Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը հայտնվել է սկանդալի կիզակետում: Նա հարցազրույց է տվել Love Magazine –ին: 22-ամյա մոդելը նշել է, որ միշտ բավականին հնարամիտ է եղել ու երբեք չի նմանվել այն աղջիկներին, ովքեր մեկ սեզոնի ընթացքում 30 ցուցադրության են մասնակցում:
Այդ արտահայտությունը վիրավորական է թվացել շատ մոդելներին, քանի որ նրանց մեծամասնությունը խիտ գրաֆիկով է աշխատում ու շատ հնարավոր է, որ իսկապես տասնյակ ցուցադրությունների է մասնակցում մեկ սեզոնի ընթացքում:
Instagram-ի օգտատերերը մեկնաբանությունների դաշտում հանդիպել են մի շարք գրառումների: Բողոքել են այդ թվում նաեւ հենց իրենք՝ մոդելները:
«Այդ աղջիկները անում են ամեն հնարավորը, որ կարիերա ստեղծեն, պահեն իրենց ընտանիքներն ու հոգան ծախսերը: Ի դեպ, մեկ սեզոնի ընթացքում մենք անգամ 70 ցուցադրություն ենք ունենում ու հպարտ ենք դրանով» , - գրել է մոդել Դարյա Ստրոուկսը:
Մոդել Մոնիկա Յագաչակը եւս բարկացել է ու գրել. «Ինձ դա այնքան բարկացրեց: Այդ խոսքերը վիրավորական են մոդելների 99%-ի համար: Այո, նրանք ստիպված են տանջվելով վաստակել: Դա է իրական կյանքը»:
Օգտատերերից մեկն էլ այպես է մեկնաբանել իրադրությունը. «Դու քո ազգանունով, ունեցվածքով ու համբավով երբեք էլ չես հասկանա դա: Մոդե՞լ: Դու երբեք չես ունենան այն ակնածանքը, որը վաստակում են այդ աղջիկները, հատակապես քո էթիկայի բացակայությամբ: Դու հնարամիտ չես, այլ մեծամիտի մեկը»:
«Վերջին հարցազրույցում արտահայտածս միտքը ճիշտ չի ընկալվել: Դա պետք է հնչեր որպես հաճոյախոսություն, բայց այն կոնտեքստից դուրս են բերել ու աղավաղել: Ուզում եմ հստակեցնել իրողությունը. Իմ հարգանքը կոլեգաներիս հանդեպ անհուն է: Ես իմացա, թե ինչ է գիշերներն անքուն անցկացնելը, աշխատանքային էթիկան, մշտական տեղափոխություններից սթրեսը, ընկերներից ու հարազատներից բաժանվելը: Ինձ ոգեշնչում են բոլոր այն մարդիկ, ում հետ պատիվ եմ ունեցել աշխատել: Ես երբեք չէի էլ կարողանա ատել նրանց: Բոլորին հաղթանակներ եմ մաղթում: Ձեր մեջ ավելացրեք բարությունն այսօր եւ ընդմիշտ» , - պատասխանել է քննադատություններին Քենդալը Twitter-ում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը