Երեւանի Կոնդ թաղամասը վաղուց հայտնի է իր բնականությամբ: Երեւանի այս հատվածը դեռեւս իր վրա չի զգացել ճարտարապետական բարեփոխումները, սակայն նրա նեղլիկ փողոցները եւ աղյուսաշեն տները դարձել են հայ, վրացի եւ ֆինն նկարիչների հետաքրքրության առարկան: NEWS.am STYLE-ի հետ հարցազրույցում #kondgallery նախագծի նախաձեռնող Yerevantropics-ը խոսել է Երեւանի ամենահին թաղամասն իսկական պատկերասրահի վերածելու ցանկության մասին:
Կխնդրեի ներկայացնել ձեր նախագծի պատմությունը...
Ամեն ինչ սկսվեց #kondgallery գրությամբ պատից: Այնտեղ ես նկարեցի առաջին գրաֆիտին: Հենց սա դարձավ գաղափարի իրականացման մեկնարկը:

Իսկ ընդհանրապես, Երեւանում արտ-տարածության ստեղծման գաղափար վաղուց կար: Կոնդը ես համարում եմ քաղաքի իդեալական հատված, որտեղ կարելի է իրականացնել ցանկացած գաղափար: Ոչ ոք չգիտի, թե այս թաղամասը որքան ժամանակ կապրի այնպես, ինչպես մեզ ծանոթ է: Բայց քանի դեռ գոյություն ունի, կարող է ավելին լինել, քան պարզապես քաղաքի կենտրոնում գտնվող հին թաղամասը:

Երբ սկսեցի շատ նկարել Կոնդում, իմ ընկերները եւ ծանոթ արվեստագետները հետաքրքրվեցին նախագծով, իսկ առավել ակտիվները ներգրավվեցին նախագծի մեջ: Հիմա ավելի շատ նկարիչներ են ցանկանում միանալ նախագծին, այնպես որ, գարնանը կշարունակենք:
Ո՞ր նկարիչներն են մասնակցել եւ կմասնակցեն ձեր նախագծին:
Ծրագրում ընդգրկված են նկարիչներ Ֆինլանդիայից, Վրաստանից եւ Հայաստանից: Մոսկվայից եւ Գերմանիայից տղաները նույնպես նախագծով հետաքրքրված են: Ես կապ եմ պահում համագործակցությամբ շահագրգռված բոլոր արվեստագետների հետ: Ի դեպ, մեր նախագծին մասնակցել են ոչ միայն փողոցային նկարիչներ, այլեւ լուսանկարիչներ: Օրինակ՝ Կոնդի պատերին կարելի է գտնել նաեւ լուսանկարներ: Ընդհանուր գաղափարն այն է, որ Կոնդը վերածվի «open space gallery»-ի՝ ամբողջ աշխարհի նկարիչների համար:

Ի դեպ, քայլելով Կոնդով՝ ես պատերին նկատեցի լուսանկարներ: Ի՞նչ են դրանք նշանակում:
Սա երեւանցի վավերագրող լուսանկարիչ Կարեն Միրզոյանի աշխատանքների շարքն է, որը նույնպես մասնակցել է նախագծին: Լուսանկարներն արվել են Նյու Յորքում, Հայաստան-Թուրքիա սահմանին, Աբխազիայում, Իրանում... Եթե չեմ սխալվում, դրանք ավելի քան տասը տարվա են...


Իսկ Կոնդի բնակիչներն իրենք ինչպե՞ս են վերաբերվում ձեր շարժմանը:
Շատ դրական եւ սիրալիր... Կոնդի բնակիչները սրտաբաց մարդիկ են, ովքեր միայն ուրախ են իրենց առօրյային «միջամտելու» համար:

Ինչպե՞ս եք ընտրում գլխավոր հերոսներին, նկարը, ստեղծագործության կերպն ընդհանրապես, թե՞ դա ավելի շուտ իմպրովիզացիա է:
Յուրաքանչյուր փողոցային նկարիչ ունի իր ձեռագիրը: Վրաստանից նկարիչ Միշիկոյինը գառնուկներն են, իսկ մեր ֆինն Օսսին ոզնիներ է նկարում:


Իմ արվեստի գործերում Արարատն ու արմավենիներն են: Այդ պատկերներն արտացոլում են այն պատմությունը, որով ես ապրում եմ, որը ես ներկայացնում եմ... Դա արեւադարձային Երեւանն է՝ դեպի ծով ելքով: Իհարկե, այդ ամենն իրականում չկա, բայց իմ արվեստով աշխատում եմ հենց այդպիսի միջավայր ստեղծել: Ես չափից ավելի հաճախ եմ իմպրովիզացիայի դիմում… Տեղում եմ ստեղծում նկարը, կերպարը:

Կցանկանայի՞ք նախագիծն իրականացնել նաեւ Երեւանի այլ թաղամասերում, իսկ գուցե եւ ընդհանրապես Հայաստանի այլ քաղաքներում:
Կատարյալ կլիներ Գյումրիում նման նախագիծ իրականացնելը: Այնտեղ արվեստը միանգամայն այլ մակարդակ ունի… Բայց ես երեւանցի եմ, ինձ համար առաջնայինը իմ քաղաքն է եւ Կոնդ թաղամասը:
Իհարկե, կարելի է փորձել նաեւ Երեւանի այլ թաղամասերում, սակայն դեռեւս չեմ գտնում այդպիսին: Եթե հարցնեք՝ «այնուամենայնիվ, ի՞նչ է սթրիթ-արտը», կարելի է բազմաթիվ սահմանումներ լսել՝ «վանդալիզմից» մինչեւ «ուրբանիստական մթնոլորտի մեջ խորասուզվելու ոչ ստանդարտ եղանակ»… Հայաստանում սթրիթ-արտը կզարգանա խոսքի ազատության, ինքնաարտահայտման ազատության, տնտեսության հետ միասին, երբ մարդիկ կդադարեն մտածել միայն հանապազօրյա հացի եւ առօրյա հոգսերի մասին:
Ոգեշնչում է արվեստին տրամադրող մթնոլորտում աշխատելը, բայց նախագիծն իրականացնելու ժամանակ արդյոք խնդիրների չե՞ք բախվել:
Մի խնդրահարույց բան տեղի ունեցավ ամենասկզբում, երբ տեղացիները ներկել էին առաջին գրաֆիտին: Քանի որ կարգին չէին հասկացել, թե իրենց պատին ինչ է հայտնվել: Նրանք նախագծի իրականացման ճանապարհին կանաչ լույս վառեցին միայն այն բանից հետո, երբ նրանց հետ ավելի մոտիկից ծանոթացա եւ պատմեցի գաղափարի մասին:
Ինչ եք կարծում՝ քաղաքային իշխանությունները կարո՞ղ են օգնել սթրիթ-արտի առաջընթացի հարցում:
Կարծում եմ, որ Երեւանի քաղաքապետարանը կարող է օգնել նախագիծը է՛լ ավելի մեծ թափով իրականացնելու գործում, եթե քաղաքապետարանի աշխատակիցները կամ կառավարությունը հասկանան, որ դա կարող է օգնել զբոսաշրջության եւ ընդհանրապես բիզնեսի զարգացմանը: Առավել եւս, որ սթրիթ-արտի դեպքում մեծ ծախսեր չեն պահանջվում. տվածն անհամեմատ ավելի մեծ կլինի, քան ներդրումները:

Ցավոք, պետական կառույցներից առայժմ ոչ մի դրական արձագանք չկա: Դա գուցե եւ լավ է… Ես որեւէ մեկի հետ համագործակցելու խնդիր չեմ դրել, նկարիչներից բացի, որոնք իսկապես այս գաղափարը գնահատում են:
Իսկ գուցե արժի ստեղծված նախագծի հիման վրա ձեր աշխատանքների թանգարա՞ն բացել:
Թանգարանը հենց քաղաքն է եւ բաց տարածությունը: Կարծում եմ՝ արվեստը պետք է բոլորի համար բաց լինի, այլ ոչ թե թաքնվի թանգարաններում կամ ստուդիաներում: Մարդիկ պետք է նրան մերձ լինեն, այն իրենց կյանքի մի մասը համարեն: Ես այսօր Երեւանում ահռելի անդունդ եմ նկատում սոցիումի եւ ընդհանրապես մշակույթի միջեւ, ու #kondgallery-ն հենց այն բաց տարածությունն է, որը միավորում է արվեստագետներին, հյուրերին եւ Կոնդի բնակիչներին:
Instagram #kondgallery
Լիանա Խուդոյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 15 հոկտեմբերի
Ռասել Բրենդ. «Անողոք սեռական գիշատիչը», որը ցանկանում էր քնել 5000 կանանց հետ22:46, 15 հոկտեմբերի
Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից22:17, 15 հոկտեմբերի
Ադամանդներ, գունավոր քարեր և ոսկի. Patek Philippe-ը վերաիմաստավորում է կանացի դասականը21:24, 15 հոկտեմբերի
Gucci-ն և Louis Vuitton-ը չափն անցել են. գնորդներն ընտրում են Zara և Uniqlo խանութները20:30, 15 հոկտեմբերի
Հավակնության և առևտրի խաչմերուկում. Հայացք՝ 2026 թվականի Երևանի նորաձևության շաբաթին19:19, 15 հոկտեմբերի
Ֆուտբոլային մարզիչը, որը փորձում էր չնայել լրագրողի կրծքին, ինտերնետային աստղ է դարձել16:23, 15 հոկտեմբերի
«Նրանք դևեր են, որոնք հրեշտակ են ձևանում». ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը պնդել է, որ ԱԹՕ-ները փորձում են մարդկությանը շեղել ճշմարտությունից15:16, 15 հոկտեմբերի
«Նա լավագույն ղեկավարն է». Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը անսպասելիորեն գովաբանել է Թրամփին14:42, 15 հոկտեմբերի
Ջենիֆեր Էնիսթոնին մեղադրել են նվաստացուցիչ արարքի մեջ․ ռեժիսորի պնդմամբ՝ դերասանուհին իրեն փայլուն քարերով զարդարված ստրապոն է նվիրել14:21, 15 հոկտեմբերի
Գիշերային «էրեկցիաներ» կանանց մոտ. միլիոնատեր Բրայան Ջոնսոնի ընկերուհին 15,700 դոլարանոց «տեխնոտամպոն» է օգտագործում13:19, 15 հոկտեմբերի

13:05, 15 հոկտեմբերի
27 օր Հունաստանում, ուշացած վիզա ու նոր հումորային կերպար․ Իրինա Հարությունյանը՝ «Բարի Գալուստի» մասին