթողնել: Ո՞րն է Ձեր կյանքի այդ պահը:

Իմ կյանքի այդ պահը բեմում ելույթիս ընթացքն է, սակայն այս վերջին տարիներին ավելացել են նաեւ Արցախում լինելուս օրերը, քանի որ գործի բերումով հազվադեպ եմ լինում այնտեղ:

Գայա, հաճախ քննարկման թեմա է դառնում նաեւ Ձեր անձնականը: Այսօր Ձեր կողքին կա՞ կյանքի ուղեկից:

Այսօր կողքիս չունեմ կես. չեմ սիրում նաեւ անձնակսնից խոսել, քանի որ ես եմ հանրությանը, բայց ոչ՝ իմ անձնականը, սակայն նաեւ գիտակցում եմ, որ շատերին դա հետաքրքիր է։ Բացմիցս խոստացել եմ, որ եթե կողքիս լինի մեկը, ապա բոլորը կիմանան այդ մասին: Ես անպայման կլինեմ իմ խոստումի տերը:

Նախորդ ամսվա ընթացքում ներկայացրիք Ձեր աղմկահարույց տեսահոլովակը՝ նկարահանված «Ժենգյալ» երգի հիման վրա: Հաջորդիվ նման շոկային աշխատանքներ սպասվո՞ւմ են:)

Շնորհակալ եմ նման գնահատականի համար։ Այո, առջեւում ունեմ 2 նմանատիպ, նույն ոճի երգեր, որոնց համար կնկարահանվեն տեսահոլովակներ։ Միեւնույն ժամանակ սկսել ենք մի մեծ նախագիծ, որը կոչվում է «Եղիցի»: Վերջինիս շրջանակներում կնկարահանվի 5 նոր տեսահոլովակ, որոնցից յուրաքանչյուրը ունի իր ուրույն մեսիջն ու ասելիքը:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել