57-ամյա պրոդյուսերը վերջապես բացատրել է, թե ինչու են նրան հաճախ նկատում անծանոթ սեւահեր գեղեցկուհու ուղեկցությամբ։ Պարզվել է, որ Ցեկալոն արդեն երկար ժամանակ է, ինչ չի ապրում Վերա Բրեժնեւայի քրոջ՝ Վիկտորիայի հետ, քանի որ հանդիպել է իր նոր սիրուն եւ նրան առաջարկություն է արել։
Շոումենին անցած տարվա ընթացքում տարբեր վայրերում նկատել են անծանոթ գեղեցկուհու ուղեկցությամբ։ Օրինակ, մայրաքաղաքի ռեստորաններից մեկում զույգը նույնիսկ չի թաքցրել զգացմունքները։ Նրանք համբուրվել են, գրկախառնվել եւ լքել են հաստատությունը։ Այնուհետեւ պարզվել է, որ մեկնել են Հռոմ, որտեղ տոները միասին են անցկացրել եւ քաղաքով նույնպես զբոսնել են գրկախառնված։ Այդքանից հետո արդեն թաքցնելն իմաստ չուներ, որ 57-ամյա Ցեկալոն պաշտոնապես ամուսնալուծվել է։
Ալեքսանդրը ասել է, որ նրան վիրավորում է այն փաստը, որ նրա նոր սիրեցյալին մամուում անվանում են «սիրուհի»։ «Ես պաշտոնապես ամուսնալուծված եւ ազատ մարդ եմ։ Այդ իսկ պատճառով սիրուհի բառը տեղին չէ եւ վիրավորական է։ Մենք սիրում ենք միմյանց եւ մեր հարաբերությունները երեկ չեն սկսվել։ Սերը միակ բան է, որ հնարավոր չէ չափից շատ տալ։ Սա ես չեմ ասել, այլ Հենրի Միլլերը»։
Հիշեցնենք, որ Վերա Բրեժնեւայի քույրը Ցեկալոյի կինն է դարձել դեռ 10 տարի առաջ։ Ցեկալոն նրա հետ ծանոթացել է Կիեւում՝ Լոլիտայի հետ սկանդալային բաժանումից հետո։ Չնայած տարիքային մեծ տարբերությանը՝ 23 տարի, նրանք ամուսնացել եւ երկու երեխա են ունեցել՝ դուստրը՝ Ալեքսանդրան եւ որդին՝ Միշան։
Աղբյուրն ու լուսանկարները՝ StarHit
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ