Օլգա Բուզովանդադարեցրել է հարաբերությունները նոր ընկերոջ հետ։ Ինչպես հայտնի է ռուսական հեռուստաընկերություններից մեկով հեռարձակվում էր «Ամուսնացիր Բուզովայի հետ» նախագիծը, որում հաղթել է Դենիս Լեբեդեւը։
Սակայն, համացանցում կասկածելի արագությամբ ի հայտ են եկել նոր մանրամասներ, համաձայն որոնց Դենիսը ալֆոնս է, դավաճան եւ թմրանյութերի հանդեպ թուլություն ունի։
Իր Instagram-ում հաղորդավարուհի-երգչուհին գրառում է կատարել նրա մասին։
«Կներեք, որ կորել էի։ Դժվար է։ Այն, ինչ կատարվեց ինձ հետ շոու չէր։ Հնարավոր է, որ հենց դրա համար էլ ես ընկել էի այն մարդու ազդեցության ներքո, որը այնպիսին չէր, ինչպիսին իրեն ներկայացնում էր։ Ես ամեն ինչին նայում էի սիրահարվածության ներքո։ Նման կերպ ոչ ոք ագցմունքներիս հետ չէր խաղացել․․․», -խոստովանել է Բուզովան։
Նա պատմել է, որ շոուի ավարտից հետո նա շարունակել է Դենիսի հետ հարաբերությունները։ Օլգայի խոսքերով նրանք նույիսկ միասին երջանիկ են եղել։ Սակայն, ժամանակ առ ժամանակ սկսել է ինֆորմացիայի հոսք, որի վրա նա աշխատել է ուշադրություն չդարձնել։ Այնուհետեւ հայտնվել են փաստեր։
«Այսօր մենք Դենիսի հետմիասին չենք եւ ապագայում նույնպես չենք կարող միասին լինել։ Քանի որ ես չեմ կարող լինել մի մարդու հետ, ով ինձ խաբում, դավաճանում, ծախում է», - հայտարարել է Օլգան։
Երբ ամեն ինչ պարզվել է , Օլգան շոուի հաղթողի հետ լուրջ զրույց է ունեցել։ Նրա խոսքերով Դենիսը հաստատել է այդ փաստերը։
«Ես երբեք չեմ կարող ներել եւ ընդունել անլուրջ կենսակերպը, արդարացնել կնոջը ծեծողին, դավաճանությունը եւ թմրանյութերի օգտագործումը։ Ես այս աշխարհում առաջին անգամ եմ հանդիպում նման հրեշի եւ անհոգի մարդու։ Ես պարզապես չեմ հասկանում, թե ինչպես կարող է նման բան լինել առհասարակ։ Աստված քեզ դատավոր։ Ես շարունակում եմ ապրել եւ առաջ շարժվել։ Բոլորին բարություն եւ իրական երջանկություն եմ մաղթում։ Ողջամիտ եղեք եւ մի կրկնեք իմ սխալները, ձեր Օլյա», - եզրափակել է Բուզովան։
Իսկ մենք կարծում ենք, որ սա շոուի մի մասն է, քանի որ այն չի ավարտվել, իսկ հեռուստաընկերությունը հայտնել է, որ լինելու է դրա երկրորդ եթերաշրջանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար12:24, 7 մայիսի
Զենդայայի՝ Met Gala-ի կերպարը հակասություններ է առաջացրել համացանցում11:51, 7 մայիսի
Դեմի Մուրը նորաձեւությանը համարձակ հայտարարություն է արել Հարիս Ռիդի դետալային զգեստով11:20, 7 մայիսի
Met Gala 2024. Քայլիի, Քենդելի եւ Քրիս Ջենների նրբագեղ կերպարները10:59, 7 մայիսի
Met Gala 2024. Ջենիֆեր Լոպեսը «ցնցել է» Schiaparelli-ից իր շքեղ զգեստով10:19, 7 մայիսի
Քիմ Քարդաշյանը հերթական անգամ «ֆուրոր» է առաջացրել Met Gala-ում09:00, 7 մայիսի
ՄԱՅԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է