Մի շրջան գրեթե բոլոր խոշոր հրատարակությունները՝ լրատվական գործակալություններ, ամսագրեր, սկսեցին խոսել Էզրա Միլերի մասին։ Աղմուկի մեկնակետը դարձավ նրա մասնակցությունը «Գերբնական գազաններ» ֆիլմի պրեմիերային դերասանը, ով ֆիլում մարմնավորել է կախարդ Կրիդենս Բերբոունի կերպարը, ներկայացել էր Valentino-ի ստեղծագործական տնօրեն Պյերպաոլո Պիչոլիի՝ Moncler-ի համար պատրաստված սեւ փքաբաճկոնով՝ թիկնոցով ու շրջազգեստով։ Կերպարը լրացնում էին մուգ շրթներկն ու էքսցենտրիկ, անկեղծ պահվածքը՝ Instagram-ի ու Twitter-ի էջերը ողողելով այդ օրվա մասին պատմող լուսանկարներով ու տեսանյութերով։
Մի քանի օր անց՝ ֆիլմի լոնդոնյան պրեմիերայի ընթացքում, հիացած հանդիսատեսը հետեւում էր դերասանի նոր կերպարին բվի կերպարում. Givenchy ապրանքանիշի սպիտակ սմոքինը դերասանը համադրել էր փետուրներից պատրաստված վերնազգեստի հետ։
Կերպարին ողբերգություն ու երկակիություն էր ավելացում Ավադա Կեդավրա մահվան նզովքը, որը եռանկյունու տեսքով հայտնվել էր Միլերի ձեռքին։
Տոկիոյում Dior-ի՝ տղամարդկանց համար նախատեսված հավաքածուի ցուցադրությանը Էզրա Միլերը ծաղկային պրինտով վերարկու էր կրում, որը համադրել էր Dior-ի՝ տղամարդկան համար նախատեսված հավաքածուի տնօրեն Քիմ Ջոնսոնի կողմից ստեղծված սպիտակ տաբատի հետ։ Միլերը պարբերաբար խմում էր բաժակ-գրիչից՝ պարբերաբար հեգնական արտահայտություն հաղորդելով դեմքին, ինչ-որ բան գրելով թղթի տրցակում։
Օնլայն եւ օֆլայն հանդիսատեսը հիացմունք է ապրում, լրագրողները 26-ամյա դերասանին վերագրում են նորաձեւության ֆավորիտի կոչումը եւ սկսում ուսումնասիրել նրա կերպարները, դիրքորոշումները, մարմնավորած կերպարները, երաժշտական աշխատանքները․ Միլերը Sons of an llustrious Father խմբի թմբկահարն է։
Էզրա Միլերը, ում Esquire ամսագիրն արդեն «ոճի կուռք» է համարել, ապրում է Նյու Յորքում գտնվող առանձնատանը։ Դերասանը բնակվում է ֆերմայում, շաֆրան աճեցնում, օգնում այծերին ծննդաբերել, հավերի պահում։ Նա չի սիրում սոցիալական ցանցեր եւ բջջային հեռախոսներ, բայց հեշտությամբ է համաձայնվում սելֆիներ անել երկրպագուների հետ, քանի որ դերասան, երաժիշտ Միլերի խոսքով՝ երկրպագուներին հարկավոր է հարգել։ Միլերի Instagram-ի էջը եսակենտրոնությամբ ողողված չէ․ այն ուրախ, հետաքրքիր, «մի կողմ քաշված» մարդու էջ է:
«Լավ է սուսիկ-փուսիկ լինել» ֆիլմից հետո դերասանը խոսոտովանել է, որ իրեն դժվարությամբ է նույնացնում որեւէ գենդերի հետ: Եւ առհասարակ նրա համար դժվար է իրեն ասոցացնել մարդու հետ. «Ես ինձ զգում եմ այն փոքր բզեզների նման, որոնք անձրեւոտ մի օր ցատկելով անցնում են ջրի վրայով»,- Էրիկա Բադուի հետ հարցազրույցի ընթացքում ասել է Էզրա Միլերը։ Իրականում իր հարցազրույցներում, ֆոտոշարերում, կերպարներում ու երգերում Էզրա Միլերն արդիական հարցեր է բարձրացնում, դիմում աշխարհին, ուր բախվել է բռնության ու հալածանքի, ռասիզմի ու «ծեր Հոլիվուդի» քսենոֆոբիայի հետ, որն աստիճանաբար շարժվում է դեպի դժոխք եւ որի համար առհասարակ արտասվելու կարիք չկա։
Էզրա Միլերը նաեւ էկո-ակտիվիստ է, ով արշավ է կազմակերպել դեպի Հյուսիսային բեւեռ։ Իսկ հարցազրույցներից մեկի ընթացքում նա, արցունքներն աչքերին, թվում էր այն արարքները, որոնք մարդկությունն արել ու շարունակում է անել մոլորակի հետ։ Եւ հենց հայտնի լինելն է դերասանին ու երաժիշտին օգնում բարձրացնել ու լուծել շատ սոցիալական ու էկոլոգիական կարեւոր հարցեր։
Էզրա Միլերի գրեթե յուրաքանչյուր մասնակցություն միջոցառումներին՝ Կաննից մինչեւ Сomic-Con փառատոն, վերածվում է տոնի ու մանիֆեստի։ Միլերը մտադիր է որ թե առանձնանալ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից, այլ ցանկանում է կարեւոր բան ասել, լսված լինել։ Էզրա Միլերը լրագրողների հետ կիսվում է իր փորձով, այդ թվում «մութ» ու բարդ շրջանների, դեպրեսիայի, ինքնասպանության մասին մտքերի վերաբերյալ։ Նա պատմում է նաեւ պայքարի մասին, քանի որ որոշ խնդիրներ կարելի է լուծել կախարդանքի՝ ստեղծագործության կախարդանքի միջոցով. մանկության տարիների Էզրա Միլերը կակազել է, եւ երգն օգնել է լուծել խնդիրը՝ լոգոպեդիայի երկար ու ձանձրալի վարժությունների փոխարեն։ Դա սուպերուժի կախարդանքն է. Էրիկա Բադուի հետ հարցազրույցի ընթացքում դերասանը խոսում է այն մասին, որ մենք սուպերհերոսներին սուպերուժով ենք օժտում, ֆանտաստիկ կերպարներ հնարում, քանի որ արդեն իսկ ունենք այդ անհավանական կարողությունները։
Եւ հենց այս կերպարի, ով մարմնավորել է Ֆլեշի կերպարը «Արդարության լիգա» ֆիլմում, ինքնամփոփ դեռահասի կերպարը, ով արբալետից կրակում է համադասարանցիների ուղղութամբ, ով հանրությանն է ներկայանում փետուրներով զարդարված վերնազգեստով, բվի , կարիքն ունի ոչ միայն Հոլիվուդը, այլեւ բոլորը․․․ առանց ցուցադրական հանդիսավորության, հույզերի ու գործողությունների առավելագույն անկեղծությամբ, թե կյանքում, թե էկրանին ու երաժշտության բնագավառում ինքարտահայտման ազատությամբ։
Անի Մովսիսյան
Фото - GettyImages, Interviewmagazine, Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը