Բոլորը գիտեն՝ ինչ է «ոսկե երիտասարդությունը», բայց եթե օբյեկտիվ լինենք, մեր գիտելիքները սահմանափակված են մակերեսային հայացքով։ Ի՞նչ կլինի, եթե փորձենք ներսից դիտարկել այն։
News.am Style-ը ներկայացնում է ամերկյան The CW հեռուստաընկերության «Բամբասկոտը» սերիալը՝ դրամա՝ նախատեսված դեռահասների համար։ Այն ցուցադրվել է 2007թ․ սեպտեմբերից մինչեւ 2012թ․ դեկտեմբեր, բաղկացած է 6 եթերաշրջանից։
Սերիալը նկարահանվել է Սեսիլի վոն Զիգեսարի վեպերի հիման վրա, էկրանավորման պատասխանատուն Ջոշուա Շվարցն է։ Սյուժեն զարգանում է Նյու Յորքում բնակվող «բարձր հասարակության» մի քանի երիտասարդ ներկայացուցիչների շուրջ։ Կարծես թե, նրանց կյանքում ամեն ինչ լավ է, բայց հայտնում է կայք, որում հրապարակվում են թե հերոսների, թե այլ տղաների անձնական կյանքի գաղտնիքների վերաբերյալ տեղեկություններ, ինչը փչացնում է նրանց կյանքը։ Վարկաբերկող հրապարակումների հեղինակը «Բամբասկոտն» է, եւ ոչ ոք չի կարողանում հասկանալ՝ ով է նա եւ ինչպես է նման տեղեկատվության տիրապետում։
Սերիալը դիտել «ստիպեց» կրտսեր քույրս, եւ սկբնական շրջանում կարծում էի, թե սա հերթական սերիալն է, որի հիմնական հանդիսատեսը դեռահաս աղջիկներն են։ Բայց որքան էի ես զարմացել, երբ պարզվեց, որ այն լուրջ աշխատանք է։ Մի քանի սերիա դիտելուց հետո ամբողջությամբ խորասուզվեցի «կինո-էպոպոեայի» մեջ եւ նկատեցի նկարահանումների բարձր որակը, մտածված սցենարը, երիտասարդ հերոսների լավ դերասանական խաղն ու շատ այլ բաներ։
Մանհեթենի հարուստ, ավելի ճիշտ՝ էլիտար երիտասարդությունը եւս լաց է լինում․ ահա՝ ինչի մասին է սերիալը։ Հինգ հիմնական կերպարների օգնությամբ մեզ ցույց են տալիս, որ հարուստ, ապահովված ընտանիքից լինելը բացարձակապես չի նշանակում երջանիկ ու անհոգ լինել։ Պարզապես նրանց հոգսերն այլ են, ոչ միշտ հասկանալի սովորական մարդկանց։
Ամեն դեպքում, սերիալը հեղինակները կարողացել են հերոսներին ցույց տալ հասարակ հանդիսատեղի համար հասսկանալի տեսանկյունից։
Օրինակ Սերենա վան դեր Վուդսենը՝ «Թագուհի Էս» (Բլեք Լայվլի) եւ Բլեր Ուոլդորֆը՝ «Թագուհի Բի» (Լեյթոն Միստերը) մանկության ընկերներ են, կամային, խորամանկ եւ իշխող աղջիկներ, ովքեր կարգավիճակի պատճառով հաճախ ստիպված են լինում պայքարել միմյանց դեմ․ ինչպես երկնքում չեն կարող երկու արեւներ լինել, այնպես էլ դպրոցում չեն կարող երկու թագուհիներ լինել։ Ամեն դեպքում նրանք միշտ կարողանում են ընկերությունը վերականգնելու ճանապարհներ գտնել։
Չարլզ Բասը՝ «Չակ» (Էդ Վեսթվիկ) հպարտ, ինքնավստահ երիտասարդ է, ով իրեն Մանհեթեհնի «սեւ արքայազն» է ներկայացնում եւ թաքցնում, որ նրբազգաց է ու բարի։
Նատանիել Արչիբալդը՝ Նեյթ (Չեյս Քրոուֆորդ), սերիալի սպիտակ ձիով ասպետն է՝ բարի, գեղեցիկ, խելացի, դաստիարակված։ Նա Չակի լավագույն ընկերն է։
Դենիել Համֆրին՝ Դենը (Պենի Բեդջլի), «սպիտակ ագռավն» է, սովորական տղա Բրուկլինից, ով խելքի ու ջանքերի շնորհիվ սովորում է էլիտար դպրոցում, բայց ոչ մի կերպ չի ներգրավվում դպրոցի միջավայրին։
Սերիալը հրաշալիորեն ցույց է տալիս հարուստ երեխաների խնդիրները՝ ծնողանական ուշադրության բացակայություն, որին գումարվում են բարձր, երբեմն նաեւ անիրագործելի սպասումներ, որոնք ծնողները դեռ մանուկ հասակից «բարդել են» սերունդների ուսերին։ Այս երեխաները մեծամասամբ զրկված են ընտրություն կատարելու հանարավորությունից, ինչը երբեմն ցավալի հետեւանքների հանգեցնող քայլերի առիթ է դառնում, իսկ պոռթկումները, ինչպես հայտնի է, հնարավոր չէ զսպել։
Սերիալը ոչ մի կերպ չի փորձում արդարացնել «ոսկե երիտասարդության» պահվածքը, հակառակը՝ պախարակում է այն։ Ամենակարեւոր նպատակն է հասկացնել, որ այդ երեխաները հիմնականում չեն հասկանում՝ ինչ են իրենցից ուզում եւ հաճախ հենց այդ պատճառով են սխալվում։
Բարի դիտում
Նորայր Նազարյան
Հ․Գ․ XOXO GossipGirl
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել