Պարզվում է՝ երեկ Հայաստան է ացելել եւ արագ հեռացել հայտնի մոդել Նատալյա Վոդյանովան։ Նա մասնակցել է PicsArt-իամանորյա երեկույթին։ NEWS.am Style-ի տեղեկությունը հաստատեց ընկերության ներկայացուցիչ Աստղիկ Մարգարյանը՝ նշելով, որ Վոդյանովան ընթրիքին մասնակցել է որպես գործընկեր։ Երեկույթն անցկացվել է «Awesome starts here» կարգախոսով։
Նախորդ տարի հայտարարվել էր Նատալյա Վոդյանովայի՝ PicsArt-ի թիմի միանալու մասին։ Ընկերությունը հայտնել էր, որ որպես Նվաճումների տնօրեն՝ Նատալյան ստեղծարար միջոցներով զարգացման նոր հնարավորություններ կառաջարկի եւ կոգեշնչի PicsArt համայնքին։
Վոդյանովան իր պաշտոնական էջն է վարում Picsart-ում, բարեգործական ծրագրեր անցկացնում երեխաների համար, պայքարում հանուն կանանց իրավունքների։ Վոդյանովայի ֆոնդը կրում է «Обнажённые сердца» անվանումը։ Դրա առաքելությունն է նպաստել ներառական հասարակության ձեւավորմանը, հասարակություն, որը բաց է զարգացման առանձնահատկություններով մարդանց համար։ Ֆոնդը ցանկանում է, որ զարգացման խնդիրներ ունեցող ոչ մի երեխա չհայտնվի մանկատանը, խաղահրապարակներ լինեն սահմանափակ ֆիզիկական կարողություններ ունեցող երեխաների համար։
Ի դեպ, երգչուհի Իվետա Մուկուչյանը Instagram-ի Story բաժնում, ուր տեղեկատվությունը հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, լուսանկար է հրապարակել Վոդյանովայի հետ։ «Հրաշալի սուպերկին։ Այնքան ուրախ ենք քեզ հյուրընկալել Հայաստանում եւ մեր շուրջը զգալ քո հսկայական էներգիան»,- գրել է Իվետա Մուկուչյանը։ Նշենք նաեւ, որ Վոդյանովան փայլում էր հայ դիզայներ՝ Մերի Ստեփանյանի կողմից ստեղծված զգեստով:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը