1. Դու նրա մշտական քաջալերողն ես: Այո, բոլորիս մոտ էլ պահեր են լինում, երբ մեզ աջակցություն է պետք, բայց եթե դու մշտապես քո էներգիան ծախսում ես նրան քաջալերելու վրա, եթե չի կարող ինքն իրեն խրախուսել, նա հարաբերությունների համար վատ զուգընկեր է:
2. Դու իդեալականացնում ես «ապագա նրան»: Գիտե՞ս, թե ինչն է ավելի լավ, քան մարդու ներուժը տեսնելը: Տեսնել, որ նա փորձում է իրացնել այդ ներուժը:
3. Դու աչքերդ փակում ես նրա սեքսիստական մեկնաբանությունների վրա, որովհետեւ նա քնքուշ է: Հենց առաջին ժամադրությանը նա ասել է, որ դու մեծ կուրծք ունես: Կներես, Ի՞ՆՉ:
4. Նա ջանք չի գործադրում ձեր ժամադրությունների համար: Գուցե ծաղկա-կոնֆետային ժամանակաշրջանն արդեն անցել է, բայց երբ ժամանակակից տղաները հաղորդագրություն են գրում. «Այսօր կարճ ժամանակով հանդիպե՞նք», -դա արդեն չափն անցնել է: Մի՞թե նա չպետք է ջանա քեզ երեւալ իր լավագույն կողմով եւ տպավորություն թողնել:
5. Դու նվազեցնում ես քո հաջողությունը, որպեսզի պաշտպանես նրա ես-ը: Եթե նրան հարմարավետ չէ, որ դու ավելիին ես հասել, նա պետք է հիանա քեզնով եւ ինքն ավելի լավ աշխատի: Դա նրա խնդիրն է, ոչ թե քոնը:
6. Դու փորձում ես փոխել նրան: Նույնիսկ եթե դու կարող ես, ինչո՞ւ քո թանկարժեք ժամանակն ու էներգիան ծախսես նրա վրա, ինչը պարտադիր չէ, որ 100 տոկոսանոց արդյունք տա: Այո, մենք կարող ենք ազդել մարդու վրա, ոգեշնչել նրան, բայց իսկական փոփոխությունները տեղի կունենան այն ժամանակ միայն, երբ նա ինքը ցանկանա դա: Իսկ եթե նա իրեն այսպես էլ է նորմալ զգում, իրեն փոխելու քո ջանքերը նրան դուր չեն գա:
7. Դու ձեւացնում ես, թե չես ուզում այն, ինչ իրականում ուզում ես: Պետք է ինքդ քո հանդեպ ազնիվ լինես եւ իզուր ժամանակ չծախսես:
8. Դու թույլ ես տալիս, որ կենսաբանական ժամացույցն ազդի քո ընտրության վրա: Դժվար է, երբ մենակ ես եւ երեխաներ ես ուզում, զգում ես հասարակության եւ տարիքի ճնշումը: Բայց ճշմարտությունն այն է, որ երեխաներ դաստիարակել մարդու հետ, որի հանդեպ վստահություն չունես, որի ընտրության հարցում շտապել ես, ազնիվ չէ բոլորի հանդեպ, այդ թվում` ձեր երեխաների: Տղամարդուց երեխա ունենալ միայն նրա համար, որ նա տղամարդ է, վատ միտք է:
9. Նրա արարքները նրա խոսքերից ավելի բարձրագոչ չեն: Որոշ տղամարդիկ բավականին հեշտորեն հաճոյախոսություններ են անում եւ նույնիսկ այնպիսի կարեւոր բառեր են ասում, ինչպես` «Ես քեզ սիրում եմ»: Բայց եթե իր գործողություններով նա չի հաստատում դա, հերիք ինքներդ ձեզ խաբեք:
Աղբյուրը` Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»