Հայազգի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանն իսկապես կարողանում է ինտրիգներ ստեղծել։ Շոումենն Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որը «սարսափելի» ենք անվանել։ Լուսանկարում Գարիկ Մարտիրոսյանը կանգնած է «Դռնից այն կողմ ամեն բան անիմաստ է» գրության մոտ։
«Դուրս մի արի սենյակից»,- լուսանկարը մակագրել է Գարիկ Մարտիրոսյանը։
Ի դեպ, օրերս Գարիկ Մարտիրոսյանը մասնակցել էր «Прожарка» շոուին։ Նրա կինը՝ Ժաննա Լեւինան, հաղորդման նկարահանումը մեկնաբանել էր իր միկրոբլոգում․ «Երեկ Գարիկը մասնակցել է «Прожарка» հաղորդմանը։ Դրա ընթացքում երիտասարդներն, ովքեր երազում են հայտնի դառնալ, կատակում են մարդկանց վերաբերյալ, ովքեր արդեն իսկ հայտնի են։
Անկեղծ ասած՝ Գարիկը, ճանաչելով իմ բռնկուն բնավորությունը, չէր ցանկանում ինձ իր հետ տանել՝ անհանգստանալով երեխաների հոգեբանական եւ ֆիզիկական վիճակի մասին, ովքեր ճակատագրի կամքով պարտավոր էին կատակներ անել իր մասին։ Բայց ես խոսք էի տվել, որ ոչ մի բառ չեմ ասի։
«Բացարձակապես ծիծաղ չառաջացնող» կատակներից հետո ես ձեռնոց էի նետում երեխաներին եւ լուռ «գոռում», որ բոլորին մենամարտի եմ հրավիրում։ Երեխաներն, ովքեր ծնվել են այլ դարաշրջանում, առհասարակ չէին հասկանում իմ ուղերձը եւ նետածս ձեռնոցներն ընդունում էին որպես գովազդային ակցիա։
Հետո ես սկսեցի բութ մատիս կտրուկ շարժումով կտրել կոկորդս՝ ակնարկելով․ «Եթե չդադարեք ծաղրել ամուսնուս, ձեր վերջը եկել է»։ Ծերացած դեռահասներն ինձ այս անգամ էլ չհասկացան, սկսեցին ջուր բերել՝ մտածելով, որ հուզմունքից կոկորդս չորացել է։ Իմ մյուս ժեստն այն մասին, որ խոստանում եմ բոլորին իրենց տեղը ցույց տալ, նույնպես լուրջ չընդունվեց։ Հաղորդման ավարտին ես սպառել էի ժեստերի լեզվով սպառնալիքներ հնչեցնելու պաշարը եւ հոգնած մի լավ ծիծաղեցի։
Հ․Գ․ Հաղորդումը շատ լավ է ստացվել, կեցցեն երեխաները, հիանալի հումորիստներ են։ Նրանց մուտքը չեմ տեսել, բայց ավարտը հրաշալի էր»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն