Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Հայկական հոգին՝ շքեղ կերպարներում․ Կիեւում տեղի է ունեցել Հայկ Ավանեսյանի նոր հավաքածուի շնորհանդեսը

14:20, 22 նոյեմբերի

NEWS.am STYLE-ը շարունակում է գրել Ուկրաինայում ապրող տաղանդավոր, հայ դիզայներ՝ Հայկ Ավանեսյանի մասին, որը երեկ՝ Ուկրաինայի մայրաքաղաքում ներկայացրել է «Չորս եղանակ» հավաքածուն։

«Երբ Հայաստանում էի, շատ էի քայլում, նայում։ Հաճախում էի վայրեր, որտեղ գորգ էին գործում եւ վաճառում դրանք։ Նայում էի, ոգեշնչվում եւ հետաքրքրվում էի։ Շատ զարդաքանդալներ կային շենքերի վրա, գեղեցիկ զարդաքանդակներ եմ հանդիպել Հանրապետության հրապարակում։

Ուսումնասիրել եմ եկեղեցիների պատերը, ծատ գեղեցիկ նախշեր եւ որմնանկարներ։ Եվ նվեր եմ ստացել երկու գիրք, մեկը հայկական որմնանկարների մասին, մյուսը՝ հայկական տառերի հետաքրքիր մատուցում։ 

Մենք շատ ենք օգտագործում ասեղնագործությունը։ Մտածում եւ վերամշակում ենք բազմաթիվ նկարներ եւ նախշեր։ Այս տարի ես ցանկացա, որպեսզի դա լինի մերը։ Ցանկանում եմ, որպեսզի մեր հաճախորդներն ու աստղերը կրեն հայկական զարդանախշերով զգեստներ։

Սակայն ցանկանում եմ նշել, որ ազգային հագուստ չի լինելու։ Հավաքուն ներառում է իրեր, որոնք ունեն հայկական զարդանախշերից վերցված դետալներ։ Ինչ-որ տեղ փոխել ենք գույնը, ինչ-որ տեղ՝ ձեւը, ինչ-որ բան ավելացրել կամ հանել ենք։  Սա լինելու է ժամանակակից մատուցում, այն է՝ իմ ոճով, - ավելի վաղ հայտարարել էր Հայկը՝ մեզ հետ զրույցի ժամանակ։

Դիզայները, որը միշտ իր ստեղծագործություններում հատուկ նշանակություն ու տեղ է հատկացնում ձեռքի աշխատանքին՝ գործվածքին։ Այս անգամ նա ոգեշնչվել է հայկական գորգերի տարբեր նախշերից, պատկերներից, դետալներից, ինչպես նաեւ ճարտարապետական քանդակներից։

Երաժշտական մթնոլորտն ապահովել է Ուկրաինայի ամենահայտնի դիջեյներից մեկը՝ DJ Light-ը։

Ցուցադրություն բացել է «Միսս Ուկրաինա-Աշխարհ»՝ Կարինա Ժոսանը։

Հյուրերի ցանկում եղել են՝ Նիկոլայ Տիշենկոն, Ալլա Բարանովսկայան, MARUV-ը, Աննա Դոբրիդնեւան, Alyosha-ն, Տարաս Տոպոլյան, Օլգա Ջարտին, Կատերինա Օսադչայան, «Միսս Ուրաինա 2016» Ալեքսանդրա Կուչեչենկոն, «Միսս Ուրաինա 2017» Պոլինա Տկաչը, մարզիչ Պաուլու Ֆոնսեկան, ֆուտբոլիստ Դանիլո Նեվեսը եւ շատ այլ հայտնիներ։

 

Դիզայների մամուլի ծառայություն

Պարույր Սինյավսկի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել