66-ամյա Իրինա Ալեգրովան հանդիսատես չի հավաքում, իսկ նրա համերգները չեղարկվում են նույնիսկ Ռուսաստանի հեռավոր շրջաններում։ Եվ, սա, կարծես թե, վերջն է։ 66-ամյա Իրինա Ալեգրովան հանդիսատես չի հավաքում, իսկ նրա համերգները չեղարկվում են։ Երգչուհուն չեն ցանկացել լսել Բելգորոդում, Կուրսկում, Օրյոլում։ Ինչպես հայտնում է «Դնի»–ն, ըստ առկա միտումների, նա այլեւս ոչ ոքի պետք չէ։
Բելգորոդում 66-ամյա Ալեգրովայի «Մոնո» ծրագիրը պետք է ներկայացվեր դեռ տարվա սկզբին։ Սակայն, տոմսերի նույնիսկ մեկ երրորդը, ինչպես հայտնում են, չի վաճառվել։ Արդյունքում ելույթը տեղափոխել են աշուն եւ ավելի քիչ հանդիսատես տեղավորող տարածք, իսկ տոմսերի գները նվազել են։ Սակայն մարդիկ միեւնույնն է չեն գնացել։ Արդյունքում համերգն ընդհանրապես չի կայացել։ Պատճառները կարելի է հասկանալ՝ կարդալով վրդովված երկրպագուների գրառումները սոցիալական ցանցերի երգչուհու էջերում։
«Առաջին հերթին, պետք է հարգել սեփական երկրպագուներին եւ ծաղիկները համերգներին անձամբ վերցնել։ Երկրորդ, մարդկանց նկատմամբ այդպիսի տգեղ պահվածք դահլիճում դեռ ոչ ոք չի տեսել։
Վիրավորական է նրանց համար, ովքեր ժամանակին չեն գնացել բեմի առաջ կամ խնդրել են «Իմպերատրիցա» եւ «Ուգոնշիցա» երգերը կատարել։ Կլռեցնի այնպես, որ նույնիսկ ես եմ ամաչում։ Չէ՞ որ մարդիկ քեզ սիրում են եւ տոմս ու ծաղիկներ են գնում», «Նա թքած ունի ամեն ինչի ու բոլորի վրա՝ գուսարական հանդերձանքը արդեն սերտաճել է նրա հետ, սակայն պաշտոնական կայքում երկրպագուների հարցերին այդպես էլ չի պատասխանել...
Որոշել է էլի փող կորզել, իսկ ահա մարդիկ չեն գնում, շրջագայությունը տապալվել է, «Մարդիկ դադարել են նրա համերգին գնալ, իսկ կազմակերպիչների առաջարկած 500 հազարի դիմաց նա չի ցանկանում գալ։ Տեսեք՝ Ագուտինի ու Վարումի մոտ միշտ անշլագ է եւ ոչ մի չեղարկում։ Քանի որ անմիջական են աշխատում, քանի որ ազնիվ են, եւ քանի որ մարդկայնորեն են վերաբերվում լուսանկարներին եւ ծաղիկներին»,–գրում են հետեւորդները։
Երկրապագուներին դուր չի գալիս թոշակառու երգչուհու գուսարական կամզոլը, որը նա չի հանում տարիներով։ Դուր չի գալիս նրա ոչ կենդանի կատարումները, իսկ կենդանի կատարումները շատ քչերն են լսել։ Դուր չի գալիս վեհանձնությունը, որով Ալեգրովան վերաբերվում է մարդկանց։ Նաեւ երգացանկը, որը վերջին տարիներին երգչուհին ընտրում է, միջակ որակի ոչ այն երգերն ու կերպարները, որոնք նրանից սպասում են։ Ահա եւ արդյունքը։ Ակնհայտ է, որ երգչուհու բեմական կարիերայի ավարտն է սա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար