Մեգան Մարքլը եւ նրա ամուսինը՝ արքայան Հարրին, բավական արագ տեմպերով վերանագորում են Վինձորում գտնվող առանձնատունը, ուր կտեղափոխվեն առաջնեկի ծնունդից հետո։ Այսօր հայտնի է դարձել, որ վերանորոգումն առաջնակարգ հանգստից հրաժարվելու պատճառ չէ։
The DailyMail-ի տվյալներով՝ Հարրին եւ Մեգանը այժմ ժամանակ են անցկացնում Օքսֆորդշիրում գտնվող Քոթսուոլդ վայրում։ Ըստ տարածված տեղեկությունների՝ զույգը տունը վարձակելել է երկու տարով՝ 2018թ.-ի մայիսին կայացած ամուսնական արարողությունից առաջ։
Վայրը, որի լուսանկարները հրապարակել է լրատվամիջոցը, 2,5 մլն ֆունտ-ստերլինգ արժե։ Պարզվում է՝ զույգը սիրում է այստեղ հանգստանալ աստղային ընկերների հետ՝ Ամալ եւ Ջորջ Քլունիներ, Պրիյանկա Չոպրա, Սերենա Ուիլիամսն ու Ալեքսիս Օհանյանը ու այլք։ Այստեղ հանգստացել է նաեւ դքսուհու մայրը՝ Դորիա Ռագլանդը, ով ԱՄՆ-ից Բրիտանիա էր եկել արձակուրդներն անցկացնելու համար, սակայն, ըստ լուրերի, կարող է մնալ, մինչեւ դստեր ծննդաբերությունը։ Հնարավոր է՝ նա կօգնի խնամել նաեւ թոռնիկին։
Քոթսուոլդ վայրը 2011թ.-ին վերակառուցվել է եւ վերանորոգվել։ Հիմնական տանը երեք ննջանսենյակ կա, որոնցից մեկը ձեւափոխված է զգեստապահարանի։ Դրա կողքին կա եւս մեկ շինություն, որը ներառում է երկու խոհանոց, շքեղ սենյակներ հյուրերի համար։ Տարածքում եւս մեկ քոթեջ է տեղավորված, ուր հյուրերի համար երկու սենյակ է նախատեսված։
Մեգանը պաշտում է այդ տարածքը։ Նա եւ Հարրին սիրում են զբոսնել շների հետ, հաճախ են ընկերներին հրավիրում։ Ըստ լուրերի՝ Մեգանի համար դժվար է հրաժարվել միջոցառումներից եւ աստղերի հետ երեկոներից, այդ պատճառով նրա համար նման միջոցառումներ կազմակերպվում են բրիտանացի հարկատուների աչքից հեռու։
Աղբյուրը՝ The Daily Mail
Լուսանկարները՝ Daily Mail, Shutterstock
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ