Շարունակվում են Եվգենի Պետրոսյանի բաժանության շուրջ առաջացած ասեկոսեները: Ինչպես հայտնի է, աստղերի ապահարզանի մեղավորը 72-ամյա Եվգենի Պետրոսյանի օգնական-սիրուհի 29-ամյա Տատյանա Բրուխունովան է: Ըստ լուրերի՝ տարեց երգիծաբանը երիտասարդ սիրեցյալին անգամ երկու բնակարան է նվիրել:
Սեպտեմբերի 6-ին Մոսկվայի դատարանը քննել է միանգամից 2 հայց. առաջինը ներկայացրել են Ստեպանենկոյի իրավաբանները, հակադարձ հայցը՝ Պետրոսյանի ներկայացուցիչները:
Մինչդեռ իրավաբան Էլինա Մազուրը հայտնել է, որ իր հետ կապ է հաստատել երիտասարդ դերասանուհի՝ ներկայանալով 72-ամյա Եվգենի Պետրոսյանի սիրեցյալ:
Կնոջ խոսքով՝ ինքն իբր երգիծաբանին երեխա է պարգեւել, սակայն նա շռայլ չէր՝ ստիպված էր ամեն մի կոպեկը նրանից տառացիորեն կորզել:
Երգիծաբանն արձագանքել է այն տեղեկությանը, թե իբր ունի նոր երիտասարդ սիրուհի: Այս կապակցությամբ Եվգենի Պետրոսյանի խոսքը փոխանցել է նրա փաստաբան Սերգեյ Ժորինը:
Պաշտպանը վստահ է, որ արտիստին փորձում են սեւացնել: Ժորինի կարծիքով այս կարգի «ասեկոսեները» երգիծաբանի կնոջ՝ Ելենա Ստեպանենկոյի ձեռքի գործն է, ում հետ Պետրոսյանն այս ընթացքում բաժանվում է:
Սերգեյ Ժորինը մեկնաբանել է նաեւ երգիծաբանի մոսկովյան բնակարանի գույքագրման մասին հայտարարությունը: Այս մասին հայտնում է РЕН ТВ հեռուստաալիքը:
Փաստաբանը նշել է, որ Պետրոսյանն ապահարզանի ողջ գործընթացում առաջին անգամ մտել է այն բնակարան, որտեղ այժմ բնակվում է նրա կինը:
«Հաջողվել է հասնել նրան, որ Եվգենի Պետրոսյանն ի վերջո մտել է իր բնակարան, որպեսզի գույքագրի այն», - պատմել է Ժորինը:
Նա հավելել է, որ Ստեպանենկոն այդ պրոցեսին ներկա չի եղել, դրա փոխարեն նա ուղարկել է իր ներկայացուցիչներին:
Փաստաբանը նաեւ ընգծել է, որ Ստեպանենկոն կպահանջի ավելին, քան համատեղ սեփականության կեսն է:
«Նա հավակնում է ավելիին, քան համատեղ սեփականության կեսն է», - եղրափակել է Ժորինը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից