NEWS.am STYLE-ը սկսում է նոր շարք՝ «Չկա տաղանդ, կա գրավչություն», որի շրջանակներում մենք կպատմենք այն դերասանների մասին, ովքեր չեն փայլում կատարյալ դերասանական խաղով, սակայն գրավչությունը կեմպենսացնում է դա:
Մեր առաջին հերոսը Ջեյսոն Սթեթհեմն է:
Ջեյսոն Սթեթհեմը ծնվել է 1967 թվականի հուլիսի 26-ին Անգլիայի Չեստերֆիլդ քաղաքում։ Նա տեղի միջնակարգ դպրոցում ընդգրկվում է ֆուտբոլի թիմի կազմում՝ խաղալով 1978-1983 թվականներին։ Սակայն նրա իսկական հետաքրքրությունը ջրացատկն էր։ Մոտ 12 տարի նա Մեծ Բրիտանիայի ջրացատկի ազգային թիմի անդամ էր, իսկ 1992 թվականին աշխարհի առաջնությունում գրավել է 12-րդ տեղը։ Մի առիթով Ջեյսոն Սթեթհեմը պատմել է, որ սպորտը նրա հոբբին էր, իսկ գումար նա վաստակում էր փողոցներում զարդեր և օծանելիքներ վաճառելով։ Մեծանալով Ջեյսոնը նույնիսկ դառնում է մարտարվեստների մասնագետ և ապագա ռեժիսոր Գայ Ռիչի հետ միասին զբաղվում էր ջիու-ջիցուով:
90-ականների վերջին բախտը նրան ժպտում է ու նա սկսում է նկարահանվել Tommy Hilfiger ընկերության գովազդներում։
Գայ Ռիչիի դեբյուտային «Խաղաթղթեր, փող, երկու հրացան» ֆիլմի պրոդյուսերը եւ առաջարկում է Սթեթհեմին նկարահանել գլխավոր դերերից մեկում, որում նա երկրորդային դեր է խաղում: Գայ Ռիչիի հաջորդ «Մեծ խաղագումար» քրեական կատակերգությունում Սթեթհեմը խաղում է բռնցքամարտերի կազմակերպիչի դեր։ Ֆիլմում նկարահանվում էր նաեւ այւդ ժամանակ փառքի ճանապարհին գտնվող Բրեդ Փիթը: Առանց դերասանական կրթության նա հինալաի է կատարել իր դերը՝ առավելագույնս լավ ներկայանալով:
Հոլիվուդում մի շարք դերեր մյարմնավորելուց հետո, ամենամեծ ճանաչում նրան բերեց ու իսկական աստղ Ջեյսոն Սթեթհեմին դարձրեց «Փոխադրողը» ֆիլմը։ Նրա հոնորարը այդ ֆիլմից կազմեց մոտ մեկ միլիոն դոլլար, սակայն բերեց նաեւ բացասակիան հետեւանքներ՝ դերասանին դարձնելով Ֆրենկի կերպարի գերին, որից դերասանը չի կարողանում ազատվել:
Անգամ տարիներ անց ֆիլմասերների համար Սթեթհեմը շարունակում է մնալ ուղղակի փոխադրող: Սակայն պետք է փաստել, որ դա նրան չի խանգարել դառնալ մարտաֆիլմերի անբաժան մասը: Սթեթհեմը նույնիսկ ներգրավեց «Ֆորսաժի» մեծ ընտանիք, այն էլ այնպես, որ նրա հերոսին առանձին պատմություն հատկացրին:
2005-ին Գայ Ռիչին ու Սթեթհեմը վերամիավորվեցին «Ատրճանակ» ֆիլմի շուրջ:
Սթեթհեմի կարիերայում այս ֆիլմը թերեւս ամենահաջողվածն է դերակատարման տեսանկյունից: Ֆիլմում բազմաթիվ դիալոգներ կան ու բավականին փիրլիսոփայական շեշտադրումներ:
Դե իսկի ամենազարմանալի ֆիլմը, որում Սթեթհեմին իսկապես տեսնում ենք որպես դերասան «Լրտես» կատակերգությունն է, որում Սթեթհեմը մարմանվորել է բավականին հեգնական կերպարի ու հաջողել է 100%-ով:
Դերասանական վարպետությունը շնորհ է, որը շատերդ կհամաձայնեք՝ տրվում է ի վերուստ: Սակայն գրավչությհունը եւս ոչ բոլորն ունեն: Այդ ամենին գումարվում է նաեւ Ջեյսոնի առնական տեսքն ու նրա ջանքերը:
Եթե Սթեթհեմը չհավատար իրր ուժերին ու չլիներ համառ, նա այդես էլ կշարունակեր փողոցում օծանելիք վաճառել, մինչդեռ այսօր նա բոլորիս հայտնի փոխադրողն է:
Պատրաստեց Նորայր Նազարյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 4 նոյեմբերի
«Սեքս՝ պարտքի զգացումից ելնելով». Գիտնականները պարզել են, թե ինչու են զուգընկերները համաձայնվում մտերմության՝ առանց դա ցանկանալու22:31, 4 նոյեմբերի
Հպում, որը ստիպում է լաց լինել. Ի՞նչ է «տխուր պտուկի համախտանիշը»21:16, 4 նոյեմբերի
Ինչպես Բեռնար Արնոյի 28-ամյա որդին Louis Vuitton ժամացույցները վերածեց հավաքորդական իրերի20:25, 4 նոյեմբերի
«Փարիզ, մենք խնդիր ունենք». Ինչու են եվրոպական շքեղ ապրանքանիշերը կորցնում իրենց դիրքերը Չինաստանում19:16, 4 նոյեմբերի
Անսպասելի ավարտով կողոպուտ. գողը վերադարձրել է 292,000 դոլար արժողությամբ ժամացույցը՝ «Կներեք» գրությամբ16:35, 4 նոյեմբերի
Անժամանակյա դասականները նոր մեկնաբանություններով. Երևանը հյուրընկալում է 18-րդ Շեքսպիրյան փառատոնը15:52, 4 նոյեմբերի
Նորաձև սանրվածք, որից ճաղատանում են. Մասնագետները զգուշացնում են Բելլա Հադիդի միտման վտանգների մասին15:27, 4 նոյեմբերի
Bugatti-ի գործադիր տնօրենի Chiron-ը գողացել են գործարանից. Միլիարդատերը հետապնդել է գողին14:34, 4 նոյեմբերի
Փեսան խորանի մոտ անպարկեշտ շոու է սարքել. հարսանեկան համբույրը վերածվել է սկանդալի, հյուրերը շոկի մեջ էին14:14, 4 նոյեմբերի
Մերկ որովայն և կաշվե բաճկոն. Վերա Վոնգը 77 տարեկանում նորաձևության սադրանք է կազմակերպել13:33, 4 նոյեմբերի
«Ես նրան դավաճանել եմ երեք կանանց հետ և պոռնո դիտել». Քրիս Ռոքն առաջին անգամ բացահայտել է, թե ինչու է իր երկարատև ամուսնությունը ձախողվել12:41, 4 նոյեմբերի
Շերը արձագանքել է Մայքլ Դուգլասի քննադատությանը իր «Օսկար» մրցանակի վերաբերյալ