Դերասան Անդրեյ Գայդուլյանը, ով հայտնի է «Универ» սերիալում մարմնավորած կերպրով, Պետրոպովլովսկում է «Մուրլին Մուրլո կամ բոլոր կանայք սեր են ուզում» ներկայացմամբ։ Ներկայացումներից մեկի ավարտին դերասանը տհաճ մեկնաբանություն է արել հանդիսատեսի հասցեին։
«Ուզում եմ ասել, որ լսարանի այսպիսի զզվելի վերաբերմունք չեմ տեսել այս ներկայացումը խաղալու ամբողջ ընթացքում։ Մարդիկ բացականչություններ են հնչեցնում ներկայացման ընթացքում։ Դա խոզություն է։ Այդպես չի կարելի։ Դա պարզապես նողկալի է։ Երկրորդ գործողությունը պարզապես հնարավոր չէր խաղալ»,- հայտարարել է Գայդուլյանը։
Դերսանական մենախոսության տեսագրությունն ակտիվորեն տարածվել է համացանցում։ Դրանում լսվում է, որ Գայդուլյանի ելույթը ընդհատում են դահլիճից հնչող բացականչությունները։
Կամչատկայի ֆիլհարմոնիկ միության տնօրեն Ալեքսանդր Կրասնոնոսենկիխը տեղի ունեցածը հետեւյալ կերպ է մեկնաբանել. «Անտրակտի ընթացքում հանդիսատեսներից մի քանիսը բուֆետում շատ են շոմպայն օգտագործել եւ երկրոդ գործողության ընթացքում բարձր խոսել են, բացականչել տեղից։ Դերասանը նրանց նկատողություն է արել, եւ ամեն բան դրանով ավարտվել է։ Բարեբախտաբար, ստիպված չենք եղել ոստիկանություն զանգել»։
Դերասանի արտահայտություններն ակտիվորեն քննարկվում են սոցիալական ցանցերում։ Գայդուլյանի հետ տեղի ունեցածն առաջին դեպքը չէ։ Սեպտեմբերին Պետրոպավլովսկից տպավորությունների մասին իր կայքում խոսել էր դրամատուրգ Եվգենի Գրիշկովեցը։ «Ամենուր խղճուկություն են տեսնում, որի հեղինակը մարդն է»,- գրել էր նա՝ նկատի ունենալով ոչ թե հանդիսատեսին, այլ ավելի շատ տեղական իշխանություններին։
Աղբյուրը՝ Кам24
Լուսանկարները՝ Lifenews
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)