Սուրճի միջազգային օրվա կապակցությամբ Segafredo Zanetti Armenia-ն եւ Family Network Armenia-ն կիրակի՝ հոկտեմբերի 14-ին, կազմակերպել էին Segafredo Trek Yerevan 2018 ամենամասշտաբային հեծանվավազքը, որը տեղի ունեցավ Լիոն այգում՝ Վարդավառի լճի հարեւանությամբ:
18 տարեկանը լրացած բոլոր անձիք, ովքեր հետաքրքրված են հեծանվասպորտով, հնարավորություն ունեցան մասնակցելու այս յուրօրինակ հեծանվավազքին՝ արժանանալով միջոցառման կազմակերպիչների կողմից տարբեր մրցանակների: Իսկ մրցույթի գլխավոր նախապայմանն այն էր, որ մասնակիցները չպետք է լինեին պրոֆեսիոնալ հեծանվորդներ:
NEWS.am STYLE-ի հետ զրույցում նախաձեռնության հեղինակ եւ կազմակերպիչ, «Սեգաֆրեդո» սրճարանների ցանցի մարկետինգի բաժնի ղեկավար Մելանյա Բաբայանը նշեց, որ նմանօրինակ միջոցառման կազմակերպման առաջին եւ գլխավոր նախապայմանը մարդկանց առողջ ապրելակերպին նպաստելն է.
«Արդեն երկրորդ տարին ենք անցկացնում այս մրցարշավը, եւ այն կլինի ամենամյա: Միջոցառման կազմակերպան նպատակն առողջ ապրելակերպին նպաստելն էր: Մենք ուզում ենք ավելի հաճախ հեծանիվը Երեւանում տեսնել՝ որպես տրանսպորտային միջոց, քանի որ, հատկապես, փոքր կենտրոնում մաքուր օդն անհրաժեշտություն է: Այս միջոցառմամբ ցանկանում ենք մարդկանց հնարավորինս շատ ուղղորդել դեպի առողջ ապրելակերպ, մենք, նույնիսկ, այդ նպատակով առավոտյան շուտ նախաճաշեր ենք պատրաստում հատուկ վազորդների, հեծանվասպորտի սիրահարների համար»,-նշեց նա:
Մրցարշավի առաջին, երկրորդ եւ երրորդ տեղը զբաղեցրած մասնակիցներն արժանացան տարբեր մրցանակների:
Առաջին տեղի համար սահմանված մրցանակը Any Wish-ի կողմից էր՝ 7-օրյա ուղեւորություն դեպի Իտալիա: Երկրորդ մրցանակակրին Multi Wellness Center-ը տրամադրեց 1 տարվա անդամակցության քարտ, իսկ երրորդ մրցանակակիրը MyBike-ի կողմից արժանացավ Trek հածանվի:
Եղավ նաեւ առանձին մրցույթ աղջիկների եւ եւս մեկ առանձին շրջան՝ մորուքով մասնակիցների միջեւ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին