Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի, գեղեցկուհի Նազենի Հովհաննիսյանը, թերեւս, հայկական շոու-բիզնեսի նորաձեւություն թելադրող հայտնիներից մեկն է: Նրա յուրաքանչյուր նոր կերպար արձագանք է գտնում երկրպագուների շրջանում:
Այս անգամ Նազենին թարմացրել է գեղեցիկ ու շքեղ լուսանկարների շարքը՝ Instagram-ում նոր լուսանկար տեղադրելով: Ինչպես գիտենք, հեռուստահաղորդավարուհին սիրում է մատը պահել իրադարձությունների կիզակետի զարկերակին, ուստի նա չէր կարող չանդրադառնալ քաղաքամայր Երեւանի 2800-ամյակին:
Շքեղ լուսանկաին կից նա գրել է. «Երևանը 2800 տարեկան է...) ընդամենը կամ արդեն։ Հենց տխրում եմ՝ հիշելով որ ես արդեն 36 եմ, հասկանում եմ, որ Երևանի 2800-ի համեմատ իմ 36- ն իրոք, ոչինչ է ու հուսադրվում եմ։
Երևանն իրեն սիրող ու նույնիսկ չսիրողների քաղաքն է, էնքան մեծ սիրտ ունի, որ ներում է ամենին ու ամեն ինչ. իր բազամադարյա իմաստությամբ՝ սֆինքսի պես է, գիտի, որ հողմերը գալու են ու գնանք, ինքը մնալու է։
Ես սիրում եմ Երևանյան հաճելի թոհուբոհը, բակերում խաղացող երեխաների ձայները, երեկոյան քամիներն ու կիրակնօրյա պատարագի զանգերը... Ես... չեմ սիրում, երբ Երևանը գոռում է...մեր քաղաքը սիրո ու հոգատարության կարիք ունի, մեկ մեկու նկատմամբ ուշադրության, Լսելու կարողության ու միասին երբեմն ԼՌԵԼՈՒ կարիք ունի։ Քաղաքը հոգնում է գոռոցից։
Երևանը հավերժական սիրո պես է, ոչ նա պրծում ունի մեզնից, ոչ էլ մենք՝ նրանից))) Մենք կապված ենք... պորտալարով։ Պորտալարով կապված մարդիկ իրար «լսում» են անգամ առանց խոսելու, իրար սիրում են առանց նախապայմանի ու իրար զգում են նույնիսկ հեռավորության վրա։
Իմ Երևանը նուրբ է, անասելի նուրբ ու մարդկային խնամքի կարոտ, որ չաղտոտվի, չճաքի ու չմաշվի։ Խնամքի կարոտ կին է մեր քաղաքաՄայրը։ ...կարոտում եմ Երևանը անգամ Երևանում....
Երևանի սիմվոլն ինձ համար կռունկն է՝ շինարարական կռունկը, որն աչքերս բացած օրվանից տեսել եմ, որն ունի ամենկարևոր խորհուրդը՝ հավերժ շենացող, կառուցվող, նորոգվող ու ԱՌՈՂՋԱՑՈՂ քաղաքի խորհուրդը։
Շնորհավոր մեր Տոնը Երևան) որ դեռ կանք ու օրհնված ենք՝ ունենալու ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՑ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ!!!
Ժպիտով ու անհատնում կարոտով քո քաղաքացի Ն.Հ.
Շնորհավոր 2800 ԱՄՅԱԿԴ՝ Երևան ջա՜ն»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի