Վենետիկյան արտ-բիենալեն, որ բացվել էր հունիսի 1-ին հաղթողներին մրցանակների հանձնման արարողությամբ, ժամանակակից արվեստի ցուցադրություն է: Ներկայում բիենալեին մասնակցում է 88 երկրի ներկայացուցիչ: Դրանցից Քուվեյթը, Անգոլան, Պարագվայը, Կոսովոն եւ նույնիսկ Վատիկանն իրենց աշխատանքները ներկայացրել են առաջին անգամ:
Հայաստանը փառատոնին մասնակցում է 1995 թվականից: Ներկայացված 4 հայտերից ընտրվել է նկարիչ Արարատ Սարգսյանի ինստալյացիան: Այն ներկայացվել է Սան Լազարո դելի Արմենի կղզում (Սուրբ Ղազարի հայկական կղզում): Աշխատանքն իրենից ներկայացնում է կավե մանրանկարների հավաքածու: Դրանցում նկարիչը պատկերել է Սասունցի Դավիթ էպոսից սյուժեներ: Ցուցադրությունն ուղեկցվել է նաեւ վիդեո-ինստալյացիայով, որը, հեղինակի խոսքով, մեծ հաջողություն է վայելել:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայկական ցուցադրության կազմակերպիչ Արման Գրիգորյանն ասել է, որ Արարատ Սարգսյանի աշխատանքի ցուցադրման վայրի ընտրությունը խորհրդանշական էր, քանի որ հենց Սուրբ Ղազար կղզում է ծնվել հայկական մոդեռնիզմը:
Վենետիկյան 55-րդ բիենալեի հաղթողներին որոշում է միջազգային ժյուրին՝ Ջեսիկա Մորգանի գլխավորությամբ:
Լավագույն ազգային տաղավարի համար«Ոսկե առյուծ» է ստացել Անգոլայի Հանրապետությունը, որը փառատոնին մասնակցում է առաջին անգամ եւ ներկայացրել է Լուանդայից նկարիչ Էդսոն Չագասի աշխատանքը:
Որպես հիմնական նախագծի լավագույն նկարիչ«Ոսկե առյուծ» է ստացել Մասիմիլիանո Ջոնին՝ Թինո Սեգալի (Tino Sehgal) «Հանրագիտարանային պալատի» համար:
Որպես լավագույն երիտասարդ նկարիչ«Արծաթե առյուծ» են հանձնել բիենալեի հիմնական նախագծի մասնակից, ֆրանսիացի նկարչուհի Կամիլ Էնրոյին (Camille Henrot):
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը