ԽՈՅԵՐ
Այսօր փորձեք որքան հնարավոր է քնքուշ վերաբերել սիրելի էակին։ Նույնիսկ եթե զգաք, որ նա այն մարդը չէ, ում կողքին կցանկայինք անցկացնել ձեր ամբողջ կյանքը, միեւնույն է, շնորհակալ եղեք, որ այժմ նա ձեր կողքին է եւ երջանկություն է պարգեւում ձեզ։
ՑԼԵՐ
Այսօր սիրելի էակը ուշադրություն կդարձնի ամեն մանրուքի։ Նրան դուր չի գա այն ամենն, ինչ դուք կանեք։ Սակայն քննադատելուց բացի, նա ոչինչ չի կարող անել՝ անգամ ավելի լավ տարբերակ չի լինի առաջարկելու։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Սեպտեմբերի 30-ը կարող է նշանակալից լինել ձեզ համար։ Հենց այսօր կարող եք այնպիսի գլուխգործոց ստեղծել, որը հավերժ կհիշեցնի ձեր մասին։ Զարկ տվեք ձեր երեւակայությանը։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր սիրելի էակը իրականություն կդարձնի ձեր ակնկալիքները։ Թե ինչ սխրանք կանի նա ձեզ համար, աստղերը չեն կարող հուշել, բայց խորհուրդ են տալիս պատրաստ լինել ամեն տեսակ խենթությունների։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Սեպտեմբերի 30-ի մասին դժվար թե մեծ ուրախությամբ հիշեք, քանզի ոչ մի արտառոց իրադարձություն ձեզ չի սպասվում։ Օրն անցկացրեք սիրելիի հետ եւ վայելեք միմյանց ներկայությունը։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր կարելի է զբաղվել ոչ կարեւոր ու էական գործերով։ Օրինակ՝ կարող եք միասին փազլ հավաքել կամ թղթախաղ խաղալ։ Սա կօգնի մոռանալ առօրյա հոգսերը եւ փոքր-ինչ լիցքաթափվել։ Իսկ հետո դուք հաճույքով կհիշեք միասին անցկացրած րոպեները։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր աստղերը խորհուրդ չեն տալիս թեթեւ եւ բաց հագուստով դուրս գալ զբոսնելու։ Որքան էլ եղանակը ջերմ թվա, տաք հագուստ ընտրեք, քանի որ դա կարող է խանդի տեսարանների պատճառ դառնալ։ Ձեր սիրելին այս օրերին շատ զգայուն է եւ նույնիսկ մանրուքները կարող են բարկացնել նրան։
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր սիրային հարցերում ամեն ինչ զարմանալիորեն հեշտությամբ կտրվի ձեզ։ Սակայն չարժե շատ ուրախանալ եւ հեռուն գնացող հետեւություններ անել ձեր հաջողակ լինելու մասին։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր համացանցի միջոցով կգտնեք հետաքրքիր զրուցակցի, որը, ամենայն հավանականությամբ, շուտով կդառնա ավելին, քան պարզապես ընկեր։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր ձեր առջեւ բազում հնարավորություններ կբացվեն՝ մեկը մյուսից հետաքրքիր։ Ձեզ բարդ ընտրություն է սպասվում։ Դուք պետք է ընտրեք լավի եւ լավագույնի միջեւ՝ չկորցնելով ձեր եսն ու անձնական կյանքը։
ՋՐՀՈՍՆԵՐ
Անգամ եթե շատ դժվար լինի ձեզ համար, աշխատեք այսօր կատարել բոլոր խոստումները, որոնք դուք տվել եք ձեր սիրելիին։ Նա հաստատ չի մոռացել դրանց մասին, եւ եթե դուք չկատարեք դրանք, սկանդալից չեք խուսափի։
ՁԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելին կկարողանա կյանք վերադարձնել ձեզ իր մեկ ժեստով կամ խոսքով։ Կարեւորը՝ նա դրանք ճիշտ ընտրի, քանի որ հակառակ դեպքում՝ ամեն ինչ կարող է այլ կերպ լինել։
Աղբյուրը՝ Junona.org
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի