NEWS.am STYLE-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում սիրո, մեքսիկական կրքերի, վրեժխնդրության եւ արնահեղության մասին ֆիլմ՝ «Հուսահատը»։
«Հուսահատը» ֆիլմը 1995թ․-ի մարտաֆիլմ է։ Ռեժիսորն ու պրոդյուսերը Ռոբերտ Ռոդրիգեսն է։
Գլխավոր դերերում հանդես են եկել Անտոնիո Բանդերասն ու Սալմա Հայեքը։ Ֆիլմն այնքան հաջողված է, որ հաջողություն է բերել Բադերասին, իսկ Սալմա Հայեքին՝ առաջին աստղային դերը։
Ռոբերտ Ռոդրիգեսը անսովոր ռեժիսոր է։ Հոլիվուդում նա բավականին բարձր վարկանիշ ունի, այդուհանդերձ հետեւում է այնտեղ առկա տենդենցներին։ Նրա յուրաքանչյուր ֆիլմ ինչ-որ անսովոր, վառ նորություն է, որը դուրս է երեւակայության սահմաններից։ Էսքպերիմենտներից չվախենալով Ռոբերտը խառնում, միաձուլում է մի քանի ժանր՝ մատուցելով հերթական նորույթը։
«Հուսահատը» նույնպես բացառություն չէր։ Բավականին համեստ միջոցներով նկարահանված ֆիլմը շատ զիլ է, վառ եւ կրքոտ։ Ֆիլմում չկան հատուկ էֆեկտներ, սակայն առկա է հիանալի պատմություն, գերազանց սաունդթրեք, վառ դերասանական խաղ եւ մեքսիկական կոլորիտ։
Կիթառի պատյանում զենքով շրջող երաժիշտը լեգենդ է, որի մասին պատմությունը փոխանցվում է բերնեբերան։ Ժամանակին նրա սիրելի կնոջը սպանել են վատ տղաները եւ այժմ նա վրեժ է լուծում։ Մի կանգնեք նրա ճանապարհին, քանի որ խանգարողներին նա ոչ ոքի չի ներում։
Առաջին իսկ րոպեներից, երբ Սթիվ Բուշեմի հերոսը պատմում է «մեքսիկացու մասին, ում դեմքը մշտապես ստվերի մեջ է», հանդիսատեսը ընկղմվում է հիանալի պատմության մեջ։ Պատմությունը բազմաթիվ անակնկալներ է մատուցում, այդ թվում նաեւ Սակմա Հայեքի տեսքով։
Հայեք-Բանդերաս զույգը արժանի է ամենաբարձր գնահատականին։ Նրանք կիրք են արտահայտում անգամ միայն ժեստերով եւ հայացքներով, իսկ ահա անկողնային տեսարանի մասին խոսքերն ավելորդ են։ Հիմարություն է անգամ խոսել Բանդերասի խաղի մասին, այն պարզապես ամենաբարձր մակարդակի վրա է։ Իսկ գեղեցկուհի Սալման գրավում է մեր սրտերը։
Եվ այսպես, ինչ ունենք մենք արդյունքում։ Խենթ, այս բառի լավ իմաստով, սիրո եւ կրքի պատմություն, որը համալրվել են արյունոտ փոխհրաձգություններով, հիանալի սաունդթրեքով, հիասքանչ եւ գերազանց դերասանական խաղով։
Հ․Գ․
Վստահ եմ հիշում եք ֆիլմում հնչող երգը, որն ի դեպ կատարում է հենց Բանդերասը։
Հաճելի դիտում
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին