Հավատալ հրաշքներին ու յուրաքանչյուր տարի Ամանորը դիմավորել բարձր տրամադրությամբ ու շատ երջանիկ՝ այս գաղափարն է ընկած «Ձյունանուշ» մանկական ֆիլմի հիմքում, որի առաջին դիտումը կայացավ այսօր՝ դեկտեմբերի 13-ին, «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմը երեխաների մասին է, որոնք հավատում են Նոր Տարվա հեքիաթին ու պատրաստ են պայքարել ցանկացած վտանգի դեմ՝ իրենց ընկերների նամակները Ձմեռ պապին հասցնելու համար, որպեսզի ոչ մի երեխայի երազանք անպատասխան չմնա:
Ֆիլմում փոքրիկ հանդիսատեսը կբացահայտի նաեւ մտացածին կերպարների, որոնք զրուցում են մտացածին լեզվով եւ փորձում խանգարել Ձյունանուշին հասնելու երեխաների պատրաստած ամանորյա հանդիսատեսին:
Ինչպես նշում է ֆիլմի ռեժիսոր Արմեն Սիմոնյանը՝ նկարահանման աշխատանքները տեւել են մեկ տարի: Ռեժիսորը կարեւորում է մանուկների համար նախատեսված ֆիլմերի առկայությունը հայկական կինոինդուստրիայում, իսկ պրեմիերային առավել մեծ պատասխանատվությամբ էր սպասում, չէ՞ որ, հանդիսատեսը հենց նրանք են՝ երեխաները: Իսկ երեխաները ողջ ցուցադրության ընթացքում զարմացան՝ տեսնելով ամանորյա հրաշքները, տխրեցին Ձյունանուշի անհաջողությունների համար եւ ոգեւորվեցին նրա հաղթանակի պահին:
«Ձյունանուշ» ֆիլմի գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Շուշաննա Թովմասյանը, որի մասնակցությամբ սա առաջին գեղարվեստական ֆիլմն է: Դերասանուհին հուզմունքով էր սպասում պրեմիերային նաեւ այն պատճառով, որ այն պետք է գնահատեն փոքրիկները:
«Կարծում եմ` Ամանորին ընդառաջ սա հետաքրքիր նվեր կլինի փոքրիկներին: Ամբողջ կազմն առավելագույնս իր ուժերը փորձել է ներդնել այս աշխատանքի մեջ, որպեսզի ստանա լավ արդյունք: Ոչինչ չենք խնայել, ու այսօր կարծում եմ` բոլորիս համար տոն է:
Ինձ համար մասնավորապես, որովհետեւ սա առաջին գեղարվեստական ֆիլմն է, որում ես նկարահանվեցի: Կսպասենք արձագանքներին, որոնք հուսով եմ` դրական կլինեն, եւ դա կոգեշնչի հետագայում էլ փոքրիկների համար նման ֆիլմեր ստեղծել, ինչի բացթողումը, կարծում եմ, մեր կինոինդուստրիայում կա: Իսկ երեխաներին պետք է աչքաթող չանել եւ նրանց համար նախատեսված ֆիլմերը պետք է շատ լինեն»,- նշեց դերասանուհին, որը հասցրել է, նույնիսկ, վնասվածք ստանալ նկարահանումների ժամանակ, բարեբախտաբար ամեն ինչ բարեհաջող ավարտ է ունեցել:
Ֆիլմում Լուիզա Ներսիսյանը մարմնավորում է փոքրիկ հերոսուհու մայրիկին: Լուիզան նշում է՝ կերպարային միակ դժվարությունն այն է եղել, որ ինքն ի տարբերություն իր հերոսուհու՝ մինչ օրս հավատում է ամանորյա հրաշքներին եւ հորդորում մյուսներին էլ այդպես անել: Դերասանուհին ողջունում է մանուկների համար նման ֆիլմերի ստեղծումը.
«Մենք` մեծերս, ավելի շատ մեզ վրա ենք կենտրոնացած, լավ կլինի, որ մանուկներին անդրադարձ ավելի շատ լինի»:
Ֆիլմում կհանդիպեք նաեւ հումորային կերպարների, որոնց մարմնավորում են դերասաններ Անդրանիկ Հարությունյանն ու Ռաֆայել Երանոսյանը, իսկ ոստիկանի դերում հանդես է եկել Լեւոն Հարությունյանը:
Գլխավոր դերերում փոքրիկ հերոսներն են, որոնց մարմնավորել են Էլեն Կարապետյանը, Ալեքսանդր Մանուկյանն ու Անահիտ Այվազյանը: Ֆիլմում նկարահանվել են նաեւ Հովակ Գալոյանը, Արտաշես Մխիթարյանը, Էրմինա Զախարովան եւ այլք:
«Ձյունանուշ» ֆիլմը մեծ էկրաններին կլինի դեկտեմբերի 14-ից: Այն կցուցադրվի նաեւ մարզերում:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը