NEWS.am STYLE-ը շարունակում է գրել Ուկրաինայում ապրող տաղանդավոր, հայ դիզայներ՝ Հայկ Ավանեսյանի մասին, որը երեկ՝ Ուկրաինայի մայրաքաղաքում ներկայացրել է «Չորս եղանակ» հավաքածուն։
«Երբ Հայաստանում էի, շատ էի քայլում, նայում։ Հաճախում էի վայրեր, որտեղ գորգ էին գործում եւ վաճառում դրանք։ Նայում էի, ոգեշնչվում եւ հետաքրքրվում էի։ Շատ զարդաքանդալներ կային շենքերի վրա, գեղեցիկ զարդաքանդակներ եմ հանդիպել Հանրապետության հրապարակում։
Ուսումնասիրել եմ եկեղեցիների պատերը, ծատ գեղեցիկ նախշեր եւ որմնանկարներ։ Եվ նվեր եմ ստացել երկու գիրք, մեկը հայկական որմնանկարների մասին, մյուսը՝ հայկական տառերի հետաքրքիր մատուցում։
Մենք շատ ենք օգտագործում ասեղնագործությունը։ Մտածում եւ վերամշակում ենք բազմաթիվ նկարներ եւ նախշեր։ Այս տարի ես ցանկացա, որպեսզի դա լինի մերը։ Ցանկանում եմ, որպեսզի մեր հաճախորդներն ու աստղերը կրեն հայկական զարդանախշերով զգեստներ։
Սակայն ցանկանում եմ նշել, որ ազգային հագուստ չի լինելու։ Հավաքուն ներառում է իրեր, որոնք ունեն հայկական զարդանախշերից վերցված դետալներ։ Ինչ-որ տեղ փոխել ենք գույնը, ինչ-որ տեղ՝ ձեւը, ինչ-որ բան ավելացրել կամ հանել ենք։ Սա լինելու է ժամանակակից մատուցում, այն է՝ իմ ոճով, - ավելի վաղ հայտարարել էր Հայկը՝ մեզ հետ զրույցի ժամանակ։
Դիզայները, որը միշտ իր ստեղծագործություններում հատուկ նշանակություն ու տեղ է հատկացնում ձեռքի աշխատանքին՝ գործվածքին։ Այս անգամ նա ոգեշնչվել է հայկական գորգերի տարբեր նախշերից, պատկերներից, դետալներից, ինչպես նաեւ ճարտարապետական քանդակներից։
Երաժշտական մթնոլորտն ապահովել է Ուկրաինայի ամենահայտնի դիջեյներից մեկը՝ DJ Light-ը։
Ցուցադրություն բացել է «Միսս Ուկրաինա-Աշխարհ»՝ Կարինա Ժոսանը։
Հյուրերի ցանկում եղել են՝ Նիկոլայ Տիշենկոն, Ալլա Բարանովսկայան, MARUV-ը, Աննա Դոբրիդնեւան, Alyosha-ն, Տարաս Տոպոլյան, Օլգա Ջարտին, Կատերինա Օսադչայան, «Միսս Ուրաինա 2016» Ալեքսանդրա Կուչեչենկոն, «Միսս Ուրաինա 2017» Պոլինա Տկաչը, մարզիչ Պաուլու Ֆոնսեկան, ֆուտբոլիստ Դանիլո Նեվեսը եւ շատ այլ հայտնիներ։
Դիզայների մամուլի ծառայություն
Պարույր Սինյավսկի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:53, 24 հունիսի
«Կասկադի աստիճանները նույնացնում եմ կյանքի աստիճանների հետ»․ Քրիստինա Կարապետյան (ֆոտո)23:12, 24 հունիսի
Ալլա Պուգաչովան արձագանքել է Իսրայելի գերեզմանատներից մեկում տարածք գնելու մասին լուրին22:41, 24 հունիսի
«Ընտանիք»․ Լիլիթ Մուրադյանն՝ ամուսնու ու երեխաների հետ22:02, 24 հունիսի
Ֆրանսիայում դատարանն ազատազրկման է դատապարտել Բենքսիի գրաֆիտին գողացած անձանց21:43, 24 հունիսի
«Սովորիր սպասել»․ Թամարա Գեւորգյան (ֆոտո)21:12, 24 հունիսի
Յոթ պատճառ, թե ինչու ձեզ դուր կգա պաշտոնական ամուսնությունը20:43, 24 հունիսի
«Ամառ, արեւ, բարձր տրամադրություն»․ Անիտա Ավետիսյանի ֆոտոշարքը լողավազանից20:12, 24 հունիսի
Հրապարակվել է Netflix-ի «Լրտեսների երեխաներ» ֆիլմաշարի նոր մասի դերասանական կազմը19:38, 24 հունիսի
«Pink Floyd»-ն իր երգերի կատալոգը կվաճառի ռեկորդային գումարով՝ 500 միլիոն դոլարով19:09, 24 հունիսի
«Հայաստանի անունը բազմիցս կհնչի աշխարհում». Հրազդան մարզադաշտը` «ՀԱՅԱ» փառատոնին ընդառաջ18:59, 24 հունիսի
«Ազնավուրի հայրենիքում լինելը պատասխանատու է». ZAZ-ը պատրաստ է երեւանյան համերգին (ֆոտո)18:12, 24 հունիսի
Յուրի Շատունովին կդիակիզեն