«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Գրեմմի»-ի հավակնորդը մրցանակաբաշխության համար զգեստ չունի. դիզայներներին դուր չի եկել նրա կազմվածքը

12:19, 23 հունվարի

Ալբանական ծագմամբ երգչուհի Բիբի Ռեկսան, ով շատ հայտնի է ԱՄՆ-ում եւ նոմինացված է «Գրեմմի» մրցանակի «Լավագույն նոր արտիստ» անվանակարգում, նեղացել է ներաձեւության ամբողջ աշխարհից։ Շատ դիզայներներ հրաժարվել են նրա համար հագուստ պատրաստել խոշոր չափերի պատճառով։ Այդ մասին նա երկրպագուներին պատմել է կարճ տեսահոլովակում, որը հրապարակել է Instagram-ի էջում։

View this post on Instagram

A post shared by Bebe Rexha (@beberexha) on

Բիբի Ռեքսան հայտնել է, որ իր հետ շատ վատ են վարվել։ «Ես վերջապես նոմինացվել եմ «Գրեմմի» մրցանակաբաշխությանը «Լավագույն նոր արտիստ» անվանակարգում, եւ դա ամենալավ բանն է, որ կարող էր տեղի ունենալ։ Սակայն պարզվեց, որ դիզայներներից շատերը չեն ցանկանում հագուստ պատրաստել ինձ համար, քանի որ ես շատ խոշոր եմ։ Իմ թիմին խնդրել էի դիմել նորաձեւության մի քանի փորձագետի, սակայն ինձ մերժել են։ Եթե 6-8 չափի հագուստ կրող կանայք չափազանց գեր են, ես նույնիսկ չգիտեմ՝ ինչ ասել ձեզ»,- ասել է երգչուհին։

Այժմ երգչուհին այդ դիզայներներին մեղադրում է խտրականության մեջ եւ հրաժարվում կրել նրանց հագուստը։

«Այդ դեպքում ես չեմ ցանկանում կրել ձեր ապրանքանիշերի հագուստները, քանի որ դա խելագարություն է։ Դուք պնդում եք, որ կանայք, ովքեր 8 եւ ավելի մեծ չափի հագուստ են կրում, գեղեցիկ չեն ու չեն կարող կրել ձեր հագուստը։ Եթե ես գեր եմ, չե՞մ կարող կրել ձեր զգեստները։ Ես չեմ ցականում կրել ձեր  զգեստները»,- հավելել է Ռեկսան։

Աղբյուրը՝ USAtoday


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել