«Универ»-ի աստղ Նաստասյա Սամբուրսկայան ժամանակին օգնել է Ալեքսանդր Գոլովինի նախկին ընկերուհուն եւ նրա արտամուսնական կապից կծված երեխայի մորը։ Դերասանուհին երիտասարդ մայրիկին՝ Սվետլանա Բելոգուրովային, առաջարկել էր ապրել իր բնակարանում, ինչպես նաեւ յուրաքանչյուր ամիս նրան 30 հազար ռուբլի էր տվել։ Սամբուրսկայան միայն մեկ պահանջ էր ներկայացրել Սվետլանային՝ նա հեռուստաեթերում չպետք է հայտնվեր եւ չպետք է պատմեր Գոլովինի հետ սիրավեպի մասին։
Սակայն Բելոգուրովան դիմել է ամուսնալուծության հարցերով զբաղվող ամենասկանդալային իրավաբանին՝ Կատյա Գորդոնին, եւ հանրությանը հասանելի է դարձել Ալեքսանդրի անվան հետ կապված պատմությունը։ Դա զայրացրել է Սամբուրսկայային, եւ նա սոցիալական ցանցի միջոցով Սվետլանային խնդրել է լքել իր բնակարանը։
«Սամբուրսկայան սիրտ չունի»,- վիրավորված Բելոգուրովան պատմել է StarHit-ին։ «Ո՞վ է նրան իրավունք տվել առանց իմ իմացության հրապարակել երեխայիս լուսանկարը։ Երեխան դեռ շատ փոքրիկ է։ Նաստասյան հրապարակում է ոչ միայն դստերս լուսանկարը, այլեւ բացասական մեկնաբանություններ գրում, ամեն բան գլխիվայր շրջում։ Ինչպե՞ս կարելի է։ Եվ արդյոք նորմալ հոգեբանական վիճակում գտնվող մարդը կարո՞ղ է հեռացնել զուգարանակոնքը, երբ մենք տանը չենք։ Ուզում եմ ասել, որ տանն ամեն բան մաքուր է։ Ես չեմ հասկանում՝ ինչու է նա մեր դեմ կռվի դուրս եկել»,- եզրափակել է Բելոգուրովան։
Սվետլանան արդեն երկրորդ անգամ է մասնակցում «Пусть говорят» հեռուստահաղորդմանը, որի ընթացքում քննարկել է Նաստասյային։ Սամբորսկայան երկար չի մտածել եւ սկանդալային հայտարարություն է արել։
«Բեղմնավորումը տեղի է ունեցել թմրամիջոցների ազդեցության տակ։ Սվետա, եթե «հանուն ճշմարտության պայքարող մարտիկ ես», մինչեւ վերջ պատմիր՝ ինչու է Սաշան ի սկզբանե հրաժարվել այդպիսի մորից երեխա ունենալ»,- Instagram-ում գրել է նա։
Բացի դրանից՝ Նաստասյա Սամբուրսկայան նշել է, որ Առաջին ալիքի թոք-շոուին մասնակցելու համար իրեն առաջարկել են 1 մլն ռուբլին հոնորար, սակայն նա սկզբունքային մոտեցում է ցուցաբերել ու չի ցանկացել հեռուստաեթերում հայտնվել գումարի դիմաց։ Երեխայի հայրիկը՝ դերասան Ալեքսանդր Գոլովինը, դեռեւս չեզոք դիրք է զբաղեցնում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն