Ինչպես հայտնի է, Քիմ Քարդաշյանը հանդիսանում է ոչ միայն շոու բիզնեսի աստղ, ով զբաղված է միայն նրանով, որ գումար է աշխատում իր ռեալիթի-շոուից եւ կոսմետիկ միջոցների ապրանքանիշից: 37-ամյա հայուհին զբաղվում է նաեւ բարեգործությամբ, ինչպես նաեւ վերջերս նա լրջորեն զբաղվում է ԱՄՆ-ում բանտային բարեփոխումների խնդրով:
Այն բանից հետո, երբ Քիմն օգնեց ազատազրկված Էլիս Ջեքսոնին բանտից դուրս գալ, ով բանտում էր հայտնվել թմրանյութերի վաճառքի համար, հայուհին խոստացել էր օգնել նաեւ այլ բանտարկյալների: Եւ այսպես, նա հավատարիմ է մնացել իր խոստմանը:
Այս անգամ 37-ամյա հայազգի հեռուստաաստղը փորձում է օգնել 30-ամյա Քրիս Յանգին, ով ցմահ ազատազրկվել է մարիխուանայի ու այլ թմրամիջոցների վաճառքի մեղադրանքով: Հայուհին Mic Dispatch ծրագրի հյուրն էր, որում խոսել է ԱՄՆ-ում բանտային բարեփոխումների եւ կալատավորներին ցուցաբերած իր օգնության մասին:
«Շատերն ասում են, որ սա քաղաքական խաղ է եւ, որ Թրամփն այս խնդրով չի զբաղվելու: Նույնիսկ, եթե ենթադրենք, որ սա քաղաքական խաղ է, չնայած ես այդպես չեմ կարծում, ամեն դեպքում ես կարող եմ ցուցաբերել իրական օգնություն եւ օգնել մարդկանց, որոնք ցմահ են ազատազրկված: Եկել է ժամանակը, որպեսզի զբաղվենք բանտային բարեփոխումների խնդրով: Մարդիկ ճպետք է ազատազրկվեն ցմահ՝ փոքր խախտումների համար», - նշել է ՔԻմը, ով երկու մասից բաղկացած հարցազրույց է տվել՝ մինչ Իվանկա Թրամփի եւ Ջարեդ Քուշների հետ հանդիպումը եւ հետո:
Փաստաբան Բեն Ջոնսն իր հերթին նշել է.
«Սկզբում ՔԻմին ոչ ոք լուրջ չընդունեց, սակայն նա հասավ նրան, որ Թրամփին համոզեց ազատել Էլիսին: Ոչ ոք չի կարող սպասել 10 տարի, միգուցե 12, երբ կգա այն մարդը, ով կզբաղվի դրանով, այժմ նախագահ է Թրամփը եւ պետք է աշխատել նրա հետ, քանի որ ըստ սահմանադրության նա կարող է ստորագրել ներում շնորհելու փաստաթղթերը, իսկ ԱՄՆ-ում 400 000 երիտասարդ մարդ ստացել է ցմահ ազատազրկում՝ փոքրխախտումների համար, նրանց պետք է երկրորդ հնարավորություն տալ, հարկավոր է վերանայել բանտային բարեփոխումների խնդիրը», - նշել է փաստաբանը:
Հարցազրույցին ներկա էին նաեւ այն դատավորը, ով Քրիս Յանգին ցմահ ազատազրկման վճիռ էր տվել: Դատավորը հայտնեց, որ նա հեռացել է աշխատանքից, քանի որ նա այլեւս չէր կարող տանել այն վճիռները, որոնք իր կարծիքով հրեշավոր էին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը