Երիտասարդացնող դիմակների պարբերական օգտագործումն օգնում է նկատելի արդյունքի հասնել:
Կնճիռների դեմ բանանով դիմակը դեմքի խնամքի հրաշալի կոսմետիկ միջոց է: Բանանը մեծ քանակությամբ կենսաբանական ակտիվ նյութեր է պարունակում, որոնք բարերար ազդեցություն են ունենում մաշկի վրա: Դիմակի ազդեցությամբ դանդաղում է մաշկի ծերացման գործընթացը, այն սնուցվում է, փափկում, իսկ դիմակում առկա մեծ քանակությամբ C վիտամինը կանխում է կնճիռների առաջացումը:
Նման դիմակների հիմք հանդիսացող բանանը լավ է ցանկացած տիպի մաշկի համար, սակայն դիմակի մեջ այլ բաղադրիչներ ավելացնելով, օրինակ՝ ձվի դեղնուց, թթվասեր, եթերային յուղեր, կավ, կարելի է մասնագիտական միջոց ստանալ, որը կօգնի լուծել որոշակի տեսակի մաշկի խնդիրները:
Բանանով դիմակներ կնճիռները վերացնելու համար
«Շտապ օգնություն»
Անվանումը պատահական չէ. ընդամենը մեկ գործողությունը զգալի արդյունք է տալիս:
1-ական թ/գ բանանի եւ խնձորի խյուս, 1 թ/գ ձիթապտղի ձեթ, 1 ձվի դեղնուց: Բոլոր բաղադրիչները լավ խառնել, զանգվածն ավելի պինդ դարձնելու համար կարելի է փոքր-ինչ ցորենի ալյուր ավելացնել: Դիմակը քսել դեմքին, դեկոլտեի հատվածին եւ պարանոցին, 20 րոպե անց լվանալ գոլ ջրով: Հրաշալի արդյունք կարելի է ստանալ՝ այն կիրառելով մեկ ամիս, 3-4 օրը մեկ անգամ:
«Սնուցող»
1 միջին չափի բանան, 2 ճ/գ սերուցք, 2 թ/գ մեղր: Բաղադրիչները խառնել այնքան (ցանկալի է հարիչով), մինչեւ միատարր զանգված դառնա: Դիմակը քսել մաքուր մաշկին: 15 րոպե անց մաքրել հանքային ջրի մեջ թրջած բամբակե բարձիկով: Այս դիմակը հարկավոր է կիրառել շաբաթը 2-3 անգամ:
Աղբյուրը՝ Fancy
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին