Ես հավատում եմ՝ կգա մի օր եւ թայ ցի ցուան Հայաստանում կլինի նույնքան տարածված, որքան յոգան: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում: Այն նշանակում է «Հզոր սահմանի բռունցք»: Դե, հասկանում ենք, որ այս ամենը բացատրության կարիք ունի:
Չինական փիլիսոփայության մեջ կան այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են ինն ու յանը:Դրանք մութ ու լույսի ակունքներն են, եթե առավել պրիմիտիվ մեկնաբանենք, խոսքը կնոջ ու տղամարդու էներգիայի մասին է, որը սկիզբ է առել ընդհանուր անանուն Դաո ակունքից:
Ահա եւ թայ ցի ցուան արվեստ է, որը թույլ է տալիս զգալ սեփական մարմինը, տարածության մեջ կառավարել այն, այն երկարացնում է կյանքը՝ համադրելով հաճելին ու օգտակարը: Ամենակարեւորը, այն միայն դրական ազդեցություն կունենա ձեր առողջության վրա: Կա թայ ցիի չորս հիմնական տեսակ, որոնցից ամենաառաջինը Չեն ընտանիքի ոճն է. Այն հանրությանը հայտնի դարձավ 14-րդ դարում: Այստեղ մենք կկենտրոնանանք Յան ոճի վրա:
Մեկ նրբություն եւս, զբաղվեք թայ ցիով առողջացման նպատակով, աշակերտը շատ բան է սովորում դրանով, նույնիսկ ավելին, քան այլ սպորտաձեւերով: Ամեն բան կախված է ձեր տրամադրվածությունից: Եթե դուք մոտենում եք դրան որպես հնագույն մարտարվեստի, գիտակցում եք լրջությունը, ապա ձեր արդյունքը կարող է սպասվածից ավելին լինել: Դուք կմոռանաք մարմնական ու հոգեւոր ցավերը, կպահպանեք հանգստություն, կլինեք ավելի դիմացկուն, իսկ նշվածները երկարեցնում են ձեր կյանքի տեւողությունը:
Նա իմ ուսուցիչն է՝ Լյու Գուանչենը, ով 80 տարեկան է: Նա զբաղվում է թայ ցիով 12 տարի: Նա աղքատ ընտանիքից է դուրս եկել ու առաջին հայացքից տեսնելով շարժումներն ու սիրահարվելով այդ ամենին, չի կարողացել վճարել ու ներթափանցել այդ աշխարհ: Հոլիվուդյան ֆիլմերի պես նա մեկ տարի շարունակ հետեւել է, թե ինչպես է իր ապագա ուսուցիչը՝ Չժոու Խուաֆեն, սովորեցնում մեկ ուրիշին: Այդպիսով նա սովորել է ու մեկ տարի անց ցույց է տվել՝ ինչ է սովորել, որից հետո նրան միանգամից ընդունել են որպես աշակերտի:
Լյուն հոյակապ վիճակում է գտնվում, չնայած իր տարիքին: Որպես ապացույց շեշտենք այն փաստը, որ երբ նա չինական այգիներով զբոսնում է, նրան բազմաթիվ մարդիկ են մոտենում ու խնդրում սովորեցնել այդ արվեստը: Նա ոչ մի նոր աշակերտի չի վերցնում, բացառությամբ հայաստանցի մի տղայի, որին անվճար է սովորեցնում ու դեռ մի բան էլ ավելին՝ իր սեփական սուրն է նվիրել: Դե լավ:))))
Շիֆուն (մի շփոթեք ուսուցչի հետ, այս բառն ավելի կոնկրետ նման է հայերեն «ուստա» բառին, որը հատուկ է բոլոր մասնագիտություններին) պատրաստ է օգնել բոլորին, ովքեր նրանցից խորհուրդ են հարցնում այգում, թեեւ մնացած շիֆուները նրան տեսնելով փախչում են, քանի որ նա սովորություն ունի մատնանշել նրանց սխալները, այնպես որ անգամ 30 տարվա փորձ ունեցող վարպետները նրան տեսնելով կարմրում են ու չքվում են աչքից:
Թայ ցի ցուան հրաշալի արվեստ է, որը նվրում է մարդկանց արթնացում, ինքնագիտակցություն, հոգեկան հավասարակշռություն, խաղաղ միտք եւ իհարկե առողջություն: Բարձր մակարդակի թայ ցին թույլ է տալիս նաեւ հնարավորություն՝ մոտենալ դաոսյան մեծագույն նվաճմանը՝ անմահությանը:
Փորձեք: Դա իհարկե այնքան հաճելի չէ, որքան քաբաբ ուտելն ու վրայից գազավորված ըմպելիք խմելը, բայց ո՞վ գիտի, գուցե ձեզ դուր գա:
Ազգի երջանկության համար պայքարում ընդմիշտ ձեր՝ Պարույր Սինյավսկի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը