Նախորդ օրվանից ծրագրեք, թե ինչ եք հագնելու հաջորդ օրը։ Ոչ թե կախարդանք է, այլ հասարակ մաթեմատիկա։ Ոճային կանայք, որոնց դուք տեսնում եք, իրոք ձգտում են նման տեսք ունենալ։ Ու դա սկսվում է նրանից, որ նրանք իրենց հագուստի մասին տնից դուրս գալուց ընդամենը 10 րոպե առաջ չեն մտածում, այլ նախապես։
Միշտ բավականաչափ ժամանակ հատկացրեք նախապատրաստվելուն։ Դա նշանակում է, որ պետք չէ անընդհատ անջատել զարթուցիչը ՝ եւս մի քանի րոպե քնելու համար, այլ զարթնել ժամանակին, որպեսզի ներկայացուցչական տեսքով դուրս գաք տնից՝ ընտրված հագուստով, կոկիկ սանրվածքով, որակյալ շպարով, ոճային աքսեսուարով, որոնց մասին մենք սովորաբար մոռանում են, բայց որոնք լրացնում են մեր կերպարը։
Ընտրեք ճիշտ ներքնազգեստ։ Նախ՝ դա Ձեր ինքնավստահության հիմքն է։ Երկրորդ՝ ներքնազգեստը պետք է համապատասխանի Ձեր հագուստին, որպեսզի օրինակ ժանյակը տրիկոտաժային մարմինն ընդգրկող հագուստի տակից չթափանցի։ Կամ էլ եթե ուզում եք, որ ներքնազգեստը թեթևակիորեն երեւա, ապա այն պետք է համապատասխան ձեւով ընտրված լինի։Ոգեշնչվեք այլ ոճային կանանցով։ Հայտնի նորաձեւ կանանց ոճն ուսումնասիրելը նույնպես օգտակար է։ Դա կարող են լինել Ձեր գործընկերները, կամ էլ գուցե հայտնի Ինսթագրամ բլոգերներ, դերասանուհիներ եւ այլն։ Սարսափելի չէ, եթե դուք փորձեք ձեր հանդերձանքը ընտրել համացանցում տեսած լուսանկարով։
Հագնվեք համապատասխան։ Հասարակ է թվում, բայց ոճային տեսք ունենալը նաեւ նշանակում է համապատասխանել որեւէ բանի՝ եղանակին, իրավիճակին, միջոցառմանը։ Նրան, թե ուր եք գնում, երբ ու ում հետ։ Ամեն ինչ իր ժամանակն ու վայրն ունի ։ Պետք չէ հագնել մինի կիսաշրջազգեստ՝ պահպանողական դրես կոդով հանդիպման ժամանակ։ Մի կարծեք, թե այդպես կտպավորեք որեւէ մեկին։
Հագեք միայն այն, ինչ ձեր չափսով է։ Իհարկե նույնիսկ ամեաոճային կանանց զգեստապահարանում մի քանի ջինս կա, որոնց մեջ նրանք երազում են մտնել, բայց նրանք երբեք չեն հագնում դրանք։ Անկախ նրանից, թե որքանով է Ձեզ դուր գալիս նման հագուստը, եթե այն Ձեր չափսով չէ, մոռացեք դրա մասին։
Ձեր կերպարը լրացրեք մեկ թանկարժեք դետալով։ Երբեւէ Ձեզ չի՞ զարմացրել, թե ինչպես է որոշ կանանց հաջողվում շքեղ տեսք ունենալ հասարակ ջինսով ու բլուզով։ Իհարկե կան բազմաթիվ բաղադրիչներ, բայց դրանցից մեկն է կերպարի հարստացումը որեւէ վառ դետալով՝ գեղեցիկ կաշվե գոտի, էլեգանտ ականջօղ, բրենդային պայուսակ եւ այլն։
Ընտրեք իդեալական աքսեսուարներ։ Ինչպես Կոկո Շանելն էր խորհուրդ տալիս՝ աքսեսուարներ հագնելիս հանեք Ձեր հագած վերջին հագուստը։ Այն իմաստով, որ խուսափեք ավելորդություններից։ Ոճային կանայք ունեն չափի զգացում։
Երբեք «լավ հագուստով տեղաշորում թավալ մի տվեք։ Եթե ուզում եք բազմոցին պառկել՝ մետաքսե զգեստը փոխեք լեգինսով ու սվիթշոթով։
Հագուստը կոկիկ ծալեք ու կախեք։ Հասարակ խորհուրդ, բայց մի՞թե մենք դրան միշտ ենք հետեւում։
Աղբյուրը՝ Woman.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը