Ռուս ռեփեր Թիմաթին եւ մոդել Անաստասիա Ռեշետովան Նոր տարին նշում են Փարիզում։ Եթե նախկինում զույգը քիչ էր լուսանկարներ հրապարակում, եւ զգացմունքները թաքցվում էին հասարակությունից, այսօր արդեն վստահորեն կարելի է ասել, որ թաքցնելու ոչինչ չկա, եւ արտիստի հարսանիքը սարերի ետեւում չէ։
Զույգի երկրպագուները վաղուց էին քննարկում, որ Թիմաթին առաջարկություն է արել Ռեշետովային։ Պատճառը մատանին էր, որը մոդելը կրում էր մատնեմատին։ Արդեն այդ ժամանակ երկրպագուները սկսել էին կասկածել, որ հարսանիքը տեղի կունենա շուտով։ Ավելի ուշ Ռեշետովային նկատել էին կլինիկայում, ուր վարում եւ ծննդաբերությանն են պատրաստվում ռուսական շոու բիզնեսի աստղերը։ Նրա հղիության մասին լուրերը, սակայն, չհաստատվեցին։
Այսօր արդեն կարծես ամեն ինչ պարզ է։ Զույգը Փարիզում նշում է Նոր տարին, պարում Էյֆելյան աշտարակի ֆոնին։ Արտիստը սիրելիին առաջարկություն է արել աշխարհի ամենառոմանտիկ երկներից մեկում, շքեղ գոհարներով մատանի նվիրել։ Թիմաթին Instagram-ի էջում ռոմանռիկ պարի տեսանյութն է հրապարակել եւ հայտնել, որ պարաստվում է անջատել հեռախոսը եւ վայելել սրելիի հետ հանգիստը։
View this post on Instagram
Անաստասիա Ռեշետովան երջանիկ տեսք ունի եւ ցույց է տվել մատանին։ Նա Instagram-ի էջում լուսանկար է հրապարակել ապագա ամուսնու հետ Էյֆելյան աշտարակի ֆոնին եւ գրել. «Շնորհավոր ձեր եւ մեր Նոր տարին»։
Աղբյուրը՝ Starhit
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը10:20, 16 մայիսի
Հայկական հարսանիքի ավանդույթների հետքերով․ «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով