Անգլիական թագավորական ընտանիքը, ինչպես հայտնի է, պահպանում է ավանդույթները։ Օրինակ, Վինձորների ընտանիքում ընդունված է, որ կանայք ծննդաբերում են Լոնդոնի Սուրբ Մարիա հիվանդանոցում, որի ծառայություններից օգտվում են նաեւ շատ հայնիներ եւ հարուստներ։
Սակայն, Մեգան Մարքլը ոչ մի ավանդույթ չի ցանկանում պահպանել։ Պաշտոնապես դրա մասին ոչ ոք չի խոսում։ Թագավորական ազգանունը կրողները ամեն կերպ ցուցադրում են, որ նախկին դերասանուհին այժմ ընտանիքի լիիրավ եւ սիրված անդամ է դարձել։ Բայց, հավաստի աղբյուրները լրագրողներին պարբերաբար ներկայացնում են, որ Մեգանը նույնիսկ պալատում է ապրում իր օրենքներով՝ նյարդանացնելով աղախիններին եւ մինչեւ անգամ Եղիզաբեթ II թագուհուն։
Ինչպես հայտնի է դարձել The Sun պարբերականին, արքայազն Հարրին կտրականապես դեմ է, որպեսզի կինը ծննդաբերի Սուրբ Մարիա հիվանդանոցում, չնայած հարցն արդեն որոշված էր։ Ավելին, պարբերականի զրուցակիցն ասել է, որ Մեգանը չի ցանկանում անել այն, ինչ արել է Քեյթ Միդլթոնը։
Պարզվել է, որ նորաթուխ դքսուհին արդեն որոշել է, որ իր երեխան լույս աշխարհ է գալու Ֆրայմլի Պարկ հիվանդանոցում, որը գտնվում է Սուրեյ կոմսության տարածքում։ Եթե Լոնդոնի հիվանդանոցում պայմանները համապատասխանում են հինգաստղանի հյուրանոցին, ապա Սուրրեյում ամեն ինչ ավելի քան համեստ է։ Մեգանի հիվանդասենյակում նույնիսկ լոգարան չի լինելու։
Այդուհանդերձ, Մեգանը, ով պատրաստվում է ծննդաբերել փետրվար ամսին իրենն է պնդում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել