1. Ալեքսանդրի բարդույթ
Զարմանալի է, բայց փաստ։ Այս բարդույթն անվանել են Ալեքսանդր Մակեդոնացու անունով։ Այն տղամարդու՝ մյուս տղամարդկանց մոտ ոչ առնական եւ տղամարդկային երեւալու բարդույթն է. ավելի ճիշտ կլինի ասել նույնասեռական չթվալու բարդույթն է։
2. Հերկուլեսի բարդույթ
Այս բարդույթն իր անվանումը ստացել է հին հունական հերոս Հերկուլեսի անունից։ Ըստ առասպելի՝ մի անգամ Հերկուլեսը ստրկացվել է ամազոնուհիների թագուհու կողմից եւ ստիպված է եղել կանանց բնորոշ աշխատանք կատարել։
Այսօր «տնային տնտեսուհու» բարդույթով տառապում են հազարավոր տղամարդիկ, սակայն իհարկե, այս մասին հասկանում են միայն հոգեբանները, իսկ կանայք կարծում են, որ դա ծուլության նշան է։
3. Ղովտի բարդույթ
Ղովտը Աստվածաշնչում Աբրահամի զարմիկն էր, ով Սոդոմ եւ Գոմոր քաղաքների կործանումից հետո վերածնեց մարդկությունը. ընդ որում, նրա կանանց դերում սեփական աղջիկներն էին։
Այսօր մասնագետները Ղովտի բարդույթ անվանում են այն փաստին, երբ հայրը վախենում է կորցնել իր դստերը, երբ վերջինս սիրած էակ կամ ընտրյալ է ունենում։ Սակայն, պետք է նշել, որ այս բարդույթը կարող է այնքան վառ արտահայտված լինել, որ հայրն ամբողջությամբ զրկի դստերը անձնական երջանկություն ունենալու հնարավորությունից։
4. Նապոլեոնի բարդույթ
Ամենատարածված բարդույթը՝ ցածրահասակ տղամարդկանց բարդույթը։ Նման տղամարդիկ ատում են բարձրահասակներին եւ շատ դժվար են շփվում վերջիններիս հետ։ Եթե բարձրահասակ տղամարդը Նապոլեոնի բարդույթով տառապող կարճահասակ ղեկավար է ունենում, ապա նա կարող է մեկընդմիշտ մոռանալ կարիերայում առաջընթաց ունենալու մասին։
5. Դոն Ժուանի բարդույթ
Դոն Ժուանի բարդույթ՝ տղամարդը վախենում է լքված լինելուց, քանի որ կարծում է, որ դա ամոթալի երեւույթ է։ Պետք է նա հեռանա, ոչ թե նրան լքեն։
6. Կոտովսկու բարդույթ
Ինչ եք կարծում սափրած գլուխ ունենալու նորաձեւությունը տարածվել է սափրագլուխներից (սքինհեդ). ոչ։ Հոգեբանները վստահ են, որ տղամարդկանց մոտ շատ հաճախ է նկատվում Կոտովսկու բարդույթը՝ ճաղատ դառնալու վախը։ Եվ քանի որ այսօր բժշկությունը շատ դժվարությամբ է կարողանում պայքարել այս խնդրի դեմ, ապա կարելի է նախօրոք սափրել գլուխը «գեղեցիկ եւ նորաձեւ» լինելու համար։
7. Ղեկավարի բարդույթ
Տղամարդիկ վախենում են հայտնվել ինչ-որ մեկի ենթակայության տակ։ Տղամարդն անգամ չի կարողանում հաշտվել, որ կինն ավելի շատ է վաստակում, քան ինքը։
8. Թոշակառուի բարդույթ
Բոլոր տղամարդիկ վախենում են թոշակի անցնելուց։ Սակայն, այս բարդույթը շատ ավելի շուտ է սկսվում՝ 50 տարեկանում։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ տղամարդը հոգեբանորեն զգում է, որ նա շատ հարցերում արդեն չի կարող մրցել ավելի երիտասարդ տղամարդկանց հետ։
Աղբյուրը՝ psyho.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ