NEWS.am STYLE-ի խմբագրությունն ընթերցողներից բազմիցս նամակներ էր ստանում, ովքեր առաջարկում էին բացել նոր խորագիր, որտեղ յուրաքանչյուր ցանկացող անորոշ հասցեատերերի շրջանակին ուղղված կարճ էսսեի, նամակի միջոցով կարող է ինքնարտահայտվել, ներկայացնել կյանքի մասին փիլիսոփայական մտորումները եւ այլն:
Կայքի խմբագրությունն անսաց այդ բազմաթիվ խնդրանքներին եւ սկսեց աշխատել նոր խորագրի ստեղծման ուղղությամբ, որը որոշվեց վերնագրել «Իմ պատմությունը»: Այսուհետ ձեզանից յուրաքանչյուրը կարող է մեզ ուղարկել սեփական պատմությունը [email protected] հասցեով (կարելի է նաեւ լուսանկարներով), իսկ մենք անպայման այն կտեղադրենք մեր կայքում՝ ցանկության դեպքում պահպանելով անանունությունը: Ամենից պատկերավոր, հուզիչ կամ արձագանք ստացած շարադրանքը խմբագրության կողմից մրցանակ կստանա:
«Ցանկանում եմ ձեզ պատմել իմ պատմությունը: Ասում են՝ ժամանակը բուժում է վերքերը: Բայց իմ դեպքում արդեն 8 տարի է՝ դրանք չեն բուժվում:
Այն ժամանակ ես 17 տարեկան էի: Նա ինձանից 11 տարի մեծ էր: Ես երկար ժամանակ ձգտում էի հասնել փոխադարձ սիրո, հանդիպումների առիթ էի փնտրում, նրան բռնում էի համացանցում, զրուցում: Վերջապես ամեն ինչ ստացվեց: Ես սավառնում էի երկնքում:
Մենք զբոսնում էինք, զրուցում, համբուրվում… Ամեն երեկո ինչ-որ տեղ էինք գնում: Նա ասում էր, որ ես իրեն վերադարձրել եմ ոչ միայն երիտասարդությունը, այլեւ մանկությունը: Այսպես շարունակվեց 2 ամիս:
Հետո մայրս որոշեց, որ նրա հետ ծանոթանալու ժամանակն է: Եկավ ծաղիկներով, ամեն ինչ պարզապես հրաշալի անցավ: Երջանկությունս սահման չուներ:
Ես գիտեի, որ նա ընկերուհի է ունեցել: Աղջիկն ապրում էր Թբիլիսիում, նա՝ Երեւանում: Ընկերս պատմում էր, որ աղջկա ծնողները թույլ չեն տվել նրանց միասին լինել, եւ որ ինքը շատ է սիրել նրան: Նրա մասին խոսում էր տխրությամբ եւ կարոտով: Իսկ ես ականջներս կախ լսում էի:
Նա եւ այդ աղջիկն ընդհանուր ընկերներ ունեին, ում հետ նաեւ ես էի ծանոթ: Մի անգամ նրանցից մեկի՝ Տիգրանի հետ նստած էինք սրճարանում: Անսպասելիորեն ասաց, որ Լենան (այդպես էր վրացուհու անունը) հաջորդ շաբաթ պատրաստվում է Երեւան գալ: Ես դրան նշանակություն չտվեցի, իմ Հրանտը ոչ մի կերպ չարձագանքեց, առայժմ…
Մի քանի օր անց նա հանկարծ անհետացավ: Մենք պայմանավորվել էինք կինո գնալ: Ես նստած սպասում էի նրա հեռախոսազանգին: Այդպես էլ չստացա: Նրա բջջայինն անջատված էր:
Ուղեղումս ինչ-որ բան փայլատակեց: Ես միանգամից հիշեցի այն խոսակցությունը եւ հասկացա, որ նա այդ աղջկա հետ է: Ամբողջ երեկո լաց եղա եւ վերջապես պատասխան ստացա. «Ընկերոջս հետ էի, նա հիվանդանոցում է»: Ես չհավատացի: Եվ իրավացի էի…
Հետո սկսվեցին անվերջ ստերը հիվանդ սրտի մասին, խղճալի խոստովանությունները, թե չի ցանկանում խորտակել իմ երիտասարդությունը, որ նա անհույս հիվանդ է: Իսկ ամեն ինչ երեսիս ասելու համարձություն այդպես էլ չունեցավ:
Պարզվեց, որ հաշտվել են: Այդ մասին նույնպես ես միանգամայն պատահաբար իմացա: Պարզապես նրանց միասին տեսա: Աշխարհը, կարծես, փուլ եկավ:
Մի քանի ամիս անց նրանք նշանադրվեցին: Հավանաբար, աղջիկը բուժեց նրա հիվանդ սիրտը, չնայած ճակատագիրը նրանց հետ չար կատակ արեց: Չգիտեմ ինչու, բայց այդպես էլ չկարողացան ամուսնանալ:
Հիմա աղջիկն Ամերիկայում է, նա ամուսնացած է ուրիշի հետ: Իսկ ես 8 տարի է՝ չեմ կարողանում նրան մոռանալ: Հիշում եմ ամեն ինչ. նրա հոտը, ձայնը, ժպիտը…
Վերջերս մենք խոսում էինք համացանցում: Հարցրեցի, թե ինչո՞ւ էր ինձ խաբում: Պատասխանեց, որ չէր ցանկանում ինձ ցավ պատճառել եւ խոստովանեց, որ մինչեւ հիմա սիրում է իր Լենային: Չնայած ամուսնացել է ուրիշի հետ:
Գիտեմ, որ այլեւս երբեք չենք կարող միասին լինել: Որ ես նույնպես պետք է ինձ գտնեմ այս կյանքում: Բայց չեմ կարողանում: Չեմ կարող վստահել ոչ մեկին: Չգիտեմ, թե ինչու եմ ապրում եւ ինչ եմ անելու հետագայում…»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 5 հոկտեմբերի
Աշխարհի վերջի մասին իր մարգարեությամբ մարդկանց վախեցնող քահանան ասում է, որ Համբարձումը տեղի կունենա մի քանի օրից22:16, 5 հոկտեմբերի

21:23, 5 հոկտեմբերի
Miu Miu-ն և New Balance-ը վերամիավորվում են. Փարիզը տեսավ ապագայի սպորտային կոշիկները20:30, 5 հոկտեմբերի
Սամվել Հայրապետյան. վիրտուոզ ջութակահար, որը համատեղում է դասականը, ռոքը և ջութակագործության արվեստը19:22, 5 հոկտեմբերի
Դիտա ֆոն Թիզը նվաճեց Փարիզը. Քրիստիան Լուբուտենը պաշտամունքային կոշիկները վերածեց թատերական սենսացիայի16:21, 5 հոկտեմբերի
Կադրից դուրս. մեծահասակների համար ֆիլմերի նախկին աստղը բացահայտել է անհարմար ճշմարտությունը15:33, 5 հոկտեմբերի
Լյուկ Էվանսը խոսել է ԼԳԲՏ կերպարների մասին կարծրատիպերի դեմ. «Եթե գեյերին մարմնավորեին միայն գեյերը, ես ընդհանրապես կարիերա չէի ունենա»14:40, 5 հոկտեմբերի
Եգիպտոսն առանց զբոսաշրջիկների. Ինչպիսի տեսք ունի փարավոնների նավով շքեղ զբոսանքը Նեղոսի վրա14:21, 5 հոկտեմբերի

13:13, 5 հոկտեմբերի

12:33, 5 հոկտեմբերի
OnlyFans-ի աստղը խիստ պատասխանել է Փիթ Դևիդսոնին՝ կին ինֆլյուենսերներին ծաղրելու համար. «Թող ինքը փորձի»12:15, 5 հոկտեմբերի
Քայլի Ջենները խորասուզվել է էրոտիկ ֆենտեզիի մեջ. 29-ամյա աստղը անսպասելիորեն բացահայտել է իր նոր կիրքը