Ինչպես արդեն տեղեկացրել ենք սեպտեմբերի 15-ին եւ 16-ին Երեւանում տեղի կունենա մեր բոլորի կողմից սիրված՝ Comedy Club-ի փառատոնը: Հատկանշական է, որ փառատոնի ընթացքում նկարահանվելու են շոուի թողարկումները, որոնք կցուցադրվեն ТНТ հեռուստաալիքով: Երեւան են ժամանելու Comedy Club-ի բոլոր առաջատար աստղերը (ինչպես նաեւ հիանալի հյուրեր, որոնց շարքում կլինի նաեւ, ուշադրություն. Միխայիլ Գալուստյանը): Իսկ մենք այս մեծ իրադարձության սպասումով լցված որոշեցինք զրուցել շոուի գլխավոր առաջնորդի՝ Գարիկ Մարտիրոսյանի հետ, ով ներկայացման կարիք հաստատ չունի:
Գարիկ, ինչո՞վ է պայմանավորված փառատոնը Երեւանում անցկացնելու որոշումը
Մեր սիրելի Երեւանը դառնում է 2800 տարեկան: Մենք շատ ենք ուզում ներգրավված լինել այդ տոնին եւ գտնում ենք, որ Comedy Club-ի հերթական փառատոնի եւ նկարահանումների համար ավելի լավ վայր եւ առիթ պարզապես չենք գտնի: Իսկ երկրորդ, Հայաստանն ու հայերը վաղուց են հայտնի իրենց հումորի ավանդույթներով, եւ իհարկե վաղուց է հասունացել Comedy Club-ի կողմից Երեւանում ուրախ տոն անցկացնելու անհրաժեշտությունը: Երրորդ, եթե ամեն ինչ լավ անցնի (ես վստահ եմ դրանում), այն կարող է դառնալ բարի ավանդույթ եւ այդ ժամանակ Comedy Club-ը ամեն աշուն նկարահանումներով կժամանի Երեւան:
Ձեր սիրելի վայրը Երեւանում:
Սիրելի քաղաքում ոչ սիրելի վայր չկա: Կան վայրեր, որոնք առաջացնում են առանձնահատուկ ջերմ զգացմունքներ. Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցը, ուր ես հաճախել եմ տասը տարի, իմ հարազատ ԵրՄի-ն, Ալավերդյան փողոցը, որտեղ ես ծնվել եւ մեծացել եմ, Կոմիտասի անվան պրոսպեկտը, որտեղ ապրել եմ երկար տարիներ, եւ իհարկե, ԵՐՊԻ-ի շենքը, որտեղ մենք երիտասարդ տարիքում հավաքվում էինք ՈՒՀԱ-ի՝ «Նոր հայեր» թիմով:
Թթի թե ծիրանի:
Ոգելից խմիչքներ չեմ օգտագործում, սակայն հանուն Երեւանի տարեդարձի երկու տարբերակն էլ միանգամից լցրեք մեկ բաժակի մեջ. կխմեմ մեր քաղաքի համար!
Վստա՞հ եք, որ Խարլամովին հնարավոր կլինի երեւանյան ռեստորաններից հանել եւ տեղափոխել բեմ:
Վստահ չեմ: Չնայած, Խարլամովի այժմյան չափսերն այնպիսին են, որ սկզբում հարկավոր է փորձել, որպեսզի նա մտնի ռեստորանի դռներից ներս, որ հետո փորձենք հանել:

Ձեր կինը հիանալի հումորի զգացում եւ Instagram ունի: Ինչու՞ նրան թույլ չեք տալիս ելույթ ունենալ բեմում:
Շնորհակալություն կոմպլիմենտի համար: Ժաննա իսկապես կատակում է հիանալի, բայց Comedy Club-ի ճանապարհը նրա համար դեռ փակ է: Մենք մեր երեխաներին ենք դեռ բացատրում, որ Comedy Club-ը, որտեղ ելույթ է ունենում իրենց հայրը նայել չի կարելի, իսկ եթե մայրն էլ այնտեղ ելույթ ունենա, ապա մենք «քաշվել ենք»: Կսպասենք մինչեւ նրանք դառնան 18 տարեկան եւ Ժաննային հաճույքով թույլ կտանք բարձրանալ բեմ:
Comedy Club-ում գոյություն ու՞նի ցենզուրա: Եթե այո, ապա չեք վախենում, որ ժամանակի ընթացքում այն կդառնա նույնքան ձանձրալի, որքան այժմ ՈՒՀԱ-ն է:
ՈՒՀԱ-ն ապրում է տարեր ժամանակաշրջաններ, եւ ձանձրալի այն ես չէի անվանի. Ամեն դեպքում յուրաքանչյուր թիմ կամ խաղ միմյանց նման չեն: Լինում են շատ զվարճալի եւ միջին ելույթներ, ինչպես եւ Comedy Club-ում: Ցենզուրա մեզ մոտ ակումբում չկա, ավելի ճիշտ՝ միայն ներքին: Մենք ինքներս ենք փորձում շրջանցել պատերազմի, մարդկային ողբերգությունների մասին, կրոնական թեմաները: Իսկ, եթե ինչ-որ մեկին այս տարիների ընթացքում նեղացրել ենք, ապա պատահական է ստացվել. Չէ՞ որ մենք կենսուրախ եւ բարի հաղորդում ենք:
Պարույր Սինյավսկի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 15 հոկտեմբերի
Ռասել Բրենդ. «Անողոք սեռական գիշատիչը», որը ցանկանում էր քնել 5000 կանանց հետ22:46, 15 հոկտեմբերի
Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից22:17, 15 հոկտեմբերի
Ադամանդներ, գունավոր քարեր և ոսկի. Patek Philippe-ը վերաիմաստավորում է կանացի դասականը21:24, 15 հոկտեմբերի
Gucci-ն և Louis Vuitton-ը չափն անցել են. գնորդներն ընտրում են Zara և Uniqlo խանութները20:30, 15 հոկտեմբերի
Հավակնության և առևտրի խաչմերուկում. Հայացք՝ 2026 թվականի Երևանի նորաձևության շաբաթին19:19, 15 հոկտեմբերի
Ֆուտբոլային մարզիչը, որը փորձում էր չնայել լրագրողի կրծքին, ինտերնետային աստղ է դարձել16:23, 15 հոկտեմբերի
«Նրանք դևեր են, որոնք հրեշտակ են ձևանում». ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը պնդել է, որ ԱԹՕ-ները փորձում են մարդկությանը շեղել ճշմարտությունից15:16, 15 հոկտեմբերի
«Նա լավագույն ղեկավարն է». Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը անսպասելիորեն գովաբանել է Թրամփին14:42, 15 հոկտեմբերի
Ջենիֆեր Էնիսթոնին մեղադրել են նվաստացուցիչ արարքի մեջ․ ռեժիսորի պնդմամբ՝ դերասանուհին իրեն փայլուն քարերով զարդարված ստրապոն է նվիրել14:21, 15 հոկտեմբերի
Գիշերային «էրեկցիաներ» կանանց մոտ. միլիոնատեր Բրայան Ջոնսոնի ընկերուհին 15,700 դոլարանոց «տեխնոտամպոն» է օգտագործում13:19, 15 հոկտեմբերի

13:05, 15 հոկտեմբերի
27 օր Հունաստանում, ուշացած վիզա ու նոր հումորային կերպար․ Իրինա Հարությունյանը՝ «Բարի Գալուստի» մասին