«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Ես ինձ հետագայում ավելի հանգիստ կզգամ՝ գիտակցելով, որ այս ամենը պատմել եմ». Իվետա Մուկուչյանը ներկայացրել է «Մարգո» տեսահոլովակը

20:13, 8 հոկտեմբերի

Կայացավ երգչուհի Իվետա Մուկուչյանի եռագրության առաջին մասի պրեմիերան, որը կրում է «Մարգո» խորագիրը։ Տեսահոլովակի ինչպես առաջին հատվածը, այնպես էլ ողջ եռագրությունը նկարահանվել է Հարավային Աֆրիկայում։

Երաժշտական կոմպոզիտորներըը Իվետա Մուկուչյանն ու Բրեդ Քլերլին են, գործիքավորումն իրականացրել է Պաբլո Մատեոն (Բեռլին), երաժշտական ձեւավորումն ու համագործիքավորումը` Դեիմոս Վիրգիլիտտոյի, միքս եւ մասթերինգն իրականացրել է Լեւոն Նավասարդյանը, հագուստների ձեւավորումը` Մարիաննա եւ Իվետա Մուկուչյանները, դիմահարդարումը եւ վարսահարդարումը` Մարիաննա Մուկուչյանը։ Տեսահոլովակի ռեժիսորը Նիք Էվին է, պրոդյուսերներ` Ֆիլիպ Քաշմարեկ, Բրեդ Քլերլի եւ Իվետա Մուկուչյան։ Ողջ արտադրությունն իրականացրել է «Մուկուչյան փրոդաքշն»-ը։


Եռագրությունը ներկայացնում է Իվետա Մուկուչյանի անձնական պատմություններից հատվածներ, զգացողություններ, որոնք երգչուհու համար կարեւոր են այնքան, որ վերջինս ցանկություն է ունեցել ներկայացնելու նաեւ հանրության լայն շերտերին, իր երկրպագուներին։

«Այստեղ պատմություններ են ուժեղացող, ձեւավորվող մարդու մասին, ով թեեւ պարբերաբար մութ տեղեր է ընկել, դժվարությունների միջով ստիպված եղել անցնել, բայց հաջողել է միշտ, կարողացել է վերին մի օգնությամբ ուժերը հավաքել ու դուրս գալ յուրաքանչյուր դժվարին իրավիճակից»,- նշում է երգչուհին։

Եռագրության առաջին հատվածը վերնագրված եւ նվիրված է Իվետա Մուկուչյանի տատին` մայրիկի մորը, ով մահացել է Իվետայի ծնունդից առաջ։ 

«Նա ինձ անսահման հարազատ մարդ է, իմ խիղճը, ճիշտ դատողության ուժը»,-ասում է երգչուհին:

Իվետա Մուկուչյանի խոսքով` նա այս նախագծով ամենեւին ցանկություն չի ունեցել զարմացնել վոկալային տվյալներով, երաժշտական լուծումներով։

«Սա ավելի ճիշտ կլինի ասել իմ` արտիստական սրտի բաբախն է։ Ես ինձ հետագայում ավելի հանգիստ կզգամ գիտակցելով, որ այս ամենը պատմել եմ»։

Երգում միքսված է նաեւ փոքրիկ հատված, որտեղ Իվետան կատարում է Կոմիտասի «Հով արեք սարեր ջան» երգը։

«Սա գերմանացի պրոդյուսերների ցանկությունն էր, որ անձնական պատմությունը զուգադրվեր այլ երգի մի հատվածով, որն իր մաքրությամբ ու բնույթով եզակի է։ Պետք է ասեմ, որ ինձ համար այն կարծես կատարսիս լիներ, մաքրագործում»։

Եռագրության երկրորդ եւ երրորդ հատվածները կներկայացվեն առաջիկայում եւ կապահովեն թեմայի ակտիվ զարգացումը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել