Քարդաշյան քույրերը՝ Քիմը, Քլոեն եւ Քորթնին, մասնակցել են «Watch What Happens Live!» շոուին։ Հենց շոուի ընթացքում Քիմը հաստատել է տեղեկություններն այն մասին, որ չորրորդ անգամ մայր է դառնալու։ Նա խոստովանել է, որ ինքն է տարածել տեղեկությունը, քանի որ շատ է խմել սուրբծննդյան երեկույթի ընթացքում։
«Ես հարբել էի երեկույթի ընթացքում եւ որոշ մարդկանց պատմել էի դրա մասին։ Նույնիսկ չեմ հիշում՝ կոնկրետ ում»,- անկեղծորեն պատմել է Քիմը՝ հավելելով, որ սովորաբար նման պահվածք հատուկ չէ իրեն։
Բացի այդ՝ Քիմ Քարդաշյանը շոուի ընթացքում պատասխանել է հարցին՝ ինչպես է երեխաներին պատմելու իր կյանքի սկանդալային պահերի մասին։ Խոսքը նախկին զուգընկերոջ՝ Ռեյ Ջեյի հետ սկանդալային տեսանյութերի մասին է։
«Ես դեռ չգիտեմ՝ ինչ կասեմ նրանց այդ մասին։ Նկատի ունեմ՝ ես գաղափար ունեմ եւ մտածում եմ, որ պարզապես սուպեր անկեղծ կլինեմ նրանց հետ։ Դա ամենն է, ինչ կարող եմ»,- ասել է Քիմը։
Հիշեցնենք՝ 2007թ.-ին Քիմ Քարդաշյանը սեքս-սկանդալի մասնակից է դարձել։ Տանն արված տեսանյութերը, որոնցում պատկերված էին նրա ու ռեփեր Ռեյ Ջեյի ինտիմ ժամանցը, մինչ այժմ պտտվում է համացանցում։ Սկզբնական շրջանում աստղը հերքում էր դրա իսկությունը, սակայն հետագայում խոստովանել է «սխրագործությունները»։ Ի դեպ, այդ ժամանակ տեղեկություններ էին պտտվում, որ տեսանյութը հանրության սեփականությունն էր դարձել Քիմի մոր՝ Քրիս Ջենների շնորհիվ՝ դստեր PR-ի նպատակով։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 10 մայիսի
Ինչպես անզգամին տարբերել հոգեգարից. գիտնականները գտել են պատասխանը21:22, 10 մայիսի
Նյու Յորքը աշխարհի ամենահարուստ քաղաքն է20:29, 10 մայիսի
Ջորջ Քլունին երկրպագուներին խոստովանել է, որ իրեն «ծեր» է զգում19:19, 10 մայիսի
Ջոն Մալկովիչը կհամալրի Marvel-ի կինոտիեզերքը՝ հանդես գալով «Ֆանտաստիկ քառյակի» նոր ֆիլմում16:17, 10 մայիսի
Էլիզաբեթ Թեյլորի մասին վավերագրական ֆիլմը, որը կցուցադրի աստղի՝ նախկինում չհրապարակված արխիվները, կթողարկվի այս ամառ15:38, 10 մայիսի
Քլոե Քարդաշյանը խոստովանել է, որ ստիպել է Տրիստան Թոմփսոնին հայրության մի քանի թեստ հանձնել իրենց որդու՝ Թաթումի ծնվելուց հետո14:55, 10 մայիսի
Անջելինա Ջոլին երեխաներին հորդորել է «խուսափել» իրենց հորից՝ Բրեդ Փիթից14:17, 10 մայիսի
Ջենիֆեր Լոպեսը վերադարձնում է 90-ականների ոճը13:23, 10 մայիսի
Քենդալ Ջենները խոստովանել է, որ «դժվար երկու ամիս» է անցկացրել12:05, 10 մայիսի
«Ձեր մտքով անցե՞լ է, որ այստեղ լինելով վտանգ եք ներկայացնում այլ մասնակիցների եւ հանրության համար». լրագրողը՝ Իսրայելի ներկայացուցչին11:16, 10 մայիսի
Էնդի Սերկիսը վերադառնում է «Մատանիների տիրակալի» տիեզերք10:20, 10 մայիսի
Հեյլի Բիբերը հղի է