News.am STYLE-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում 1997թ. նկարահանված ռոմանտիկ կատակերգությունը՝ «Լավագույն ընկերոջ հարսանիքը»։
Ռեժիսորը Պոլ Հոգանն է, իսկ գլխավոր դերակատարն այդ տարիներին արդեն բավական հայտնի Ջուլիա Ռոբերտսն էր։
Ջուլիան մեծ դերակատարում ունեցավ ֆիլմի հաջողության հարցում։ Ավելին, մյուս երկու հիմնական դերակատարներին՝ Դերմոտ Մալրունիի եւ Քեմերոին Դիասի մասնակցությունը վերջնականապես նա է հաստատել։
Ֆիլմը պատմում է Ջուլիան Փորթերի մասին, ով համալսարանում սովորելու տարիներին ընկերոջ՝ Մայքլի հետ պայմանավորվել էր, որ կամուսնանան, եթե չկարողանան համապատասխան զույգի գտնել։ Տարիներ անց Մայքլը զանգահարում է Ջուլիային՝ հարսանեկան արարողությանը հրավիրելու համար։ Գիտակցելով, որ սիրում է Մայքլին, Ջուլիան որոշում է մասնակցել արարողությանը՝ այն խափանելու նպատակով։
Սիրային եռանկյունիների թեման Հոլիվուդում բավական ծամծմված է, բայց այս ֆիլմում առավել կարեւոր է սյուժեի մատուցումը։ Մեզ ցույց են տալիես երեք, միյանցից շատ տարբեր հերոսների, ովքեր կարողանում են լավ շփվել։ Նրանց միջեւ ծավալվող «քիմիական ռեակցիային» հետեւելը միայն հաճույք է պատճառում։
Գլխավոր հերոսուհու միջոցով ֆիլմը մեզ հասկացնում է, որ եթե հնարավորությունը բաց է թողնված, ինչ-որ բան շտկելու եսասիրական փորձեը կարող են ամեն ինչ վերջնականապես փչացնել։ Մի խոսքով՝ եթե սիրում ես, բաց թող։
Ֆիլմի բերամդրությունը, ինչպես նաեւ դերասանների խաղն ամենաբար մակարդակի են։ Համոզված եմ՝ ֆիլմի որոշ տեսարաններ պարզապես կդաջվեն հիշողության մեջ։
Ինչպես միշտ, Ջուլիա Ռոբերտսը վարպետորեն է կատարել իր աշխատանքը․ նրան ատում ես դավադիր ծրագրի համար, բայց միեւնույն ժամանակ կարեկցում ես նրան։ Քեմերոն Դիասը, ինչպես իր հետագա կարիերայի ընթացքում, հրաշալի է կատարում միամիտ եւ լավատես, պարզ աղջկա դերը։
Դերասաններից ցանկանում եմ նշել են նաեւ Ռուպերտ Էվերետին. նա շրջապատի «հոգին է», ֆիլմի բարոյական «կողմնացույցը»՝ խարիզմատիկ տղամարդ, ով ոչ ստանդարտ կողմնորոշում ունի եւ յուրաքանչյուր տեսարանում ուշադրությունն իր վրա է գրավում։
Հնարավոր չէ անուշադրության մատնել ֆիլմի երաժշտական մասը՝ այն բավական զգացմունքային է եւ գեղեցկացնում է ցանկացած տեսարան. What The World Needs Now Is Love, I Say A Little Prayer, The Way You Look Tonight եւ այլ հայտնի կոմպոզիցիաներ ոչ միայն ձեր սիրտը կմտնեն, այլեւ ամենայն հավանականությամբ կհայտնվեն փլեյ լիսթում։
38 մլն դոլար բյուջեով ֆիլմը 299.3 մլն դոլար եկամուտ է ապահովել։ Տարիների ընթացքում այն վերածվել է մշակութային արժեքի, որը դիտել է մի քանի սերունդ։
Խորհուրդ եմ տալիս ֆիլմը դիտել սիրելիի կամ մտերիմների հետ...
Բարի դիտում
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը