«Դոմ-2»-ի մասնակից 30-ամյա Դաշա Դրուզյակը պատմել է կարիերայում իրեն օգնելու դիմաց Ալեքսանդր Սերովի հետ սեքսի մասին: Դրուզյակը նույնիսկ հպարտանում է, որ մինչեւ նախագիծ գալը փողի դիմաց հանդիպել է հարուստ տղամարդկանց հետ եւ բավարարել նրանց բոլոր քմահաճույքները: Աղջկան կասկածել են էսկորտով զբաղվելու մեջ:
Արդյունքում Դաշան նախագծից հեռացել է սկանդալով: Այնուհետեւ մոսկովյան երեկույթներից մեկի ժամանակ աչքի ընկնող շիկահերը ծանոթացել է Ալեքսանդր Սերովի հետ, որը նրան խոստացել է օգնել սեքսի դիմաց կարիերայի առաջընթացի հարցում:
64-ամյա երգիչը «ԿՊ»-ի հետ զրույցում հայտարարել է, որ աղջիկը հիմար է:
«Ուզում ես թշնամի ձեռք բերել, բարություն արա: Նրա ընկերուհին՝ Սաշան, ում վաղուց եմ ճանաչում, ինձ խնդրեց օգնել՝ Դրուզյակին վռնդել էին «Դոմ-2»-ից, աղջիկն ապրելու տեղ չուներ, նրա համար շատ դժվար էր, նրան վիրավորել էին: Ես դատարկ բնակարաններ ունեմ, դրանցից մեկը կարող եմ տալ: Քանի որ պետք է ջենթլմեն լինել, համապատասխանաբար ամեն ինչ բարձր մակարդակով արեցի: Բնակարանը ոչ թե ինչ-որ խուց էր, այլ լավ վերանորոգմամբ:
Ես բնակարանը նրան տվեցի: Նաեւ լցրեցին նրա սառնարանը, նրան տնային տնտեսուհի տվեցին, որը գալիս մաքրություն էր անում: Ավարտվեց նրանով, որ նա որոշեց մեկնել, ասաց, որ ամեն ինչ նորմալ է, դուք ինձ օգնեցիք: Ինձ նաեւ խնդրեցին նրան օգնել որպես երգչուհի: Ես լսեցի, բայց պարզվում է՝ նա չի երգում, ասացի. «Ես չեմ կարող քեզ ոչնչով օգնել, ավաղ, բայց երգելու տարբերակը չի անցնի: Դու տվյալներ չունես: Այլ տարբերակներ փնտրիր»: Արդյունքում նա հեռացավ, մենք բեռնեցինք նրա իրերը, իմ տղաներն ամեն ինչ տարան մինչեւ տուն, որտեղ հիմա ապրում է: Եվ սրանով ամեն ինչ ավարտվել է: Սակայն տեսնո՞ւմ ես, ինչ երախտամոռը դուրս եկավ:
Ախր, սա ի՞նչ կյանք է: Այո, որպես սիրավեպ, մենք ինտիմով, կարծես, զբաղվել ենք եւ այլն, եւ այլն, եւ ինչ-որ բան նրան առաջարկել եմ: Դե, ո՞նց կարող եմ իմ տարիքում այդ խաղը խաղալ: Դե, քանի՞ տարեկան եմ: Այդ խաղը լիներ 10 տարի առաջ, տրամաբանական կլիներ: Սակայն հիմա այն անտրամաբանական է: Ես հոգնած մարդ եմ, ես հազար ու մի խնդիր ունեմ, ինչպիսին ուզես՝ կենցաղային, սոցիալական, առողջական՝ նյարդերս փչացած են: Ում է դա պետք, որ հիմա ապացուցեմ, որ ես ինչ-որ մի հրեշ չեմ, որ ես երիտասարդ աղջիկներ քարշ չեմ տալիս անկողին: Նա ասել է, որ ապրում էր ինչպես վանդակում: Եվ հավելած, որ ես իրեն նաեւ ծեծել եմ: Ամեն ինչ հանգել է նրան, որ ես ինչ-որ հրեշ եմ: Այն ամենը, ինչ հիմա Դաշան ասում է՝ զառանցանք է»,- նշել է երգիչը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում11:21, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնը, ամենայն հավանականությամբ, կլինի նույնքան դրամատիկ, որքան աստղային կինոպրեմիերաների սյուժետային գծերը10:20, 15 մայիսի
Մերիլ Սթրիփը «Ոսկե արմավենու ճյուղ» է ստացել