Թեեւ Եվգենի Պետրոսյանն ամուսնալուծվել է Ելենա Ստեպանենկոյից, շարունակում է ռուսական մամուլի ուշադրության կենտրոնում մնալ: Երեկ հաղորդվում էր, որ 73-ամյա հումորիստի 29-ամյա սիրուհին արդեն կահավորել է Մոսկվայում գտնվող էլիտար բնակարանի մանկական սենյակը:
Հրապարակումից հետո համացանցում մեծ աղմուկ է բարձրացել: Երկրպագուներից շատերը կարծել են, թե Պետրոսյանն ու նրա սիրելին շուտով երկու տղաների ծնող են դառնալու: Իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության հոսքը դադարեցնելու համար աստղի փաստաբան Սերգեյ Ժորինը հայտարարել է. «Այսօր քննարկվում էր Եվգենի Վահանովիչի հետ կապված տեղեկատվությունը: Նորությունը սկզբնական շրջանում տխրեցրել է նրան, քանի որ այն չի համապատասխանում իրականությանը: Հետո նա իրավիճակը դիտարկեց այլ տեսանկյունից եւ պարզապես ծիծաղեց այդ հիմարության վրա: Տպավորություն է ստեղծվում, թե նման հոդվածներով ինչ-որ մեկը փորձում է ապակայունացնել Եվգենի Պետրոսյանի վիճակը, ում մոտ հիմա, ի դեպ, ամեն ինչ հրաշալի է»:
Փաստաբանի խոսքով՝ լրագրողները «տանջել են» Տատյանա Բրուխունովային. նրանք ներկայանում են որպես իրավապահ մարմինների աշխատակիցներ եւ փորձում կնոջից ցանկացած տեղեկատվություն կորզել սենսացիայի նպատակով: Օրերս անհայտ անձը կապ է հաստատել Պետրոսյանի ստեղծագործական թիմի ադմինիստրացիայի հետ, ներկայացել որպես քննչական կոմիտեի աշխատակից: Տղամարդը պահանջել է տրամադրել Տատյանայի անձնական տվյալները, այդ թվում նրա աշխատավարձի չափը:
Իրավաբանը հայտնել է, որ պապարացիներն աղջկա նկատամբ որս են սկսել: Անհայտ անձը հրուշակեղենի խանութի մոտ հետեւել է Տատյանա Բրուխունովային, ապա փորձել անձնակազմից պարզել՝ ինչ գնումներ է կատարել Տատյան եւ ինչ արժողությամբ, գրում է StarHit-ը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում